Ձախլիկ, մարդ, որն առավելապես օգտվում է ձախ ձեռքով։ «Ձախլիկի» հականիշը«աջլիկն» է։ Մարդկանց մեջ ձախլիկները կազմում են մոտ 15 %-ը, այսինքն՝ յուրաքանչյուր յոթերորդը ձախլիկ է։
Ձախլիկ մարդը աջից ավելի հաճախ օգտագործում է ձախ ձեռքը։ Ձախլիկը անձնական կարիքները հոգալու, սննդի պատրաստման և այլ նմանատիպ գործողությունների համար հիմնականում օգտագործում է ձախ ձեռքը։ Ձեռքը, որը օգտագործվում է գրելու համար, չի կարող հանդիսանալ ճշգրիտ ցուցանիշ մարդու «ձախլիկ» կամ «աջլիկ» լինելը որոշելու համար։ Այսպես, շատ ձախլիկներ գրում են բացառապես աջ ձեռքով, իսկ ձախ ձեռքը օգտագործում շատ այլ խնդիրների համար։
Վիճակագրական տվյալների համաձայն ներկայումս աշխարհում ապրում են մոտ 500 միլիոն ձախլիկ մարդիկ։ Եվրոպայում ծնված երեխաների մոտ տասը տոկոսը ձախլիկներ են և նրանք ավելի շատ բարձր ձայներ են արտաբերում, անհամբեր են, բայց արդեն մանկության տարիքում ավելի մարդամոտ և շփվող են։ Ձախլիկներն ավելի հաճախ ընտրում են արվեստագետի, նկարչի, գրողի մասնագիտությունը, նրանք հատկապես գնահատվում են սուսերամարտում։
Փաստ
Մոտ 2500 ձախլիկներ ամեն տարի մահանում են այն պատճառով, որ օգտագործում են սարքավորումներ, որոնք նախատեսված են աջլիկների համար[1]։
Ծանոթագրություններ
↑«Հետաքրքիր». Դավիթ Շահինյանի բլոգ (ռուսերեն). 2014 թ․ հունվարի 24. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.