- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավանեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մհեր Ավանեսյան (1981, հունվարի 5, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), հայ կրկնակի անդամահատված լեռնադահուկորդ և մրցակցային նավաստի Արցախի Հանրապետությունից։
Կենսագրություն
Մհեր Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 5-ին։ Ապրում է Արցախի Հանրապետությունում։ 1988 թվականին՝ յոթ տարեկան հասակում, նա հարվածել է բարձր լարման էլեկտրացանցին, որի արդյունքում զրկվել է երկու ձեռքերից։
1996 և 2000 թվականներին առագաստանավային սպորտաձևում նա մրցում էր ամառային պարալիմպիկ խաղերում, իսկ 1998, 2002 և 2006 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է նաև ձմեռային պարալիմպիկ խաղերին՝ լեռնադահուկային սպորտ մարզաձևում։
Համարվում է պարալիմպիկ խաղերի այն եզակի մասնակիցներից, ովքեր մասնակցություն են ունեցել մրցույթին և՛ ձմռանը, և՛ ամռանը՝ տարբեր սպորտաձևերում[2]։ 2010 թվականին հերթական անգամ մասնակցել է Վանկուվերում, իսկ 2014 թվականին՝ Սոչիում ընթացող պարալիմպիկ խաղերին։
Ծանոթագրություններ