Յամանտաու (բաշկիրերեն՝ Яман тау - բառացի՝ վատ, չար լեռ), Հարավային Ուրալի բարձրագույն գագաթը։
Գտնվում է Բաշկորտոստանի Բելորեցկի շրջանում։ Ձգվում է հյոսիսից արևմուտք։ լայնությունը 3կմ է, երկարությունը՝ 5կմ։ Գագաթներն են Մեծ Յամանտաու (ռուս.՝ Большой Ямантау) (1640մ) և Փոքր Յամանտաու (ռուս.՝ Малый Ямантау) (1510մ)։ Գտնվում է Հարավուրալյան արգելավայրում։
Տեղումների տարեկան միջին քանակը 700-1100մմ է։ Ձյան ծակույթը կազմում է 80-100սմ, տևում է 180-205 օր։ Դրսևորված է լանդշաֆտի բարձր գոտայնությունը։ Միջին ջերմաստիճանը հունվարին-14—(-17) °C է, հոլիսին՝ +9—(+16) °C:
Բաշկիրները աշխարհագրական անուններին հատուկ նշանակություն են տվել։ «Չար լեռ» անունը հավանաբար գործածության մեջ է մտել մատնանշելու համար լանջերի թեքությունն ու քարքարոտ լինելը, ինչը խանգարել է հոտերն արածեցնելուն։ Բաշկիրական մի ավանդության համաձայն՝ լեռան վրա սատկել են ձիեր, իսկ լեռան վրա շատ արջեր են եղել։
Յամանտաու լեռան ստորոտից 10կմ արևմուտք գտնվում է Մեժգորիե քաղաքը։ ԱՄՆ-ն արտահայտել է կարծիք, որ Յամանտաուն կարող է օգտագործվել ռազմական նկատառումներով, քանի որ գտնվում է ռազմական փակ քաղաք Մեժգորիեի հարևանությամբ[3]։
{{cite book}}