Մակար Եկմալյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Եկմալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մակար Եկմալյան
Ծնվել էհունվարի 21 (փետրվարի 2), 1856[1][2]
Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 6 (19), 1905[1][2] (49 տարեկան)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3][1][2]
ԳերեզմանԽոջիվանք
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ և երաժշտագետ
ԱշխատավայրԳևորգյան հոգևոր ճեմարան[1] և Ներսիսյան դպրոց[1]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1888)[1]

Մակար Գրիգորի Եկմալյան (հունվարի 21 (փետրվարի 2), 1856[1][2], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2] - մարտի 6 (19), 1905[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3][1][2]), հայ կոմպոզիտոր, խմբավար և մանկավարժ։ Մակար Եկմալյանն իր ստեղծագործությամբ ու մանկավարժական գործունեությամբ մեծապես նպաստել է ազգային երաժշտական դպրոցի ձևավորմանը. մշակել է հայկական մոնոդիաների (միաձայն երգեցողություն) բազմաձայնման սկզբունքները, հիմնադրել օրատորիա-կանտատի և ռոմանսի ժանրերը։

Կենսագրություն

Ծնվել է Վաղարշապատում, Ալաշկերտի շրջանի Եկմալ գյուղից գաղթած ընտանիքում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա Էջմիածնի Ժառանգավորաց վարժարանում, աշակերտելով Նիկողայոս Թաշճյանին։ 1872 թվականին ավարտել է Ժառանգավորաց վարժարանը։ 1874 թվականին նշանակվել է Գևորգյան վարժարանի հայկական ձայնագրության ուսուցիչ, 1878 թվականին ուղարկվել է Պետերբուրգ, տեղի կոնսերվատորիայում կատարելագործելու մասնագիտությունը։ Պետերբուրգի կոնսերվատորիայում աշակերտել է պրոֆեսորներ Լյադովին, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովին և Սակետտիին։ 1888 թվականին ավարտել է ուսման ընթացքը ազատ արվեստագետի դիպլոմով, մի քանի տարի ղեկավարել է Պետերբուրգի հայկական եկեղեցու երգչախումբը, միաժամանակ զբաղվել հայկական պատարագի մշակմամբ, ավարտել 1892 թվականին։ 1891 թվականին նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի երաժշտության դասատու և երգչախմբի ղեկավար։ Այդ երգչախումբն է, որ առաջին անգամ կատարել է հատվածներ նրա մշակած պատարագից, հռչակել անունը։

Մակար Եկմալյանը 1872 թվականին ավարտել է Էջմիածնի ժառանգավորաց վարժարանը։ Նշանավոր երաժշտագետ և կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանի ղեկավարությամբ 2 տարի վարժվել է հայկական նոտագրությանը, մասնակցել հոգևոր երգերի ձայնագրությանն ու ժողովածուների հրատարակմանը, որոնք ունեն գիտական ու գեղարվեստական մեծ արժեք։ 1874 թվականից Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է երգեցողություն և հայ եկեղեցական երաժշտության տեսություն։ 1877-1891 թվականներին ապրել է Սանկտ Պետերբուրգում, 1888 թվականին ավարտել է տեղի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, միաժամանակ վարել Սբ Կատարինե հայկական եկեղեցու դպրապետի պաշտոնը։ 1891 թվականից բնակվել է Թիֆլիսում և նույն թվականից[4] մինչև 1902 թվականը դասավանդել Ներսիսյան դպրոցում, որտեղ ստեղծել է տղամարդկանց երգչախումբ։ 1893-1894 թվականներին Եկմալյանը դասավանդել է Ռուսական կայսերական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքի ուսումնարանում, եղել ռեկտորը։

