Մանդարին (լեզու)

Մանդարին (լեզու)
Տեսակպաշտոնական լեզու, բարբառ և բանավոր խոսք
Ենթադասդասական չինարեն
Երկրներ Չինաստան
Գրերի համակարգպարզեցված չինարեն
ISO 639-6cosc

Մանդարին, (չինարեն ավանդ. 普通話, հեշտ. 普通话 , պինին: Pǔtōnghuà), չինարենի ամենատարածված լզվախումբը, որը հանդիսանում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Թայվանի և Սինգապուրի պաշտոնական լեզուն։

Մանդարինը չինարենի 7-10 բարբառներից ամենամեծն է։ Չինախոսների մոտ 70%-ը խոսում է մանդարինով։ Սա պայմանավորված է նրանով, որ Չինական մեծ հարթավայրում ճանապարհորդելն ավելի հեշտ է՝ համեմատած լեռնային շրջանների հետ, և այդպիսով մանդարինը տարածվել է հենց այդ շրջաններում։

Ավանդական (官話) և հեշտացված (官话) չինարենով գրված է Մանդարին լեզու

Մանդարինի տարբերակներից շատերում առկա է բառերի արտասանության 4 տոն։ Միջին չինարենի բառավերջի դադարը աստիճանաբար վերացել է մանդարինի շատ բարբառներում։

Չինաստանի մայրաքաղաքը վերջին հազարամյակում եղել է Մանդարինի տարածքում, որի շնորհիվ էլ բարբառը բավականին ազդեցիկ է դարձել։ 14-րդ դարից սկսած մանդարինի մի տեսակ ծառայել է որպես ազգային լինգվա ֆրանկա։ 20-րդ դարի սկզբում ազգային լեզու է ընտրվել Պեկինի բարբառի վրա հիմնված մի ստանդարտ տեսակ՝ մանդարինի այլ բարբառներից վերցված տարրերով։ Ստանդարտ չինարենը ՉԺՀ[1] և Թայվանի[2] պաշտոնական լեզուն է և Սինգապուրի չորս պաշտոնական լեզուներից մեկը։ Այն նաև ամենատարածված բարբառն է չինական սփյուռքի շրջանում։

Անվանում

Մանդարին բառը սկզբում նշանակել է Մին և Ցին կայսրությունների պաշտոնյա[3][4]։ Քանի որ նրանց լեզուները փոխհասկանալի էին, այդ կայսրությունների պաշտոնյաները հաղորդակցվում էին՝ օգտագործելով Կոյնե լեզու, որը հիմնված էր հյուսիսային տարբեր բարբառների վրա։ Երբ ճիզվիտ միսիոներները 16-րդ դարում սովորեցին այս ընդհանուր լեզուն, նրանք այն կոչեցին մանդարին, որը գալիս է լեզվի չինարեն անվանումից՝ Guānhuà (官话/官話), որը նշանակում է «պաշտոնյաների լեզու»։

Առօրյա խոսքում մանդարինը վերաբերում է ստանդարտ չինարենին և ուղղակի անվանվում է «չինարեն»։ Ստանդարտ չինարենը հիմնված է մանդարինի մի հատուկ բարբառի վրա, որով խոսում են Պեկինում։ Այն փոքր-ինչ ձևափոխված է, քանի որ այլ բարբառներից կրել է բառպաշարական և շարահյուսական ազդեցություններ։

Այն նաև ծառայում է որպես մայրցամաքային Չինաստանի և Թայվանի դասավանդման լեզու։ Այն ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկն է։ Չինախոսները լեզուն անվանում են հետևյալ ձևերով.

  • Pǔtōnghuà (普通话/普通話, բառացիորեն՝ ընդհանուր լեզու) - մայրցամաքային Չինաստանում,
  • Guóyǔ (國語, բառացիորեն՝ ազգային լեզու) - Թայվանում,
  • Huáyǔ (华语/華語, բառացիորեն՝ հուա լեզու) - Սինգապուրում, Մալայզիայում, Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում։

