Մահվան հովիտը (անգլ.՝ Death Valley), երկրագնդի առավել խոր և անջուր իջվածքներից մեկը ԱՄՆ-ում, Մեծ Ավազանի հարավում։ Երկարությունը մոտ 250 կմ է։ Ծովի մակարդակից ցածր է 85 մետրով։ Հյուսիսային Ամերիկայի ամենացածր վայրն է։ Օդի առավելագույն ջերմաստիճանը 56, 7 °C է։ Անվանումը կապված է 1849 թվականին ոսկի փնտրողների մահվան հետ (ջրի պակասի հետևանքով)[1]։
Ծանոթագրություններ
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Հ-Ֆ), Ե., «Լույս», 1989, էջ 64։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 187)։
|