Միջին Պիրենեյան մարզ (ֆր.՝ Midi-Pyrénées, օքս.՝ Miègjorn-Pirenèus, գասկ.՝ Mieidia-Pirenèus), վարչաքաղաքական միավոր Ֆրանսիայի հարավային մասում։ Վարչական կենտրոնը Թուլուզ քաղաքն է (650 000)։ Երկրամասի բնակչությունը 2 903 420 մարդ է (8-րդ տեղ)։
Աշխարհագրություն
Տարածքի մակերեսը 45 348 կմ² է։ Այնտեղով են հոսում Ադուր, Արյեժ, Գարոնա և Լո գետերը։
Վարչական բաժանում
Երկրամասն իր մեջ է ներառում Ժեր, Արյեժ, Ավերոն, Վերին Գարոն, Վերին Պիրենեյներ, Լո, Թարն, Թարն է Գարոն դեպարտամենտները։
Երկրամասի հիմնական մասը կազմում են այն շրջանները, որոնք նախկինում մտել են Գասկոն, Լանգեդոկ և Ռուերգ պրովինցիաների կազմի մեջ։
Բնակչություն
Տնտեսապես ակտիվ բնակչությունը 936 000 մարդ է։ Երկրամասի կենտրոնը Թուլուզ քաղաքն է, որը համարվում է Ֆրանսիայի երրորդ քաղաքն ուսանողների թվով (Փարիզից և Լիոնից հետո)։
Բնակչության զբաղվածությունը՝
- գյուղատնտեսության մեջ՝ 14,4 %
- արդյունաբերության մեջ՝ 26,8 %
- ծառայությունների ոլորտում՝ 58,8 %
Airbus կազմակերպություններում միայն (ընկերության գլխամասը գտնվում է Թուլուզում) աշխատում է ավելի քան 20 000 մարդ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
---|
| Երկրամասեր | | |
---|
| Երկրամասեր 2016 | |
---|
| Անդրծովյան երկրամասեր | |
---|
| |
|