Մենամարտ (անգլ.` combat), մարդկանց կողմից համակարգված և որոշակիացված ֆիզիկական գործունեություն, որն ներառում է նաև մրցակցության որոշակի աստիճան[1]։
Մենամարտերը լինում են 2 տեսակի.
Ավելի վաղ մարտերի նպատակն էր հաղթել հակառակորդին՝ վերցնելով նրան գերի (ստրուկ), սպանել՝ ունեցվածքն առգրավելու կամ մարտարվեստը լքել ստիպելու նպատակով։ Ավելի ուշ Հին Հունաստանում ի հայտ եկավ նաև սպորտային մարտարվեստը (Անտիկ օլիմպիական խաղեր, Օլիմպիական խաղեր), որտեղ որոշակի կանոնների համաձայն մրցում էին կիրառական ռազմական ֆիզիկական ուղղվածություններում (վազք, նիզակի, մուրճի նետում և այլն)։
Սպորտային մենամարտերի նպատակն է գործելով հաստատված կանոնների շրջանակներում՝ կատարել հնարքներ, որոնք հակառակորդին կարող են պատճառել առավելագույն ֆիզիկական վնաս կամ նրան դնել անբարենպաստ դիրքում, ինչպես նաև պաշտպանվել հակառակորդի նմանատիպ հնարքներից։
Անհրաժեշտ է տարբերել մենամարտ և մարտական արվեստ հասկացությունները։ Ոչ բոլոր մարտական արվեստներն են համարվում մենամարտեր, ինչպես նաև ոչ բոլոր մենամարտերը կարող են համարվել մարտարվեստ։ Մարտական արվեստը ենթադրում է մարտ մեկից ավելի հակառակորդի դեմ։ Այդ դեպքում այն մենամարտ չէ։ Մյուս տեսանկյունից մարտական արվեստներում կարևոր դեր են խաղում հոգևոր սկզբունքները և անգամ կրոնական կանխադրույթները, այն դեպքում, երբ մենամարտերում ամեն ինչ սպորտային է կամ դիտարկվում է կիրառական տեսանկյունից։
Մենամարտերը պայմանականորեն բաժանվում են երկու խմբի՝ սպորտային և մարտական։
Նպատակն է տվյալ սպորտաձևում որոշել լավագույններին, լավագույն սպորտային նվաճումները (հաղթանակ Օլիմպիադայում, միջազգային սպորտի վարպետի կոչում), համաշխարհային հանրաճանաչություն։ Այս դեպքում գործում են ավելի կոպիտ կանոններ և սահմանափակումներ (նպատակն է նվազագույնին հասցնել տրավմատիզմը)։ Նաև օգտագործվում են զանազան պաշտպանական հարմարանքներ (ձեռնոց, ատամների պաշտպանական միջոցներ բռնցքամարտում և կարատեում, սաղավարտ, դիմակներ սուսերամարտի ժամանակ և այլն)։
Սպորտային մենամարտերը, ի տարբերություն ստորև նշվածների, թույլ են տալիս ճիշտ համակարգել վիճակագրական մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝ տրավմատիզմը։
Նպատակն է գոյատևել մահացու վտանգի դեպքում, իսկ մահվան դեպքում փորձել հակառակորդին պատճառել առավելագույն վնաս։ Մենամարտի գլխավոր նպատակն է հակառակորդին հասցնել անկարող իրադրության (ընդհուպ մինչև ֆիզիկապես ոչնչացման)։ Հիմնականում սա համակցված ձեռնամարտ է։ Մարզումը նման է սպորտային մարտարվեստի վարժանքներին։ Ծրագիրը ներառում է նաև իրավիճակներ, որոնք նախատեսված են պաշտպանվել մի քանի հակառակորդից, ինչպես նաև օգտագործել ձեռքի տակ գտնվող տարբեր միջոցներ, որոնք օգտակար են իրական կյանքի մարտական իրավիճակներում[3]։
Ընդհանուր մենամարտերում մրցում են մենամարտի տարբեր տեսակների կամ մարտական արվեստների ներկայացուցիչներ։ Կանոններ կան, սակայն սահմանափակումները նվազագույնի են հասցված, ինչը մարզիկներին թույլ է տալիս ցույց տալ տեխնիկական գործողությունների լայն զինանոց։
Կախված օգտագործվող նյութական միջոցների զինանոցից՝ մենամարտերը կարող են կայանալ զենքի օգտագործմամբ (գավազան, կտրող կամ ծակող սառը զենք, նունչակիներ և այլն) կամ առանց դրանց։
Մենամարտերը տարբերվում են նաև գերիշխող տեխնիկայով, օրինակ՝ հարված, ցնցումներ, բռնվածքներ, նետումներ, ցավոտ հնարքներ, խեղդում և այլն