- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Սմբատյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սմբատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Բագրատի Սմբատյան (նոյեմբերի 17, 1954(1954-11-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, պետական գործիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987)։ Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2018[1]): Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը 1995-2002 թվականներին։
Դիրիժոր, ջութակահար Սերգեյ Սմբատյանի հայրն է։
Կենսագրություն
1980 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային, 1981 թվականին՝ կոմպոզիցիայի բաժինները, 1985 թվականին՝ ասպիրանտուրան։ 1981 թվականից Հայաստանի Կոմպոզիտորների միության անդամ է։ 1982-1987 թվականներին եղել է Հայաստանի հանրային ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր տնօրենը։ 1995-2002 թվականներին զբաղեցրել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը (1994 թվականից՝ պրոֆեսոր)։ 1996-1998 թվականներին եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարը, 2002-2010 թվականներին՝ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։ 2010 թվականի հունվարի 21-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։ 2010-2013 թվականներին՝ ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրենը։ 2014 թվականի հուլիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով[3][4]։ 2018 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Իսրայելի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[5]։
Հեղինակել է «Հայաստան» երգը[6]։
Պարգևներ
Ծանոթագրություններ
Հայաստանի մշակույթի նախարարները |
---|
| | |
---|
| | |
---|
| | |
---|
|