Լեզվաբանության մեջ «մանդարին» տերմինը նշանակում է հյուսիսային և հարավարևմտյան Չինաստանում խոսվող բարբառներ, որոնք չինացի լեզվաբաններն անվանում են Guānhuà։ Մյուս տերմինը՝ Běifānghuà (北方话/北方話) կամ «հյուսիսային բարբառներ» ավելի քիչ է օգտագործվում չինացի լեզվաբանների շրջանում։ «Հին մանդարին» կամ «վաղ մանդարին» տերմինը լեզվաբաններն օգտագործում են՝ նկատի ունենալով Յուան արքայատոհմի հիշատակած հյուսիսային բարբառները։

Չինախոսները, ովքեր ակադեմիական լեզվաբաններ չեն, չեն տարբերում բարբառները, որոնցով նրանք խոսում են, որպես մանդարինի տարբերակներ։ Չինական սոցիալական կամ մշակութային դիսկուրսում բարբառները ավելի շատ տարբերում են՝ ըստ բնակության վայրի կամ էլ խոսողների մշակութային զանազանության։ Այսպիսով, բարբառները ստանում են տեղանուններին համապատասխան անվանումներ։

Պատմություն

Չինարենի հարյուրավոր ժամանակակից տարբերակներ զարգացել են հին չինարենի և միջին չինարենի տարբերակներից։ Ավանդաբար հայտնի են բարբառների յոթ խոշոր խմբեր։ Մանդարինից բացի մյուս վեց բարբառներն են՝ Վու, Գան և Սիանգ բարբառները Կենտրոնական Չինաստանում և Մին, Հակկա և Յուե բարբառները հարավարևելյան մասում։

Հին մանդարին

Հյուսիսային Սոնգի (959–1126) անկումից հետո և Հյուսիսային Չինաստանում Ցին (1115–1234) և Յուան արքայատոհմերի կառավարման ժամանակ Մեծ Չինական հարթավայրի բարբառների հիման վրա մայրաքաղաքի շուրջ զարգացավ ընդհանուր մի լեզու, որի անվանումը հին մանդարին է։ Գրականության առանձին ժանրեր, այդ թվում բանաստեղծությունները, դրաման և պատմվածքները, հիմնված էին այս լեզվի վրա։

Նոր չափածո գրականության հանգային սովորույթները կոդավորվում էին հանգերի բառարանում, որը կոչվում է Ճոնգյուան Ինյուն (1324)։ Արմատապես հեռանալով հանգային աղյուսակից, որը մի ավանդույթ էր, որ զարգացել էր նախորդ դարերի ընթացքում, այս բառարանը պարունակում է հին մանդարինի հնչյունաբանության մասին բավականին հարուստ տեղեկություն։ Մեկ այլ աղբյուր է Ֆագս-փա գիրը, որը հիմնված է Տիբեթական այբուբենի վրա, որն օգտագործվում էր որպես Մոնղոլական կայսրության մի քանի լեզուների, այդ թվում չինարենի գրային համակարգ։ Հանգերի բառարանները տարբերվում են որոշակի մանրուքներով, սակայն ընդհանուր առմամբ լավ պատկերացում են տալիս ժամանակակից չինարենի բարբառների առանձնահատկությունների մասին, ինչպիսիք են օրինակ՝ բառավերջի պայթական հնչյունների կորուստը և միջին չինարենի տոների վերակազմությունը։

Միջին չինարենում, բառասկզբի դադարները և կիսաշփական հնչյունները ցույց էին տալիս եռակողմանի հակադրություն խուլ շնչեղ, ձայեղ բաղաձայնների և ոչ շնչեղ խուլ դադարների միջև։ Կային չորս տոներ, որոնցից չորրորդը կամ զսպված տոնը բնորոշ էր պայթականներով ավարտվող բառերին։ Ձայնեզ բաղաձայններով սկսվող վանկերը արտասանվում էին ավելի ցածր տոնից։ Հետագայում չինարենի բարբառային խմբերում տոները վերակազմավորվել են տարբեր կերպով։

«Ճոնգյուան Ինյուն» բառարանը ցույց է տալիս մանդարինի չորս տոների համակարգը, որը արդյունք է կենտ տոնի տրոհման և զսպված տոնի կորստի։ Ձայնեղ պայթականները և կիսաշփական բաղաձայնները կենտ տոնում դարձել են խուլ շնչեղ բաղաձայններ, որը մանդարինի զարգացման մի մասն է։ Մանդարինը զարգացման ընթացքում ձեռք է բերել նաև բառավերջի «մ», որը նոր բարբառներում ի հայտ է եկել «ն» հնչյունի հետ միասին։

