Մարկոս Տերենտիոս Վառո, կամ Վառո (լատին․՝ Marcus Terentius Varro, մ. թ. ա. 116 — մ. թ. ա. 27), հռոմեական մշակութային և պետական ականավոր գործիչ, հանրագետ և գրող։ Ունեցել է բեղուն գրիչ, հեղինակել է 74 անուն աշխատություն, որոնք վերաբերում են գիտության տարբեր բնագավառների, ինչպես նաև գեղարվեստական երկեր։ Ամբողջությամբ պահպանվել է միայն մեկը՝ «Գյուղտնտեսության մասին» (Rerum rusticarum) երկը, մնացածներից մեզ հասել են պատառիկներ ավելի ուշ շրջանի հեղինակների գործերում։ De lingua latina (Լատիներենի մասին. երկասիրության 25 գրքերից պահպանվել են միայն V-X հատվածները) աշխատության մեջ, ի թիվս այլ մեկնությունների, ստուգաբանել է Տիգրիս (Tigris) գետի անունը և զուգադրելով կատվազգի գազանին՝ վագրին, տրված եւրոպական ձևին՝ tiger, նշել է, որ դրանք ծագում են հայկական Տէգ բառից[3]։
Տես նաև
Ծանոթագրություններ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|