Հայ-ամերիկյան առողջության կենտրոն (ՀԱԱԿ, անգլ.՝ Armenian American Wellness Center), Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոն Հայաստանում։ Ծրագրի նպատակն է խթանել կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ և ճշգրիտ հայտնաբերմանը, կանանց համար ապահովել առաջնային առողջապահական ծառայություններ Հայաստանում։
Պատմություն
1997 թվականին ամերիկահայ բարերար, Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիտա Պալյանի և Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվել է Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը, որը 2002 թվականին վերափոխվել է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի (ՀԱԱԿ)։ Մասնաճյուղ ունի նաև Գավառ քաղաքում[1]։
Կենտրոնի նպատակն է պահպանել, բարելավել մարդկանց առողջությունը, իրականացնել կրծքագեղձի, արգանդի վզիկի, շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման, ոսկորների խտության որոշմամբ կոտրվածքների կանխարգելման ծրագրեր, ինչպես նաև նպաստել ընտանիքի առողջության պահպանմանը, առողջ ապրելակերպի քարոզչության կրթական ծրագրերի միջոցով[2]։
Կենտրոնում գործում են հետևյալ բաժինները՝
Ռադիոլոգիա (ռենտգեն ճառագայթային և ուլտրաձայնային հետազոտություն)
Գինեկոլոգիա
Ոսկրային հյուսվածքի խտության որոշում (դենսիտոմետրիա)
Ուրոլոգիա
Վիրահատարան
Ատամնաբուժարան
Լաբորատորիա
Շինություն
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը վեց հարկանի շինություն է, որը կառուցվել է Հայաստանի Կառավարության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) և ԱՄՆ բարերարների օգնությամբ։ Շենքի ճարտարապետա-շինարարական նախագծի հեղինակն ամերիկահայ բարերար Վարդգես Բալյանն է։