Ժամանակի տարբեր բարբառների գրականությունը պարզ ցույց է տալիս մանդարինի բառապաշարը և շարահյուսությունը։

Առանձին բարբառների գրականություն

Մինչև 20-րդ դարի սկիզբը գրական չինարենում զարգանում էր պաշտոնական գրականությունը, պոեզիան և գեղարվեստական գրականությունը։ Ժամանակի ընթացքում բազմաթիվ բարբառներ սկսեցին տարբերվել գրական չինարենից, որը համընդհանուր կրթության լեզուն էր։

Գրական լեզուն այդքան էլ հարմար չէր գրանցելու համար նյութեր, որոնք պետք է բանավոր ներկայացվեին, ինչպես օրինակ ներկայացումները։ Յուան արքայատոհմի ժամանակից սկսած՝ ներկայացումների, որոնցում պատմվում էր Չինաստանի Ռոբին Հուդերի մասին, Մին արքայատոհմի պատմվածքների շնորհիվ զարգացավ առանձին գրավոր չինարեն գրականություն (白话/白話 báihuà): Շատ դեպքերում այս գրավոր լեզուն արտացոլում էր մանդարինի տարբերակներ, և քանի որ արտասանական տարբերությունները չէին երևում գրավոր լեզվում, այս գրավոր լեզուն միավորիչ դեր խաղաց մանդարինով խոսող մարդկանց համար։

Zhongguo Guanhua (中國官話) կամ Միջին թագավորության ընդհանուր լեզու

Ուշ կայսրության կոյնե լեզուն

Ճոնգգուո գուանհուա-ն  (中國官話-Zhongguo Guanhua), որը թարգմանաբար նշանակում է Միջին թագավորության ընդհանուր լեզու, օգտագործել է վաղ չինարեն քերականության մի գրքի կարևոր տարրեր[5]։

Մինչև 20-րդ դարի կեսերը, Չինաստանի հարավային մասում ապրող ժողովուրդը խոսում էր միայն իր տեղական բարբառով։ Որպես գործնական միջոց՝ Մին և Ցին արքայատոհմերի պաշտոնյաները շարունակում էին կայսրության կառավարումը՝ օգտագործելով մանդարինի բարբառների հիման վրա ստեղծված ընդհանուր մի լեզու, որը կոչվում էր գուանհուա (中國官話-Zhongguo Guanhua): Այս լեզվի իմացությունը պարտադիր էր պաշտոնյայի կարիերայի համար, սակայն պաշտոնապես այս կանոնը սահմանված չէր։

Պաշտոնյաների արտասանությունը տարբեր էր։ 1728 թվականին Յոնգճենգ կայսրը, անկարող լինելով հասկանալ Գուանդունից և Ֆուցիենից եկած պաշտոնյաների առոգանությունը, հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ նահանգների կառավարիչները պետք է գտնեին ուսուցիչներ, ովքեր կարող էին սովորոցնել պաշտոնյաներին լեզվի ճիշտ արտասանություն։ Չնայած, որ Ճիշտ արտասանության ակադեմիաները (正音書院, Zhèngyīn Shūyuàn) երկար չգոյատևեցին, հրամանագրի շնորհիվ ստեղծվեցին գրքեր, որոնք ընդհանուր գիտելիքներ էին տալիս ճիշտ արտասանության մասին։

Այս ընդհանուր լեզուն, որով խոսում էին պաշտոնյաները և որի ճիշտ արտասանությունը այդքան կարևոր դեր ուներ, կոյնե լեզու էր, որը նման չէր որևէ առանձին բարբառի։ Այս լեզուն շարունակում էր մնալ ազդեցիկ մինչև այն ժամանակը, երբ մայրաքաղաքը 1421 թվականին տեղափոխվեց Պեկին, և այս լեզվի համար ի հայտ եկավ նոր հակառակորդ լեզու, որը ստանդարտ չինարենն էր[6]։

