«Հուդայի լեռներ» անվանումը գալիս է Իսրայելի տասներկու ցեղերից մեկի՝ Հուդայի ցեղից, որը Եգիպտոսը լքելուց հետո հրեաների կողմից Քանանի նվաճման ժամանակ ստացավ այդ հողերը[4]։
Հուդայի լեռներով է անցնում Իսրայելական երկաթգծերը, որոնք Բեյթ ՇեմեշիցՍորեկ գետի միջով և Ռեֆայմ հովտով անցնում և հասնում են Երուսաղեմի հարավային երկաթուղային կայարան`Մալհա[5]։ Այժմ մշակվում է Հուդայի լեռների շրջանի զարգացման ծրագիր[1]։
Քաղաքական տեսանկյունից ներկայումս այն տարածքը, որում գտնվում են Հուդայի լեռները[6], մասամբ վերահսկվում է Իսրայելի պետության և Հորդանան գետի Արևմտյան ափի վարչակազմի կողմից[7]։
Հուդայի լեռների վանքեր
Հուդայի լեռներում կան բազմաթիվ վանքեր և նրանց կից եկեղեցիներ[8]։ Մասնավորապես.
Լատրունի Մարիամ Աստվածածնի վանքը, որը հիմնադրվել է 1890 թվականին լռության ուխտ արած վանականների պատվերով, գտնվում է Թել Ավիվից 30 կմ արևելք՝ թիվ 3 և թիվ 1 մայրուղու խաչմերուկում։ 19-րդ դարի սկզբին, Նապոլեոնի արշավանքին զուգահեռ խաղողի բերք է բերվել Սուրբ երկիր։ Այն տնկել են Հուդայի լեռների բլուրներից մեկի վրա, իսկ ավելի ուշ այս վայրում վանք է հիմնել։ Վանքը դեռ հայտնի է իր գերազանց գինիներով, որոնք պատրաստված են Նապոլեոնյան արշավանքի ժամանակ բերված խաղողներից։ Այն աճեցվում է վանքին պատկանող հողերում, կա նաև ձիթենիների պուրակ[9]։
Էմմաուսի Ֆրանսիական միանձնուհիների վանքը գտնվում է Թել Ավիվից Երուսաղեմ տանող ճանապարհին։ Այնտեղ հատակին կան պահպանված հին ժողովարանի և խճանկարի ավերակներ, որոնք պատկերում են Քրիստոսի կողմից ստեղծված հրաշքներից մեկը։
Սուրբ Գևորգ վանք (St. George) Վադի-էլ- Կիլտ կիրճում։
Ֆարանի մայրավանքը Էյն-Ֆարա կիրճում։
Սուրբ Գերասիմի վանք-օազիս՝ Հուդայի անապատում առաջիններից մեկն է[10]։
Երուսաղեմի մերձակայքում գտնվող Էյն Քարեմում կա Գորնի վանք (մենաստան), որը պատկանում է ռուս ուղղափառ եկեղեցուն, ինչպես նաև Հանդիպման կաթոլիկ եկեղեցին և XII դարի Հովհաննես Մկրտիչ Բենեդիկտինեն եկեղեցին (Սուրբ Հովհաննես Բ Հարիմ եկեղեցի)։
↑Coleson, Joseph E., 1947-. Joshua. Stone, Lawson Grant, 1955-, Driesbach, Jason K., Comfort, Philip Wesley. Carol Stream, Illinois. ISBN978-1-4143-9879-2. OCLC956716967.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)