Մարմարա ծով[1] (թուրքերեն՝ Marmara Denizi), Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև, ողողում է Թուրքիայի ափերը։ Բոսֆորի նեղուցով միանում է Սև ծովին, Դարդանելի նեղուցով՝ Եգեյան ծովին։ Մակերեսը՝ 12 հազար կմ քառակուսի։ Առավելագույն խորությունը 1273 մետր։ Հյուսիսային ափին է Ստամբուլ քաղաքը։
Անվանում
Անվանումն ստացել է ծովի արևմտյան մասում գտնվող Մարմարա կղզուց, որն այդպես է կոչվել այնտեղ եղած սպիտակ մարմարի հանքերի պատճառով։ Հին հույներն այն անվանել են Պրոպոնտոս («Նախածով»), այսինքն՝ Եվքսինյան Պոնտոսից (Սև ծով) առաջ գտնվող (նկատի ունենալով Հունաստանի նկատմամբ նրա ունեցած դիրքը)[2]։
Ծանոթագրություններ