Ստանդարտ չինարեն

Չինաստանի հանրապետության վաղ տարիներին Նոր մշակութային շարժման մտավորականները, այդ թվում Հու Շիշը և Չեն Դուսիուն, մեծ հաջողությամբ պայքարեցին այն բանի օգտին, որ որպես գրավոր լեզու գրական չինարենի փոխարեն օգտագործվի գրավոր բարբառային չինարենը, որը հիմնված էր հյուսիսային բարբառների վրա։ Դրան զուգահեռ մի այլ առաջնահերթություն էր ստանդարտ ազգային լեզվի սահմանումը (Guóyǔ 國語 կամ 国语 ): Հյուսիսային և հարավային բարբառների ներկայացուցիչների միջև շատ վիճաբանություններից հետո Ազգային լեզվի միավորման հանձնաժողովը վերջապես 1932 թվականին որպես պաշտոնական լեզու ընտրեց Պեկինի բարբառը։ Ժողովրդավարական հանրապետությունը, որը հիմնադրվեց 1949 թվականին, պահպանեց այս որոշումը և ընդհանուր լեզուն կոչեց փութոնգհուա (普通话-pǔtōnghuà ), որը թարգմանաբար նշանակում է «ընդհանուր լեզու»։ 1950-ական թվականների սկզբին չինախոսների մոտ 54%-ը հասկանում էր ընդհանուր լեզուն, իսկ 1984 թվականին արդեն բնակչության 91%- ը տիրապետում էր այդ լեզվին։

Ազգային լեզուն այժմ օգտագործվում է կրթության, լրատվության մեջ և պաշտոնական իրադարձությունների ժամանակ։

Մանդարինի ութ ենթախմբերը և Ցին չինարենը, որը, ըստ Չինաստանի լեզվական քարտեզի (1987) և շատ լեզվաբանների մանդարինի ենթատեսակ է

Աշխարհագրական բաժանում և բարբառներ

Հյուսիսային և հարավարևմտյան Չինաստանի Հան չինացիների մեծ մասը խոսում են մանդարինով։ Մեծ չինական հարթավայրը արգելք էր ներգաղթի համար, և դրա շնորհիվ Հյուսիսային Չինաստանի մի լայն հատվածում պահպանվել է լեզվական համատարրությունը։ Ի հակադրություն Հյուսիսային Չինաստանի՝ Հարավային Չինաստանի գետերն ու լեռները 6 հիմնական բարբառային խմբերի առաջացման պատճառ են դարձել։

Այդուհանդերձ, մանդարինով խոսող մարդկանց թիվը հասնում է մեկ միլիարդի, որը բնակչության ծանրակշիռ հատվածն է։ Արդյունքում՝ կան տարածաշրջանային տարբերություններ քերականության, արտասանության, բառապաշարի միջև, և մանդարինի տարբերակները փոխհասկանալի չեն։

Հյուսիսարևելյան Չինաստանի մեծ մասը, բացառությամբ Լիաոնինգի, մինչև 18-րդ դարը բնակեցված չի եղել Հան չինացիների կողմից, որի արդյունքում հյուսիսարևելյան մանդարինը շատ քիչ է տարբերվում Պեկինի բարբառից։ Այս տարածաշրջանի Մանչու ժողովուրդը այժմ բացառապես խոսում է այս բարբառներով։ Հյուսիսարևմտյան Չինաստանի սահմանամերձ տարածքը այդ նույն ժամանակահատվածում գաղութացվել է մանդարին բարբառով խոսողների կողմից, և այդտեղ ապրող մարդկան բարբառը խիստ նման է մանդարինի տարածման հիմնական շրջանի բարբառին։ Հարավ-արևմուտքը ավելի վաղ է բնակեցված եղել, բայց 13-րդ դարում անհասկանալի պատճառներով բնակչության թիվը կտրուկ նվազել է և չի վերականգնվել մինչև 17-րդ դարը։ Այս շրջանի բարբառներն այժմ համեմատաբար միանման են։ Սակայն, Պեկինին մոտ գտնվող երկարամյա քաղաքները, ինչպիսիք են օրինակ Տյանցզինը, Բաոդինը, Շենյանը և Դալյանը, ունեն բավականին տարբեր բարբառներ։