Ստեղծագործություն

1896 թվականին լույս է ընծայել «Երգեցողութիւն Սրբոյ Պատարագի» պարտիտուրան։ Ներսիսյան դպրոցում և հետագայում նրան աշակերտել են երգիչներ Տիգրան Նալբանդյանը[5], Արմենակ Շահմուրադյանը, Շարա Տալյանը, Մուշեղ Աղայանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Անտոն Մայիլյանը, Ազատ Մանուկյանը և ուրիշներ։ Խոշոր դեր է կատարել ժողովրդական երգերի կատարման և մշակման գործում։ Մշակել է մի քանի տասնյակ ազգային և ժողովրդական երգեր. «Ազնիվ ընկեր, մեռնում եմ», «Տե՛ր, կեցցո դու զհայս», «Ո՛չ փող զարկինք, ո՛չ արձագանք», «Կապույտ երկնքում աստղեր են փայլում» և այլն, որոնք լայն տարածում են գտել։ Նրա վոկալ և գործիքային ստեղծագործություններից մի քանիսը, այդ թվում «Ռոզայի թափառումները» կանտատը, որը գրել է Պետերբուրգի կոնսերվատորիայի ավարտման առթիվ, մնացել են ձեռագիր և կորել են[6]։

Դեռևս ուսանողական տարիներին կատարել է ժողովրդական և հոգևոր մեղեդիների խմբերգային մշակումներ։ Նրա ստեղծագործության մեջ առանձնանում է ընդարձակ քնարավիպական «Պատարագը», որը գրված է երգչախմբի համար՝ առանց նվագակցության։ Հետագայում այն բարձր են գնահատել կոմպոզիտորներ Ֆերենց Լիստը, Կամիլ Սեն-Սանսը և ուրիշներ։ Եկմալյանը մշակել է բազմաթիվ ժողովրդական և աշուղական երգեր (երգչախմբի կամ մեներգի համար՝ դաշնամուրի նվագակցությամբ), որոնցից հանրահայտ են «Անձրևն եկավ», «Լուսնակ գիշեր», «Ջան գյուլում», «Հով արեք, սարեր ջան», «Աղջիկ դու սիրուն», «Վարդ կոշիկս», «Ազնիվ ընկեր», «Կեցցե Զեյթուն», «Ձայն մը հնչեց», ինչպես և եկեղեցում կատարվող շարականներ, հոգևոր երգեր («Նորահրաշ», «Աշխարհ ամենայն» և այլն)։ Գրել է «Ռոզայի դեգերումները» կանտատը, դաշնամուրային նոկտյուռն, սիմֆոնիկ նախերգանք։ Ժողովրդականություն են վայելում «Ով հայոց աշխարհ», «Թաղումն քաջորդոյն», «Լռեց...» խմբերգերը, «Պաղ աղբյուրի մոտ», «Սիրուհիս» ռոմանսները և այլ ստեղծագործություններ։

Եկմալյանին աշակերտել են Կոմիտասը, Արմենակ Շահմուրադյանը, Շարա Տալյանը, Արմեն Տիգրանյանը և ուրիշներ։ Եկմալյանի անունով Երևանում կոչվել է փողոց։ 1895 թվականին Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցի (1911-1930 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանց) միջնորդությամբ, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) հայրապետական կոնդակով՝ Մ. Եկմալյանի «Պատարագը» պաշտոնապես ընդունել է Հայ եկեղեցին, և սկիզբ է դրվել նրա բազմաձայն կատարմանը։

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Екмалян Макар Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Ներսիսեան հայոց հոգեւոր դպրոցի 1899-1900 ուսումնական տարուայ տարեգիրը. Թբիլիսի: 1901. էջ 12.
  5. Լիա Բալագյան «Ալեքսանդր Մանթաշյանց» Երևան, «Հայաստան», 1991, էջ 161
  6. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 298-299.

Աղբյուրներ

  • Նիկողոս Թեհմիզյան, «Մակար Եկմալյան-Կյանքը և գործունեությունը» (հայերեն), 1981, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, Հայաստան

