Share to: share facebook share twitter share wa share telegram print page

Մուն Ջեին

Մուն Ջեին
 
Կուսակցություն՝ Democratic Party of Korea?
Կրթություն՝ Կյոնգ Հի համալսարան, Namhang Elmentary School?, Gyeongnam Middle School? և Kyungnam High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և գրավաճառ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
Ծննդյան օր հունվարի 24, 1953(1953-01-24)[2][3] (72 տարեկան)
Ծննդավայր Կոջե, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն  Հարավային Կորեա
Հայր Moon Yong-hyung?
Մայր Kang Han-ok?
Ամուսին Kim Jung-sook?
Զավակներ Moon Joon Yong? և Moon Da-hye?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մուն Ջեին (կորեերեն՝ 문재인; հունվարի 24, 1953(1953-01-24)[2][3], Կոջե, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա), ԶԼՄ-ներում հիշատակվում է նաև Մուն Չժե Ին[7], կորեացի պետական և քաղաքական գործիչ, իրավաբան։ 2017 թվականի մայիսի 10-ին ընտրվել է Հարավային Կորեայի նախագահ։ 2012 թվականին Միացյալ դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Նախկինում եղել է Միացյալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ։

Կենսագրություն

Մուն Ջեինը ծնվել է 1953 թվականի հունվարի 24-ին Կոջեդո կղզում[8]։ Նրա հայրը եղել է փախստական Հյուսիսային Կորեայից, ում տեղահանել էին իր հայրենի Համհընգ քաղաքից, երբ 1950 թվականի դեկտեմբերին, Կորեական պատերազմի ժամանակ, չինական զորքերը՝ ՄԱԿ-ի ուժերի նահանջից հետո, սկսել էին ռմբակոծել քաղաքը։ Մուն Ջեինը սովորել է Պուսանի Քյոննամ միջնակարգ դպրոցում, որը համարվում է Սեուլից դուրս ամենաէլիտար միջնակարգ դպրոցներից մեկը։ Սովորել է Քյոնհիի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Ձերբակալվել և հեռացվել է համալսարանից, երբ կազմակերպել է ուսանողական ցույցեր ընդդեմ Յուսինի սահմանադրության։ Ավելի ուշ զորակոչվել է բանակ, որտեղ էլ 1976 թվականին մասնակցել է Պհանմունդժոմի դեպքերին[9]։ 2012 թվականի ընտրությունների ժամանակ, հավաքելով 48% ձայն, պարտվել է Փակ Կըն Հյեին։

Ընտրություններ

Փակ Կըն Հյեի իմպիչմենտից հետո, նախագահական արտահերթ ընտրությունները նշանակվել էին 2017 թվականի մայիսի 9-ին։ Մուն Ջեինը ընտրություններին մասնակցել է որպես Տոբուրո դեմոկրատական կուսակցության թեկնածու։ Էքզիթփոլերի համաձայն, նա հավաքել էր ձայների 41,4 %-ը[10][11]։ Վերջնական տվյալներով նա հավաքել է ձայների 41,08%-ը։

Ծանոթագրություններ

  1. https://www.catholictimes.org/article/article_view.php?aid=279481 (կոր.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. http://www.koreatimes.co.kr/www/nation/2018/07/356_247623.html
  5. https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
  6. https://www.predsednica-slo.si/sl/odlikovanja/odlikovanci?AwardType=1&start=0
  7. Президент Южной Кореи не исключил возможности визита в Пхеньян
  8. 문재인은 누구…대선 패배 극복하고 제1야당 대표로
  9. [전문] 문재인 민주통합당 대선 후보, 6차 방송연설
  10. «Экзит-поллы: на выборах президента в Южной Корее лидирует кандидат от Демократической партии». NEWSru.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
  11. Чиквин, Анатолий (2017 թ․ մայիսի 9). «Экзит-поллы: Мун Чжэ Ин победил на выборах президента Южной Кореи». TJournal (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուն Ջեին» հոդվածին։
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya