Հաշվապահ, հաշվապահական հաշվառման մասնագետ, հաշվապահության համակարգի աշխատակից՝ ըստ գործող օրենսդրության։ «Հաշվապահ» տերմինն ի հայտ է եկել միջնադարի վերջում։ Առաջին «հաշվապահը» եղել է Քրիստոֆեր Շտեհերը, որին 1498 թվականին նշանակել է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան I-ը[1]։
Պատմաբանները միանշանակ ապացույցներ չունեն այն մասին, թե երբ է հայտնվել հաշվապահությունը, երբ են մարդիկ սկսել մասնագիտորեն զբաղվել գործունեության այս ոլորտով։ Ըստ միջնադարյան վարկածի՝ հաշվապահությունը Հյուսիսային Իտալիայում հայտնվել է 13-րդ դարի վերջի, 14-րդ դարի սկզբի ժամանակահատվածում։ Մյուսները կարծում են, որ հաշվապահությունը ի հայտ է եկել դեռևս Հին Հռոմի ժամանակ։ Հյուսիսային Իտալիայի առևտրաբանկային ընկերություններում իրականացվել է մուտքի կրկնակի գրանցում։ Ենթադրվում է, որ առաջին հաշվապահները եղել են միջնադարյան առևտրականները, որոնք «պատահաբար» հայտնաբերել են հաշվապահություն։ Ջենովայի առևտրականներն առաջինն էին, որ կատարել են կրկնակի գրանցում։ Մեկ այլ վարկած կա, ըստ որ հաշվապահությունը առաջ է եկել Ջենովայում, Վենետիկում, Ֆլորենցիայում 1250 թվականից 1350 թվականների միջակայքում[2]։
Պրոֆեսիոնալ հաշվապահ. այն Հաշվապահների միջազգային ասոցիացիայի պաշտոնական տերմինն է։ Միջազգային կազմակերպության կողմից ընդունված ստանդարտների համաձայն` «պրոֆեսիոնալ հաշվապահներին» են վերաբերում հետևյալ մասնագիտությունները՝ գլխավոր հաշվապահ, աուդիտոր, ֆինանսական տնօրեն և հարկային խորհրդատու։
Հաշվապահական հաշվառման ավտոմատացման բացակայության ժամանակ ձեռնարկություններում հաշվետարների մեջ զգալի շերտ կար. աշխատակիցներ, որոնք համատեղում էին մեկ կամ խստորեն սահմանափակված մի քանի հաշիվների վերաբերյալ տվյալներ, և բնութագրական էր այն, որ նրանցից յուրաքանչյուրի կողմից առանձին կրկնակի գրանցման մեխանիզմ չէր գործում, հաշիվների համապատասխանություն չէր իրականացվում, ինչը հաճախ գլխավոր հաշվապահի կամ նրա տեղակալի կողմից հետագա հաշվեկշռում հանգեցնում էր սխալների[3]։
Տաուանտինսույուի հաշվետարները՝ կիպուկամայոկները (կեչուա՝ khipu kamayuq՝ «կիպու գրով աշխատող գործավար» կամ «նա, ում հանձնարարված է կիպու), ստեղծել ու վերծանել են հանգույցներ կիպուի մեջ։ Կիպուն առաջին անգամ օգտագործվել է մարդկության պատմության մեջ` հաշվապահական հաշվառման այնպիսի մեթոդ կիրառելու համար, ինչպիսին է կրկնակի գրանցումը[4]։