Հեմյունունու (եգիպ.՝ Ḥm Jwnw) Հին Եգիպտոսի 4-րդ դինաստիայի շրջանի ճարտարապետ։ Գիզայում գտնվող Փարավոն Խուֆուի Բուրգի ենթադրյալ ճարտարապետն է[1][2]։ Որպես վեզիր՝ դատարանի ամենակարևոր անդամներից մեկն էր և պատասխանատու էր արքայական բոլոր գործերի համար։ Նրա դամբարանը գտնվում է Խուֆուի բուրգի մոտ։
Կենսագրություն
Հեմյունուի ծագումը անհայտ է։ Նա համարվում է Մեդումից եկած արքայազն Նեֆերմատի և նրա կնոջ՝ Իտեթի որդին[3], Խուֆուի եղբորորդին և Սնեֆերուի թոռը։ Ուներ երեք քույր և եղբայրներ։ Կնոջ և երեխաների մասին տեղեկություն չկա։
Վեզիրի պաշտոնը ժառանգել էր հորեղբայր Քանեֆերից, իսկ վերջինը՝ Նեֆերմատից[4]։
Կոչում
Դամբարանում անվանել են թագաժառանգ, փարավոնի որսորդ՝ Ստորին Եգիպտոսում։ Հիլդեսհայմում գտնվող արձանի վրա գրված են տիտղոսներ՝ «Գերագույն դատավոր և մեծ տիրակալ», «Թոթի հինգ տան մեծը»[5]։
Մահացել է հիվանդությունից՝ Մեծ Բուրգի կառուցումից առաջ։
Դամբարան
Դամբարանը գտնվում է Խուֆուի բուրգի մոտ։ Քարերի վրա կան Խուֆուի թագավորության օրոք արված նշումներ[6] ։ Արձանը[7] գտնվում է Գերմանիայի Պելիզեուս թանգարանում։ Այդ ժամանակվա համար անսովոր է դամբարանում երկու թաղման պալատների առկայությունը, որոնցից մեկը հավանաբար նրա կանանցից մեկին է[8]։ 1912 թվականի մարտին հյուսիսային Սերդաբում գերմանացի եգիպտագետ Հերման Յունկերը գտավ Հեմյունունու ամբողջ երկարությամբ կրաքարային արձանը, որն այսօր ցուցադրված է Հիլդեսհայմի Ռոմեր և Պիլիզաուս թանգարանում (Գերմանիա)։ Արձանի եզակիությունը արտաքին տեսքի իրական պատկերման մեջ է։ Քեոփսի դարաշրջանից պահպանվել են քիչ թվով ճարտարապետական և գեղարվեստական հուշարձաններ[9]։ Դամբարանում կան գողության արձանագրություններ, որի ժամանակ կոտրել են աջ թևը և գլուխը։ Արձանի դեմքը վերականգնվել է ըստ նրա կրաքարային պրոֆիլի դիմանկարի[10]։
↑Dieter Arnold The Encyclopaedia of Ancient Egyptian Architecture. — I.B.Tauris, 2002.
↑Cambridge Ancient History. — Cambridge University Press, 2000.
↑«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) page about G 4000, the tomb of Hemiunu