Մորդեկայ (անգլ.՝ Mortdecai), Դեյվիդ Կեպի ֆիլմն է՝ նկարահանված Չարլզ Մորդեկայի մասին Կիրիլ Բոնֆիլյոլի կողմից գրված գրքի հիման վրա։ Գլխավոր դերը կատարում է Ջոնի Դեփը։ Ֆիլմում նաև խաղում են Պոլ Բեթանին, Էվան Մաքգրեգորը, Գվինեթ Փելթրոուն և Ջեֆ Գոլդբլումը։ ԱՄՆ-ում շնորհանդեսը տեղի ունեցավ 2015 թվականի հունվարի 23-ին, իսկ Ռուսաստանում նշանակվեց 2015 թվականի մարտի 26-ին, սակայն կոմերցիոն պատճառներով ֆիլմն այդպես էլ վարձավճարով չթողարկվեց[12][13][14]։
Ֆիլմը համարվում է Ջոնի Դեփի և Պոլ Բեթանիի 3-րդ համատեղ աշխատանքը «Զբոսաշրջիկ» և «Գերազանցություն» ֆիլմերից հետո։
Ֆիլմի գլխավոր հերոս Չարլզ Մորդեկայը բեմադրիչ-ռեժիսոր և խաբեբա մարդ է։ Նա Բրիտանիայից 8 միլիոն դոլար պարտք վերցրեց, իսկ դա նշանակում է, որ շուտով արդարադատությունը կսկսի առգրավել նրա գույքը։ Սակայն ոստիկանությունը նրան գործարք է առաջարկում. նա պետք է գտնի «Հերցոգինյա Վելինգտոնի» նկարը, որում գտնվում է բանկային սեյֆի գաղտանգիր՝ նացիստական ոսկիներով։ Պարզվում է, որ ճանապարհորդության ընթացքում նա պետք է բախվի ռուսական մաֆիայի, բրիտանական MI5 հետախուզության, միջազգային ահաբեկիչների և իր ապշեցուցիչ երկարաոտք կնոջ հետ։
Հիմնական նկարահանումներն սկսվել են 2013 թվականի հոկտեմբերի 21-ին և անցկացվել են Լոնդոնում։
Քննադատների կողմից ֆիլմը հիմնականում բացասական գնահատական ստացավ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 13% վարկանիշ 78 գրախոսությունների հիման վրա՝ 10 հնարավոր բալից ստանալով 3.4 բալ։