Հերհերի նոսրանտառային արգելավայրը գտնվում է Արփա գետի աջափնյա վտակ Հերհեր գետի ավազանում՝ Թեքսարի լեռնաշղթայից մինչև Արփայի գոգահովիտ։ Տեղակայված է ծովի մակարդակից 1400-2000մ բարձրություններում, ունի 6139[1][2] հա տարածք։ Դրանում 1,360.5 հա տափաստանային և 4,778.5 հա անտառային հողեր են[2]։
Պատմություն
Հիմնավորվել է 1958 թվականին՝ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի սեպտեմբերի 13-ի N Պ-341 որոշմամբ[3]։ Ստեղծվել է գիհու ռելիկտային (մնացորդային) նոսրանտառների պահպանության նպատակով[4]։
Բնություն
Արգելավայրի պահպանման օբյեկտ են հանդիսանում գիհու ռելիկտային նոսրանտառները։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 74 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!