Դասակարգում

Չինարենի բարբառների դասակարգման խնդիրը առաջ է եկել 20-րդ դարում։ Վաղ շրջանում դրանք դասակարգվում էին ըստ նահանգների սահմանների կամ էլ աշխարհագրական առանձնահատկությունների։ 1936 թվականին Վանգ Լին ստեղծեց առաջին դասակարգումը՝ ըստ հնչյունաբանական չափանիշների։ Նրա ստեղծած մանդարինի խումբը ներառում էր Հյուսիսային և Հարավարևելյան Չինաստանի բարբառները, ինչպես նաև Հունանի և Ցզյանսիի բարբառները։ 1937 թվականին Լի Ֆան-Կուեիի դասակարգումը առանձնացնում էր վերջին երկու խմբերը որպես Սիան և Գան, մինչդեռ մանդարինի մնացած բարբառները՝ հյուսիսային, Ստորին Յանցզիի և հարավարևմտյան մանդարինի խմբերի։ Ամենաընդունվածը 1960 թվականին Յուան Ցիահուայի դասակարգումն է 7 խմբերով, որոնք են՝ հյուսիսային, հյուսիսարևմտյան, հարավարևմտյան և Ցիան-Հուաի ենթախմբերը և առանձին Սիան և Գան խմբերը։

Յուանի դասակարգած մանդարինի 4 ենթախմբերից ամենատարբերը հյուսիսարևմտյան բարբառներն են, մասնավորապես Շանսի նահանգում։ Լեզվաբան Լի Ռոնգը առաջարկեց, որ Շանսիի և հարևան տարածքների հյուսիսարևմտյան բարբառները, որ պահպանել են Միջին չինարենի զսպված տոնի հագագային դադարը, փոխարինեն Ցին բարբառային խմբին՝ որպես առանձին մեծ խումբ։ Նա 1987 թվականին հրատարակած իր «Չինաստանի լեզվական քարտեզ»-ի մեջ օգտագործել է հենց այս դասակարգումը։ Շատ այլ լեզվաբաններ այս բարբառներն ընդգրկում են մանդարին բարբառային խմբի մեջ՝ նշելով, որ Ստորին Յանցզիի բարբառները նույնպես պահպանել են նշված առանձնահատկությունը։

Մանդարինի շրջանի հարավային սահմանը՝ կենտրոնական Վու, Գան և Սիան խմբերով, թույլ է սահմանված, քանի որ կրել է հյուսիսային առանձնահատկությունների ազդեցությունը։ Խմբերը ըստ սահմանների առանձնացնելու դեպքում առաջանում են դժվարություններ տարածաշրջանների առանձնահատկությունները միախառնվում են, և դժվարանում է դրանք տարբերելու գործընթացը։

Հնչյունաբանություն

Վանկերը բաղկացած են առավելագույնը սկսվող բաղաձայնից, կիսաձայնավորից, ձայնավորից, վերջավորությունից և տոնից։ Ոչ բոլոր վանկերը, որոնք կառուցված են այս ձևաչափին համապատասխան, գոյություն ունեն մանդարինում, քանի որ լեզվում կան կանոններ, որոնց համաձայն մի հնչյունը մյուսի հետ չի կարող գործածվել։

Սկզբնատառեր

Շրթնային Ապիկալ Ռետրոֆլեքս քմային հետնալեզվային
Պայթական /p/ ⟨b⟩ /t/ ⟨d⟩ /k/ ⟨g⟩
/pʰ/ ⟨p⟩ /tʰ/ ⟨t⟩ /kʰ/ ⟨k⟩
Ռնգային /m/ ⟨m⟩ /n/ ⟨n⟩ /ŋ/    
Կիսաշփական /t͡s/ ⟨z⟩ /ʈ͡ʂ/ ⟨zh⟩ /t͡ɕ/ ⟨j⟩
/t͡sʰ/ ⟨c⟩ /ʈ͡ʂʰ/ ⟨ch⟩ /t͡ɕʰ/ ⟨q⟩
Շփական /f/ ⟨f⟩ /s/ ⟨s⟩ /ʂ/ ⟨sh⟩ /ɕ/ ⟨x⟩ /x/ ⟨h⟩
Սոնորային /w/     /l/ ⟨l⟩ /ɻ ~ ʐ/ ⟨r⟩ /j/    

Վերջավորություններ

Մանդարինի բարբառների մեծ մասը ունեն 3 կիսաձայներ՝ /j/, /w/ և /ɥ/: Միջին /w/-ն որոշ տեղերում ընկնում է ապիկալ բաղաձայնից հետո։ Հարավարևմտյան մանդարինում կա /tei/ (աջ) բառը, այնինչ ստանդարտ լեզվում այն դառնում է dui /twei/:

