Ավարտել է ԽՄԿԿԿԿ-ին առընթեր կուսակցական կազմակերպիչների բարձրագույն դպրոցը (1946)։ Աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) տեքստիլ կոմբինատում և շրջանային թերթերի խմբագրություններում, 1937-1939 թվականներին և 1941-1943 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ ապարատում։ 1939-1941 թվականներին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիրը, 1943 թվականին ընտրվել է ՀԿԿ ԿԿ քարտուղար։ 1946-1951 թվականներին աշխատել է ԽՄԿԿ ԿԿ ապարատում՝ որպես տեսուչ, ապա՝ բաժնի վարիչ։ 1952 թվականին նշանակվել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր։ 1953 թվականին ընտրվել է ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար։ 1959-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարար, 1964 թվականից՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալը։ Եղել է ՀԿԿ ԿԿ (1943-1945, 1952-1967), ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ (1965-1967), ԽՍՀՄ IV-V և ՀԽՍՀ IV-VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 302)։
Մշակույթի նախարարներ։ Պերճ Զեյթունցյան (3 դեկտեմբերի 1990 - 5 դեկտեմբերի 1991) • Հակոբ Մովսես (5 դեկտեմբերի 1991 - 1995) Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարներ: Հակոբ Մովսես (1995 - 8 նոյեմբերի 1996) • Արմեն Սմբատյան (8 նոյեմբերի 1996 - 20 ապրիլի 1998) • Ռոլանդ Շառոյան (8 մայիսի 1998 - 11 հունիսի 2003) Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարներ։ Թամարա Պողոսյան (11 հունիսի 2003 - 3 մայիսի 2004) • Հովիկ Հովեյան (3 մայիսի 2004 - 5 հունվարի 2006) • Գևորգ Գևորգյան (7 փետրվարի - 22 մայիսի 2006) • Հասմիկ Պողոսյան (8 հունիսի 2006 - 8 հունիսի 2007) Մշակույթի նախարարներ: Հասմիկ Պողոսյան (2007թ. հունիսի 8 - 2016 սեպտեմբերի 27) • Արմեն Ամիրյան (2016 սեպտեմբերի 27 - 2018, մայիսի 2) • Լիլիթ Մակունց (2018, մայիսի 12)
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!