Մահմուդը եղել է Օսմանյան սուլթանԱբդուլ Համիդ I-ի և լեգենդար ֆրանսիական Նախշիդիլի երկրորդ որդին։ Մահմուդ II-ը իր կառավարումը սկսեց երկրի տարբեր հատվածներում մահապատիժներ կազմակերպելով։ Այդ մահապատիժների իրականացման ընթացքում նրա հրամանով խարազանել են նաև հարազատ եղբորը՝ Մուստաֆա IV-ին, ով նախորդել է վերջինիս։
Օսմանյան կայսրության քաղաքական և ռազմական թուլացումը ցույց տվեց երկրում բարեփոխումների կատարման անհրաժեշտությունը։ Մահմուդ II-ը շարունակելով Սելիմ III-ի քաղաքականությունը բարեփոխումներ սկսեց եվրոպական հատվածից։ Նա առավել կարևոր էր համարում ռազմական բարեփոխումները, որի ընթացքում նա ոչնչացրեց հին քաղաքը և ստեղծեց նոր կանոնավոր բանակ։
Չնայած այս ամենի, նրա գործունեությունը հանգեցրեց թուրք հոգևորականության դժգոհությանը, ինչպես նաև աջակցություն չգտավ ժողովրդի կողմից։
Արդյունքում՝ ռազմական բարեփոխումների ավարտին Օսմանյան բանակը ունեցավ զորքերի ծայրահեղ կարիք, քանի որ Հունաստանը և Ռուսաստանը պատերազմ էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Փորձը ցույց տվեց, որ նույնիսկ փորձառու զինվորները չկարողացան փոխարինել ենիչրիներին։
Մահմուդ II-ի կառավարման ընթացքը լի էր ապստամբություններով և ազատատենչ ժողովուրդների պատերազմներով։ Իրադարձությունը առավել փոխվեց, երբ Եգիպտոսում իշխանությունը անցավ Մուհամեդ Ալիին և փաստացիորեն Եգիպտոսը դարձավ օսմանյան կառավարությունից անկախ։ Հետագայում նրա ուղին բռնեցին նաև Հունաստանը, Սերբիան, Մոլդովան և Վալախիան։
↑Finkel, Caroline, Osman's Dream, (Basic Books, 2005), 57; "Istanbul was only adopted as the city's official name in 1930.".
Գրականություն
Levy, Avigdor. "The Officer Corps in Sultan Mahmud II's New Ottoman Army, 1826–39." International Journal of Middle East Studies (1971) 2#1 pp: 21-39. online
Levy, Avigdor. "The Ottoman Ulema and the military reforms of Sultan Mahmud II." Asian and African Studies 7 (1971)։ 13-39.
Levy, Avigdor. "The Ottoman Corps in Sultan Mahmud II New Ottoman Army." International Journal of Middle East Studies 1 (1971)։ pp 39+
Palmer, Alan. The Decline and Fall of the Ottoman Empire (1992) ch 6