Մանդարինի բարբառներում կան քիչ թվով ձայնավորներ։ Վանկային շփական բաղաձայնները, ինչպես օրինակ zi -ն և zhi -ն հաճախ են հանդիպում մանդարինի բարբառներում։ Միջին չինարենի /j/ և /w/-ն պահպանվել են մանդարինում՝ զիջելով մի քանի երկհնչյունների և եռահնչյունների՝ ի հակադրություն այլ բարբառային խմբերում հանդիպող միահնչյուններին։

Մանդարինի տարբեր բարբառներում միջին չինարենի վերջնական դադարները ենթարկվել են որոշ զարգացումների։ Ստորին Յանցզիի և հյուսիսարևմտյան բարբառներում դրանք դարձել են հագագային դադար։ Ուրիշ բարբառներում դրանք անհետացել են՝ ձայնավորի վրա թողնելով տարբեր ազդեցություններ։ Արդյունքում՝ Պեկինի մանդարինը և հյուսիսարևելյան մանդարինը ենթարկվել են ավելի շատ ձայնավորների միաձուլման քան մանդարինի այլ տարբերակները։ Օրինակ.

Հիերոգլիֆ Նշանակություն Ստանդարտ

(Պեկինի)

Պեկինի

Խոսակցական

Ցզինան Սիան

(Կենտրոնական հարթավայրեր)

Չենդու

(հարավարևմտյան)

Յանցզոու

(Ստորին Յանցզի)

Միջին չինարեն
Փինյին ՄՀԱ
դաս kʰɤ kʰɤ kʰə kʰuo kʰo kʰo kʰɑ
հյուր tɕʰiɛ kʰei kʰei kʰe kʰəʔ kʰɰak
միրգ guǒ kwɔ kwɔ kwə kwo ko ko kwɑ
երկիր guó kwe kwe kɔʔ kwək

Ծանոթագրություններ

  1. «Law of the People's Republic of China on the Standard Spoken and Written Chinese Language (Order of the President No.37)». Chinese Government. 2000 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին. «For purposes of this Law, the standard spoken and written Chinese language means Putonghua (a common speech with pronunciation based on the Beijing dialect) and the standardized Chinese characters.»
  2. «ROC Vital Information». Ministry of Foreign Affairs, Republic of China (Taiwan). 2014 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  3. China in the Sixteenth Century: The Journals of Mathew Ricci.
  4. "mandarin", Shorter Oxford English Dictionary. Vol. 1 (6th ed.). Oxford University Press. 2007. ISBN 978-0-19-920687-2.
  5. Fourmont, Etienne (1742). Linguae Sinarum Mandarinicae hieroglyphicae grammatica duplex, latinè, & cum characteribus Sinensium.
  6. Morrison, Robert (1815). A dictionary of the Chinese language: in three parts, Volume 1. P.P. Thoms. էջ x. OCLC 680482801.

Read other articles:

1933 film Emergency CallTheatrical release posterDirected byEdward L. CahnScreenplay byHouston BranchJoseph L. MankiewiczStory byJohn B. ClymerJames EwensProduced byMerian C. CooperStarringWilliam BoydWynne GibsonWilliam GarganGeorge E. StoneBetty FurnessCinematographyJ. Roy HuntEdited byDaniel MandellMusic byRoy WebbProductioncompanyRKO PicturesDistributed byRKO PicturesRelease date June 24, 1933 (1933-06-24) Running time70 minutesCountryUnited StatesLanguageEnglish Emergency ...

 

Société des Voitures Automobiles Decauville Rechtsform Société Gründung 1897 Auflösung 1911 Sitz Corbeil-Essonnes, Frankreich Branche Automobilindustrie Decauville von 1899 während des London to Brighton Veteran Car Run Die Société des Voitures Automobiles Decauville war ein Tochterunternehmen der Maschinen- und Lokomotivfabrik Établissements Decauville Ainé zur Automobilproduktion. Inhaltsverzeichnis 1 Unternehmensgeschichte 2 Fahrzeuge 2.1 Personenwagen 2.2 Rennfahrzeuge und Moto...

 

War of national liberation between Scotland and England This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Wars of Scottish Independence – news · newspapers · books · scholar · JSTOR (October 2007) (Learn how and when to remove this template message) Part of a series on the History of Scotland Eras Prehistoric ...