Գրականություն

  • Մելիքյան Ռ., Եկմալյանի հիշատակին, «Թատրոն և երաժշտություն», 1915, № 6–7։
  • Կոմիտաս, Յօդուածներ եւ ուսում­նասիրութիւններ, Ե., 1941։
  • Աթայան Ռ., Եկմալ­յանի մշակած նորահայտ գեղջուկ երգերը, ՍԱ, 1968, № 12։
  • Մուրադյան Մ., Հայ երաժշտությունը XIX դ. և XX դարասկզբում, Ե., 1970 (Հայկական երաժշտական մշակույթի պատմություն, հ. 2)։
  • Թահմիզյան Ն., Մակար Եկմալ­յան. Կյանքն ու ստեղծագործությունը, Ե., 1981:
  • Հարությունյան Մ., Բարսամյան Ա., Հայ երաժշտության պատմություն, Ե., 1996:
  • Մակար Եկմալ­յան։ Վավերագրեր, նամակներ, հուշեր, հոդվածներ, կազմ.՝ Ա. Թադևոսյան, Ե., 2006։
  • Армянские композиторы (сост.։ P. А. Атаян, М. О. Мурадян, А. Г. Татевосян), Е., 1956․
  • Шавердян А., Очерки по истории армянской музыки XIX–XX веков, М., 1959․
  • Худабашян К. Э., Особенности гармонии в произведениях М. Екмаляна, ԲԵՀ, 1968, № 2:
  • Մակար Եկմալ­յան։ Համառոտ բիբլիոգրաֆիա, կազմ.՝ Ն. Թեյմուրազ­յան, Ե., 1959:

Արտաքին հղումներ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակար Եկմալյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 498

Read other articles:

Ten artykuł dotyczy terminu architektonicznego. Zobacz też: grupa muzyczna Loft. Dawny magazyn przerobiony na loft w Chicago Loft – mieszkanie urządzone w dawnych pomieszczeniach przemysłowych, na przykład fabrykach lub magazynach, albo mieszkanie o dużej, wysokiej i otwartej przestrzeni, zaprojektowane w stylu industrialnym (styl loft)[1]. Charakterystyka W loftach rozróżniane są wersje hard i soft[2][3]. Hard lofty to obiekty powstające w już istniejących poprzemysłowych budy...

 

Untuk tempat lain yang bernama sama, lihat Sukoharjo (disambiguasi). SukoharjoKecamatanPeta lokasi Kecamatan SukoharjoNegara IndonesiaProvinsiJawa TengahKabupatenSukoharjoPemerintahan • Camat-Luas • Total44,58 km2 (17,21 sq mi)Populasi (2021)[1] • Total97.434 jiwaKode pos-Kode Kemendagri33.11.04 Desa/kelurahan14 kelurahan Sukoharjo (Hanacaraka: ꦱꦸꦏꦲꦂꦗ, Jawa: Sukaharja) adalah ibukota Kabupaten Sukoharjo yang ...

 

James W. ChristyJames Christy (kiri) dan Robert Harrington pada 1978.Lahir15 September 1938 (umur 85)Milwaukee, Wisconsin, A.S.KebangsaanAmerikaAlmamaterUniversitas ArizonaKarier ilmiahBidangAstronomi, astrometriInstitusiObservatorium Angkatan Laut Amerika SerikatHughes Missile Systems James Walter Jim Christy (kelahiran 15 September 1938) adalah seorang astronom Amerika. Christy lahir pada 1938 di Milwaukee, Wisconsin. Ia masuk Universitas Arizona dan meraih gelar Sarjana Ilmu Pengetahu...

Voce principale: Tale e quale show. Tale e quale show Edizione 11Anno2021 Messa in onda17 settembre 2021 –5 novembre 2021 GiudiciGiorgio PanarielloLoretta GoggiCristiano Malgioglio PresentatoriCarlo Conti EmittenteRai 1 VincitoreGemelli di Guidonia Finalisti Francesca Alotta Deborah Johnson ← precedente successiva → L'undicesima edizione del talent show Tale e quale show è andata in onda dal 17 settembre al 5 novembre 2021 sempre con la conduzione di Carlo Conti ogni venerdì in prima ...

 

沖縄県道216号標識(祖納) 沖縄県道216号(久部良)日本最西端の信号 沖縄県道216号与那国島線(おきなわけんどう216ごう よなぐにじません)は、沖縄県八重山郡与那国町与那国祖納を起点として与那国島内を循環する一般県道。日本最西端の都道府県道である。 概要 この路線は、祖納地区にある県道217号交点を起点とし、与那国空港、久部良地区、比川地区を経由し...

