Կռիլով մրցանակ
Վոլֆի մրցանակ մաթեմատիկայի բնագավառում
Մարկ Գրիգորևիչ Կրեյն (ռուս.՝ Марк Григорьевич Крейн, ապրիլի 3, 1907(1907-04-03)[1][2], Կիև, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 17, 1989(1989-10-17)[1][2], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային մաթեմատիկոս, 250-ից ավելի ստեղծագործությունների (որոնցից շատերը թարգմանվել են օտար լեզուներով, ներառյալ 7 մենագրություն) հեղինակ՝ հանրահաշվի տարբեր բաժինների, անալիզի, ֆունկցիաների տեսության, ֆունկցիոնալ անալիզի, ինտեգրալ և դիֆերենցիալ հավասարումների տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի և վերլուծական մեխանիկայի վերաբերյալ։ Մաթեմատիկոս Սելիմ Կրեյնի եղբայրն է։
26 տարեկանում դարձել է պրոֆեսոր, հինգ տարի անց՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ապա Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ։ Աշխատել է Կույբիշևի, Խարկովի, Կիևի, Օդեսայի հետազոտական ինստիտուտներում և ուսումնական հաստատատություններում։ 1930-1933 թվականներին դասավանդել է Օդեսայի համալսարաններում, 1933 թվականին Օդեսայի վերականգնված համալսարանում հիմնադրել և ղեկավարել է ֆունկցիաների տեսության ֆակուլտետը, որտեղ նշանակվել է պրոֆեսոր։ 1940 թվականին նշանակվել է Կիևում Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի հանրահաշվի և ֆունկցիոնալ անալիզի բաժնի պետ։ Ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների դոկտոր է (1939)։
1954 թվականից աշխատել է Օդեսայի քաղաքացիական ճարտարագիտության և ճարտարապետության պետական ակադեմիայում, քանի որ իր ազգության[8][9] պատճառով հեռացվել էր համալսարանից։
Աշխատանքների համար բնորոշ է ֆունկցիոնալ անալիզի ժամանակակից գաղափարները և Անդրեյ Մարկովի և Պաֆնուտի Չեբիշևի դասական գաղափարների համադրությունը, նրանց հետ կապը կոնկրետ մեխանիկայի խնդիրների հետ։
Պատրաստել է գիտությունների ավելի քան 60 թեկնածուներ և դոկտորներ։ Նույնիսկ նախապատերազմյան տարիներին Կրեյնը ղեկավարում էր Օդեսայի մաթեմատիկայի դպրոցը։ Սկսած 1966 թվականին Մոսկվայի Միջազգային մաթեմատիկական կոնգրեսի և իր ուսանող Իսրայել Գոհբերգի հետ միասին մի քանի տարիներ շարունակ հանդես եկավ մի շարք մաթեմատիկական կոնֆերանսերում՝ իրենց ընդհանուր ԳոԿրա կեղծանվամբ։
1970 թվականին ընտրվել է Արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի պատվավոր օտարերկրյա անդամ։ Խարկովյան, Մոսկվայան և Ամերիկյան մաթեմատիկական միությունների անդամ է։ Դարձել է Սանկտ Պետերբուրգի Մաթեմատիկական միության պատվավոր անդամ։ Կռիլովի անվան մրցանակի դափնեկիր։
2008 թվականի հունվարի 14-ին Օդեսայի համալսարանի գլխավոր մասնաշենքում Մարկ Գրիգորևիչ Կրեյնին ի հիշատակ տեղադրվել է հուշատախտակ։