Հայկանուշ Դանիելյան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկանուշ Բաղդասարի Դանիելյան (դեկտեմբերի 3 (15) , 1893 [ 1] , Թիֆլիս , Ռուսական կայսրություն [ 2] [ 1] - ապրիլի 19 , 1958 (1958-04-19 ) [ 2] [ 1] , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ [ 2] [ 1] ), հայ օպերային երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո ), հայ դասական երգարվեստի վարպետ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։ Հայ երգիչներից առաջինն է արժանացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը (1939)[ 3] ։
Կենսագրություն
Հայկանուշ Դանիելյանը ծնվել է Թիֆլիսում։ 1920 թվականին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան ։ 1920-1932 թվականներին երգել է Պետրոգրադի և Թիֆլիսի օպերային թատրոններում ։ 1924 թվականին երգիչներ Լևոն Իսեցկու և Շարա Տալյանի հետ մասնակցել է Լենինականի օպերա-օպերետային խմբի ներկայացումներին, հանդես եկել համերգներով։ 1941-1951 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում , 1943-1948 թթ. եղել է վոկալի ամբիոնի վարիչ, 1949 թվականից՝ պրոֆեսոր։ 1949-1952 թվականներին եղել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենը, 1932-1948 թթ.՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ 1941 թվականին նկարահանվել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում նկարահանած «Հայկական կինոհամերգ» ֆիլմում [ 4] [ 5] ։
1941 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։ 1946-1950 թթ. եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-րդ գումարման պատգմավոր, Հայկական ԽՍՀ 1-ին և 3-րդ գումարման պատգամավոր։
Մահ
Մահացել է 1958 թվականի ապրիլի 19-ին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը։
Կատարումներ
Հայկանուշ Դանիելյանի կատարումներն աչքի են ընկել կատարման վարպետությամբ, նուրբ արտահայտչամիջոցներով ու անմիջականությամբ։
Համերգային ծրագրում կատարել է հայ և արտասահմանցի կոմպոզիտորների՝ Չայկովսկու , Ռիմսկի-Կորսակովի , Ռախմանինովի , Գլազունովի երգերից ու ռոմանսներից։ Առանձնահատուկ ներշնչանքով է մեկնաբանել «Ծիծեռնակ», Կոմիտասի «Չինար ես», «Քելե-քելե», «Քելեր-ցոլեր» երգերը, Սպենդիարյանի «Առ սիրուհիս», Մելիքյանի «Սև կաքավիկ», «Ծիլ-ծիլա» և այլ ռոմանսներ[ 6] ։
Արա Սարգսյան , Մարտիրոս Սարյան , Հայկանուշ Դանիելյան, Ս. Մարտիրոսյան, Ավետիք Իսահակյան , Վաղարշ Վաղարշյան , 1945թ.
Փոստային նամականիշ՝ նվիրված 20-րդ դարի հայ մշակույթի նվիրյաներին՝ Համո Բեկնազարյան , Ալեքսանդր Թամանյան , Վահրամ Փափազյան , Վասիլ Թայիրով , Լեոնիդ Ենգիբարյան , Հայկանուշ Դանիելյան, Սերգեյ Համբարձումյան , Հրանտ Շահինյան , Թորոս Թորամանյան
Դերերգեր
Պարգևներ, մրցանակներ
Հիշատակ
Տես նաև
Պատկերասրահ
Հայկանուշ Դանիելյանի տունը Երևանում
Մարտիրոս Սարյանը պատկերում է Հայկանուշ Դանիելյանի դիմանկարը, 1946-1949
Մատենագիտություն
Մատենագիտություն
Концерт А. Б. Даниэлян // Заря Востока. Тифлис. 1925. 27 февраля
Выступление А. Даниэлян // Коммунист. Ереван. 1935. 12 октября
Айкануш Даниэлян // Сов. искусство. 1938. 18 июня
Гаспарян С., Айкануш Даниэлян, Ереван, 1958 (на арм. яз.)
Терзибашян В. Айкануш Даниэлян // Коммуннст. Ереван. 1938. 9 июня
Даниэлян А. Большое счастье // Веч. Москва. 1939. 19 октября
Межинский С. Прекрасная певица // Коммунист. Ереван. 1939. 24 октября
Даниэлян А. Мои пожелания // Коммунист. Ереван. 1940. 1 января
Даниэлян А. Мои учителя // Известия. 1940. 10 мая
Данилов Д. Концерт народной артистки СССР А. Даниэлян // Бак. рабочий. 1941. 14 апреля
Речь депутата Даниэлян А. Б. // Коммунист. Ереван. 1941. 30 марта
Концерт Айкануш Даниэлян и Бюль-Бюля в воинской части // Коммунист. Ереван. 1944. 22 июля
Домбаев К. А. Б. Даниэлян // Коммуннст. Ереван. 1946. 27 марта
Матхашян А. Наша гордость // Коммунист. Ереван. 1946. 25 января
Народная артистка // Сов. искусство. 1946. 11 января
Даниэлян А. Музыка должна служить народу! // Коммунист. Ереван. 1948. 21 февраля
Юбилейный вечер А. Б. Даниэлян // Коммуннст. Ереван. 1954. 4 марта
Даниэлян Айкануш Багдасаровна // Театр. энциклопедия. - М., 1963. Т. 2. С. 294
Восканян С. Корифей оперной сцены // Коммунист. Ереван. 1965. 16 декабря
Восканян С. Светлый талант // Коммунист. Ереван. 1968. 15 декабря
Сазандарян Т. Айкануш Даниэлян // Театр. 1968. № 5. С. 45
Ее немеркнущий талант // Коммунист. Ереван. 1969. 22 января
Худабашян К. Прекрасное и лучезарное // Коммунист. Ереван. 1973. 23 декабря
Даниэлян Айкануш Багдасаровна // Муз. энциклопедия. - М., 1974. Т. 2. С. 144-145
Тигранов Г. Великая певица // Тигранов Г. Артисты, спектакли, музыка. - Ереван. 1983. С. 80-82
Ծանոթագրություններ
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Даниэлян Айкануш Багдасаровна // Большая советская энциклопедия (ռուս.) : [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
↑ Даниэлян Айкануш Багдасаровна
↑ «Haykanush Danielyan» . IMDb . Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին .
↑ Даниэлян Айкануш Багдасаровна (1893-1958) // Вокально-энциклопедический словарь: Биобиблиография : в 5 т. / М. С. Агин. - М., 1991-1994.
↑ «Հայկանուշ Դանիելյան | Music of Armenia» . www.musicofarmenia.com . Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին .
↑ Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց
↑ 2000. THE CONTRIBUTION OF ARMENIANS TO 20th CENTURY CULTURE
Արտաքին հղումներ
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 282 )։