 

Producer, comics artist Denys CowanCowan at the New York Comic ConBornDenys Cowan (1961-01-30) January 30, 1961 (age 62)NationalityAmericanArea(s)Penciller, Inker,Notable worksBlack PantherDominique Laveau, Voodoo ChildMilestone MediaPower Man and Iron FistThe Question Denys B. Cowan (/ˈkaʊən/;[1] born January 30, 1961)[2] is an American comics artist, television producer, media executive and one of the co-founders of Milestone Media. Early life Denys Cowan was first i...

Questa voce o sezione deve essere rivista e aggiornata appena possibile. Sembra infatti che questa voce contenga informazioni superate e/o obsolete. Se puoi, contribuisci ad aggiornarla. La gabbiaPaeseItalia Anno2013-2017 Generetalk show, politico Edizioni4 Puntate157 Durata180 minuti Lingua originaleitaliano RealizzazioneConduttoreGianluigi Paragone RegiaRinaldo Gaspari AutoriAlessandro Montanari, Giuseppe Ciulla, Stefania Cioce e Francesco Borgonovo MusicheGraziella Caliandro Rete ...

 

Stefan Reuter Reuter en 2016.Datos personalesApodo(s) TurboNacimiento Dinkelsbühl, Alemania Federal16 de octubre de 1966 (57 años)Nacionalidad(es) AlemanaAltura 1,81 m (5′ 11″)Carrera deportivaDeporte FútbolClub profesionalDebut deportivo 1984(F. C. Nürnberg)Posición Defensa / CentrocampistaGoles en clubes 38 (720 PJ)Retirada deportiva 2004(B. V. Borussia)Selección nacionalSelección Alemania AlemaniaPart. (goles) 69 (2)Trayectoria F. C. Nürnberg (1984-88) F. C....

 

Nature reserve in Pakistan This article may require cleanup to meet Wikipedia's quality standards. The specific problem is: Grammar and style standardization is needed; remember to use Punjabi English. Please help improve this article if you can. (January 2017) (Learn how and when to remove this template message) Changa MangaPunjabi: چھانگا مانگاGeographyLocationChunian Tehsil Kasur District and Lahore District, Punjab, PakistanCoordinates31°05′N 73°58′E / ...

Voce principale: Castel Goffredo. Tennistavolo Castel GoffredoTennis tavolo Detentore della Coppa Italia Segni distintivi Colori sociali Rosso e Blu[1] Dati societari Città Castel Goffredo Paese  Italia Confederazione ETTU Federazione Fitet Campionato Serie A-1 femminile[2]Serie A-2 maschile[3]Serie A-1 paralimpica[4] Fondazione 1977 Presidente Tran Thi Hong Hai[5] Allenatore Alfonso Laghezza,[5] Tan Wenling[5] Impianto sportivo Pa...

 

2002 Bangladeshi filmItihasItihas Movie PosterDirected byKazi HayatWritten byKazi HayatScreenplay byKazi HayatStory byKazi HayatProduced byKazi HayatStarring Kazi Maruf Ratna Moushumi Kazi Hayat Dipjol Mizu Ahmed CinematographyAzmal HoqueEdited byMohammad AliMusic by Ahmed Imtiaz Bulbul Rajib Alam Taamer Al Tanveer ProductioncompanyKazi Hayat FilmsDistributed byKazi Hayat FilmsRelease dateFebruary 14, 2002Running time155 minutesCountryBangladeshLanguageBengali Itihas (English: The History) (B...

 

This article possibly contains original research. Please improve it by verifying the claims made and adding inline citations. Statements consisting only of original research should be removed. (November 2019) (Learn how and when to remove this template message) This is a list of sovereign states and dependent territories in Asia. It includes fully recognized states, states with limited but substantial international recognition, de facto states with little or no international recognition, and ...