Internationaler Flughafen Sam Ratulangi (Manado) Manado (Indonesien) Manado Kenndaten ICAO-Code WAMM IATA-Code MDC Koordinaten 1° 32′ 58″ N, 124° 55′ 33″ O1.5494472222222124.9258777777880Koordinaten: 1° 32′ 58″ N, 124° 55′ 33″ O Höhe über MSL 80 m  (262 ft) Verkehrsanbindung Entfernung vom Stadtzentrum 13 km nordöstlich von Manado Basisdaten Eröffnung 1942 Betreiber PT Angkasa Pura I T...

 

?Trailia ascophylli Біологічна класифікація Домен: Ядерні (Eukaryota) Царство: Гриби (Fungi) Відділ: Аскомікотові гриби (Ascomycota) Клас: Сордаріоміцети (Sordariomycetes) Порядок: Microascales Родина: Halosphaeriaceae Рід: TrailiaG.K. Sutherl., 1915 Вид: T. ascophylli Біноміальна назва Trailia ascophylli Посилання EOL: 21010 ITIS: 193957 MB: 5516 Trailia ascophyll...

 

LadyLagu oleh CNBLUEdari album What Turns You On?Sisi-BDon't Care MondayDirilis31 Juli 2013FormatCD singel , unduhan digitalGenreJpop , ReggaeLabelWarner Music JapanPenciptaJung Yong-hwa Kosuke ObaProduserHan Sung Ho Lady adalah singel berbahasa Jepang dari band rock asal Korea Selatan CNBLUE. Singel ini diambil dari album berbahasa Jepang ketiga mereka What Turns You On?. Disamping edisi standar, singel ini juga memiliki tiga edisi yang berbeda yaitu versi Terbatas A dan B version dan Edisi ...

Asian Games event Canoeing tại Đại hội Thể thao châu Á 2022Tập tin:Canoe Slalom, 2022 Asian Games.svgTập tin:Canoe Sprint, 2022 Asian Games.svgPictograms for Canoe Slalom (left) and Canoe Sprint (right)Địa điểmFuyang Water Sports CentreCác ngày30 tháng 9 – 7 tháng 10 năm 2023Vận động viên213 từ 20 quốc gia← 20182026 → Bộ môn đua Canoeing tại Đại hội Thể thao châu Á 2022 được tổ chức tại Trung t...

 

رحلة فضائيةصنف فرعي من طيران — حركة المرور جزء من مهمة فضائية يمتهنه  القائمة ... رائد فضاء — taikonaut (en) — cosmonaut (en) — starship pilot (en) — astronaut (en) تعديل - تعديل مصدري - تعديل ويكي بيانات الصاروخ بورتون متوجها لمحطة الفضاء الدولية الرحلة الفضائية أو السفر إلى الفضاء هي رحلة بالستية إل

 

Taiwan Artikel ini adalah bagian dari seri Politik dan KetatanegaraanTaiwan Pemerintahan Konstitusi (Pasal Tambahan) Kebebasan beragama (Pasal 13) Hukum Perpajakan Kepresidenan Presiden Republik Tiongkok Tsai Ing-wen (PPD) Wakil Presiden Republik Tiongkok Lai Ching-te (PPD) Kantor Kepresidenan Dewan Keamanan Nasional Eksekutif Perdana Menteri Republik Tiongkok Su Tseng-chang (PPD) Wakil Perdana Menteri Republik Tiongkok Shen Jong-chin (PPD) Yuan Eksekutif Kabinet Legislatif Yuan Legislatif Ke...

Легіслатура штату Мічиганангл. Michigan Legislature 100-те скликання Печатка штату Мічиган Капітолій штату Мічиган Загальна інформація: Юрисдикція:  Мічиган Тип: двопалатний парламент Палати: СенатПалата представників Дата заснування: 26 січня 1837 Попередник: Рада території Мічи...

 

Sri Lankan, singer, dancer and actor (born 1980) This article may need to be rewritten to comply with Wikipedia's quality standards. You can help. The talk page may contain suggestions. (August 2018) Dushyanth WeeramanBorn (1980-06-07) 7 June 1980 (age 43)Colombo, Sri LankaGenresHip hopOccupation(s)Singer, Dancer, ActorYears active2013—presentSpouse(s)Stephanie SiriwardhanaWebsitewww.dushyanth.comMusical artist Dushyanth Weeraman is a Sri Lankan singer, dancer and actor who gained atte...

