Մոդեստ Բոգդանովիչ
|
---|
|
Ծնվել է | օգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1805 |
---|
Ծննդավայր | Լոմոնոսով, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն կամ Սումի, Sloboda Ukraine Governorate, Ռուսական կայսրություն[1] |
---|
Մահացել է | հուլիսի 25 (օգոստոսի 6), 1882 (76 տարեկան) |
---|
Մահվան վայր | Լոմոնոսով, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
---|
Գերեզման | Սանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
---|
Կրթություն | Գենշտաբի ակադեմիա |
---|
Մասնագիտություն | պատմաբան, պրոֆեսոր, ռազմական պատմաբան և գրող |
---|
Ծնողներ | հայր՝ Q22045583? |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Երեխաներ | Նիկոլայ Բոգդանովիչ |
---|
Modest Ivanovich Bogdanovich Վիքիպահեստում |
Բոգդանովիչ Մոդեստ Իվանովիչ (օգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1805, Լոմոնոսով, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն և Սումի, Sloboda Ukraine Governorate, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 25 (օգոստոսի 6), 1882, Լոմոնոսով, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուսական ռազմական պատմաբան, գեներալ–լեյտենանտ (1863 թվական)։
Ռուսաստանի XVIII –XIX դարերի ռազմական պատմության վերաբերյալ գրել է բազմաթիվ ուսումնասիրություններ։ Բոգդանովիչը «ուսզմա–հանրագիտական լեքսիկոն»-ի ( 1852–1858 թվականներ) 2-րդ հրատարակության և «Ռուսաստանում ռազմական վարչության 1855–1880-թվականների գործունեության պատմական ակնարկ»-ի (1879–1881 թվականներ) հեղինակներից է և խմբագիրը։ Բոգդանովիչը ազնվականական պատմագրության ներկայացուցիչն էր, աշխատությունները գրված են պաշտոնական փաստաթղթերի հիման վրա և պարունակում են վավերագրական հարուստ նյութ, բայց բացակայում է աղբյուրների վերլուծությունն ու փաստերի քննադատական արժեքավորումը։ «Արևելյան պատերազմ 1853–1856 թվականներ» երկում բարձր է գնահատել հայերի մասնակցությունը Ղրիմի պատերազմին։
Ծանոթագրություններ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 499)։
|