Zobacz też: Czworaki w innych znaczeniach tego słowa. Czworaki część wsi Państwo  Polska Województwo  lubelskie Powiat zamojski Gmina Nielisz Część miejscowości Ruskie Piaski Strefa numeracyjna 84 Kod pocztowy 22-413[1] Tablice rejestracyjne LZA SIMC 0895669[2] Położenie na mapie gminy NieliszCzworaki Położenie na mapie PolskiCzworaki Położenie na mapie województwa lubelskiegoCzworaki Położenie na mapie powiatu zamojskiegoCzworaki 50°49′06″N 23°05′15...

 

UK digital radio station Heart 00sProgrammingFormat2000s musicNetworkHeartOwnershipOwnerGlobal Media & EntertainmentHistoryFirst air date20 May 2022 (2022-05-20)LinksWebcast[1]Websitewww.heart.co.uk/00s/ Heart 00s is a national digital radio station owned and operated by Global Media & Entertainment as a spin-off from the Heart radio network. The station broadcasts from studios at Leicester Square in London and was launched on 20 May 2022. Heart 00s has its own dedicate...

 

Festival Internacional de Cine de Venecia de 1983 Datos básicosNombre oficial 40ª Mostra internazionale d'arte cinematografica di VeneziaOtros nombres Festival de Cine de Venecia de 1983Tipo Festival de largometrajesUbicación Venecia Italia ItaliaPrimera edición 1932Galardón León de Oro (en italiano: Leone d'Oro)EdiciónInauguración 31 de agosto de 1983Clausura 11 de septiembre de 1983Días de duración 12Premios León de OroLeón de PlataCopa VolpiPremio OsellaPremio Marcello Mas...

Metro station in Delhi, India Jor Bagh Delhi Metro stationGeneral informationLocationSri Aurobindo Marg, Jor Bagh, New Delhi, 110003IndiaCoordinates28°35′10″N 77°12′44″E / 28.58611°N 77.21222°E / 28.58611; 77.21222Owned byDelhi MetroOperated byDelhi Metro Rail Corporation (DMRC)Line(s)Yellow LinePlatformsIsland platformPlatform-1 → HUDA City CentrePlatform-2 → Samaypur BadliTracks2ConstructionStructure typeUnderground, Double-trackPlatform levels2Access...

 

Mechanical piece of climbing equipment Petzl Reverso, Verso, GRIGRI A belay device is a mechanical piece of climbing equipment used to control a rope during belaying.[1] It is designed to improve belay safety for the climber by allowing the belayer to manage their duties with minimal physical effort. With the right belay device, a small, weak climber can easily arrest the fall of a much heavier partner. Belay devices act as a friction brake, so that when a climber falls with any slack...

 

Defunct American motor vehicle manufacturer Playboy Automobile CompanyIndustryAutomotiveFatefoldedHeadquartersBuffalo, New York, United StatesKey peopleLou Horwitz Charlie Thomas Norm RichardsonProductsPlayboy Convertible automobileBrandsPlayboy Playboy Motor Car Corporation was a Buffalo, New York-based automobile company, established in 1947. Playboy offered a small, one seating row convertible, which was one of the first to come standard from factory with a multi-part, retractable hardtop....

Acid red 88 Names IUPAC name Sodium 4-(2-hydroxy-1-naphthalenylazo)-naphthalenesulfonate Other names Fast Red A 2-Naphthol Red Roccelline Solid Red A Toyo roccelline Identifiers CAS Number 1658-56-6 (E)-diazen Y 3D model (JSmol) Interactive image ChemSpider 23621588 N ECHA InfoCard 100.015.238 EC Number 216-760-3 MeSH Fast+red+S PubChem CID 2372270023669381 (Z)-diazen23670762 (E)-diazen RTECS number QK2420000 UNII 7Z2135Z4K4 (E)-diazen Y CompTox Dashboard (...

 

الصفحه دى يتيمه, حاول تضيفلها مقالات متعلقه لينكات فى صفحات تانيه متعلقه بيها. چورچ چومونڤيل معلومات شخصيه الميلاد 17 مايو 1917  موبيل  الوفاة 12 ديسمبر 1996 (79 سنة)  موبيل  مركز اللعب شورتستوب  الجنسيه امريكا  الحياة العمليه الفرق فيلادلفيا فيليز  المهنه لاعب ب...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!