 

Event in the Marvel Cinematic Universe The Snap and The Decimation redirect here. For other uses, see Snap (disambiguation), Decimation (disambiguation), and Blip (disambiguation). Thanos initiating the Blip, as depicted in Avengers: Infinity War The Blip (also known as the Decimation and the Snap) is a major fictional event and period of time depicted in the Marvel Cinematic Universe. The Blip began in 2018 when Thanos, wielding all six Infinity Stones in the Infinity Gauntlet, exterminated ...

County in Mississippi, United States County in MississippiClaiborne CountyCountyClaiborne County courthouse and Confederate Monument in Port GibsonLocation within the U.S. state of MississippiMississippi's location within the U.S.Coordinates: 31°58′N 90°55′W / 31.97°N 90.91°W / 31.97; -90.91Country United StatesState MississippiFounded1802Named forWilliam C. C. ClaiborneSeatPort GibsonLargest cityPort GibsonArea • Total501 sq mi ...

 

Land bordering the North Sea The German North Sea coast The coastline of the North Sea has been evolving since the end of the last ice age. The coastline varies from fjords, river estuaries to mudflats. The eastern and western coasts of the North Sea are jagged, as they were stripped by glaciers during the ice ages. The coastlines along the southernmost part are soft, covered with the remains of deposited glacial sediment, which was left directly by the ice or has been redeposited by the sea....

 

Ольга ГапаІм'я при народженні Ольга Євстахівна ГапаНародилася 2 квітня 1965(1965-04-02) (58 років)Завадів Жовківського району Львівської областіДіяльність акторка, театральна режисерка, письменницяAlma mater Національний академічний український драматичний театр імені Марії ...

Culinary dish Blooming onionAlternative namesOnion bloom, onion blossom, onion flower, onion mumCourseHors d'oeuvrePlace of originUnited StatesServing temperaturehotMain ingredientsOnion, batter  Media: Blooming onion A blooming onion, also called onion bloom, onion blossom, onion flower, bloomin' onion, Australian onion[citation needed] or onion mum, is a dish consisting of one large onion, cut to resemble a flower (after it has expanded while soaking in ice water), battered...

 

College in Maharashtra, India Agnel PolytechnicOther nameAPVMottoWisdom is knowing what to do next; skill is knowing how to do it, and virtue is doing it.' -TypePrivateEstablished1983PrincipalSaly AntonyLocationJuhu Nagar,sector 9 A Navi Mumbai, Maharashtra, IndiaCampusUrbanWebsitewww.apv.ac.in Agnel Polytechnic is a polytechnic college which has adopted the education system from Maharashtra Board of Technical Education (MSBTE) located in Vashi [Juhu Nagar] the heart of Navi Mumbai, a satelli...

 

US escort service to merchant ships, prior to US entry in WWII U.S. Navy Vought SBU-1 dive bombers of scouting squadron VS-42 flying the Neutrality Patrol in 1940 vteUnited States Navy and Coast Guard patrols West Indies Patrol Mediterranean Patrol African Slave Trade Patrol Great Lakes Patrol Yangtze Patrol Union blockade Bering Sea Patrol Ice Patrol Rum Patrol Weather Patrol Neutrality Patrol Greenland Patrol PIRAZ On September 3, 1939, the British and French declarations of war on Germany ...

Untuk kegunaan lain, lihat Martabak (disambiguasi). Keakuratan artikel ini diragukan dan artikel ini perlu diperiksa ulang dengan mencantumkan referensi yang dapat dipertanggungjawabkan. Harap pastikan akurasi artikel ini dengan sumber tepercaya. Lihat diskusi mengenai artikel ini di halaman diskusinya. (Pelajari cara dan kapan saatnya untuk menghapus pesan templat ini) Martabakmartabak telur, sebuah omelet yang gurih dan pedas yang diisi potongan sayur dan daging cincangNama lainMuttabakMata...

 

English billiards and snooker player Willie SmithBorn(1886-01-25)25 January 1886Darlington, EnglandDied2 June 1982(1982-06-02) (aged 96)Leeds, EnglandSport country EnglandProfessional1932–1953 Willie Smith (25 January 1886 – 2 June 1982) was an English professional player of snooker and English billiards.[1] Smith was, according to an article on the English Amateur Billiards Association's website, by common consent, the greatest all-round billiards player who ever lived....

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!