Մեխակ, հայերեն Խաղամ, (լատին․՝ Diánthus), մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը հանգուցավոր է, բարձրություն՝ մինչև 70 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև։ Տեսակների մեծ մասի ցողունը և տերևները գորշ կապտավուն երանգ ունեն։ Ծաղկաբույլը ցիմոզային է, երբեմն՝ գլխիկ։ Ծաղիկները երկսեռ են (հաճախ՝ մեկական), ծոպավոր, ատամնւսեգր կամ ամբողջաեզր, սպիտակ, վարդագույն, կարմիր, ծիրանագույն, դեղնականաչավուն և այլն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն, միաբուն, բազմասերմ տուփիկ է։ Սերմերը սև են, մանր, տափակ։
Հայաստանում
Հայտնի է մոտ 300, Հայաստանում՝ 15(18) տեսակ՝
Մեխակ արևելյան (D. orientalis),
Մեխակ անհրապույր (D. inamoenus),
Մեխակ խայտաբղետ (D. discolor),
Մեխակ խավավոր (D. crinitus),
Մեխակ մանրածաղիկ (D. parvifloarm) և այլն։
Տարածում
Հանդիպում է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։ Հայտնի է շուրջ 300 տեսակ, Հայաստանում՝ 18։
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարգերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ավագոտ վայրերում,
կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ալպյան և ենթալպյան մարգագետիններում։ Մշակության մեջ տարածված են շատ գեղազարդիչ տեսակներ (պարտեզային, չինական, հոլանդական) և սորտեր, որոնք կիրառվում են ծաղկաբուծության մեջ։
Մեխակ Քուռին (D. cyri) հանդիպում է Արարատյան գոգավորության (Վեդու և Ուրցաձոր գյուղի միջև) չոր, ավագոտ գետափերին և միջին լեռն, գոտու մարգագետիններում,
Մեխակ անհրապույրը՝ Սյունիքի մարզի (Շվանիձոր գետի շրջակայքում և Խաթաբան լեռան վրա) միջին լեռն, գոտու քարքարոտ լանջերին,
Մեխակ Լիբանանին (D. libanotis)՝ Երևանի (հլկասար, Վեգի և Ուրցաձոր) և Վայոց ձորի (Արենի գյուղ) ֆլորիստիկական շրջանների ստորին և միջին լեռնային գոտիների չոր, կավային, գիպսակիր կամ աղակալած լանջերին,
Մանրածաղիկ մեխակ՝ Վայոց ձորի մարգի (Խաչիկ և Գնիշիկ գյուղերի միջև) միջին լեռնային գոտու չոր, քարքարոտ լանջերին։ Այս տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։
Մեխակի շատ տեսակներ (պարտեզային կամ հոլանդական Մեխակ, մորուքավոր կամ տաճկական Մեխակ, փետրաձև Մեխակ և այլն) մշակվում են վաղուց ի վեր․ հայտնի են բազմաթիվ արժեքավոր պարտեզային ձևեր և սորտեր։ Մեխակ է կոչվում նաև մեխակածառի չորացած ծաղկակոկոններից ստացվող համեմունքը։
Гвоздика // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Горшкова С. Г. Род 498. Гвоздика — Dianthus // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1936. — Т. VI. — С. 803-861. — 956 + XXXVI с. — 5200 экз.
Гвоздика — статья из Большой советской энциклопедии (Проверено 25 мая 2010)
Արտաքին հղումներ
Гвоздика в Энциклопедии декоративных садовых растений.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 397)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։