Share to: share facebook share twitter share wa share telegram print page

Մառախուղ

Մառախուղ
Մառախուղ

Մառախուղ, օդի երկրամերձ շերտում ջրի մանր կաթիլների կամ սառույցի բյուրեղների կուտակում, որը նվազեցնում է հորիզոնական տեսանելիությունը մինչև մեկ կիլոմետր։ Հակառակ դեպքում օդի այս կարգի պղտորությունը կոչվում է մշուշ կամ միգաշղարշ։ Ավելի լայն իմաստով մառախուղը կաթիլահեղուկային դիսպերս ֆազով աերոզոլ Է, որն առաջանում է գերհագեցած գոլորշիների կոնդենսացումից։ Տարբերում են մառախուղի 3 հիմնական տեսակ՝ սառեցման, գոլորշիացման և խառը։ Սառեցման մառախուղը առաջանում է, երբ օդի ջերմաստիճանը նվազելով (ադվեկտիվ կամ ռադիացիոն) իջնում է ցողի կետից, դիտվում է մեծ մասամբ գիշերները կամ վաղ առավոտյան։ Գոլորշիացման մառախուղը երկրի տաք մակերևույթից դեպի ցուրտ օդը տեղի ունեցող գոլորշիացման արդյունք է, դիտվում է տարվա ցուրտ եղանակներին ջրային մակերևույթների և գետերի վրա։ Իսկ սառը մառախուղ առաջանում է տարբեր ջերմաստիճանի և խոնավության օդային զանգվածների խառնվելու հետևանքով։ Տարբերում են նաև ներզանգվածային և ճակատային (առաջանում է մթնոլորտային ճակատի շրջակայքում) մառախուղներ։ Հաճախ դիտվում են ներզանգվածային և սառեցման մառախուղներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 265
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառախուղ» հոդվածին։
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya