Կատալոնիա (կամ Կատալունիա) երկրանվանումը միջնադարյան շրջանիլատիներենում կիրառվել է կատալոնացիների բնակության վայրը մատնանշելու համար։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է «Գոթլանդիա» բառից (գոթերի և ալանների ցեղանվանումից), որն էլ, հետագայում ձևափոխվելով, դարձել է Կատալոնիա։ Գոթերի երկիրը կոչվել է «Գոթիա», որը, ստանալով «լանդ» արմատը, դարձել է Գոթլանդիա։
Գոթլանդիան ժամանակի ընթացքում դարձել է Գոթալանիա (հիշատակելով ալաններին), ապա՝ Կատալաունիա։ Ստորև ներկայացված են անվան ծագման վերաբերյալ հիմնական վարկածները․
«Կատալունիա» բառը թարգմանաբար նշանակում է «ամրոցների երկիր»։ Ըստ այս վարկածի՝ երկրի անվանումն առաջացել է միջնադարյան castlà կամ castlan տերմինից, որը նշանակում է «ամրոցի ղեկավար»։ Այս տեսությունը, հետևաբար, ենթադրում է, որ Կատալոնիա և Կաստիլիա անուններն ունեն միևնույն արմատը։
Ըստ կելտական ծագման աղբյուրների՝ «Կատալունիա» բառը թարգմանաբար նշանակում է «ճակատամարտի առաջնորդ»։ Չնայած նրան, որ Կատալոնիայի տարածքը երբեք կելտիբերացիների կողմից չի նվաճվել, այնուամենայնիվ կելտական մշակույթը տարածաշրջանում իր անջնջելի ազդեցությունն է թողել դեռևս անհիշելի ժամանակներից։
Իբերական ծագմամբ լացետանները, որոնք բնակվել են մոտավորապես մերօրյա Կատալոնիայի տարածքում, հռոմեացիների կողմից հավանաբար կոչվել են կատելենացիներ (բառի սահմաններում հնչյունների հաջորդականության չգիտակցված փոփոխության արդյունքում), որն էլ անվանափոխվելով դարձել է կատալոնացիներ, իսկ երկիրը՝ Կատալոնիա։
Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Կատալոնիա երկրամասի տարածքում մարդը բնակություն է հաստատել միջին պալեոլիթի ժամանակաշրջանում՝ Մուստիերյան մշակույթի ձևավորմանը զուգընթաց։ Մոտ 200 հազար տարի առաջ ապրած նեանդերթալյան մարդու մնացորդներ են գտնվել Բենոլաս քաղաքի մոտակայքում, սակայն պեղումներ իրականացրած հնագետների մեջ չկա հստակ տեսակաետ, թե քանի հարյուր հազար տարվա հնություն ունեն այդ ոսկորները։ Այս դարաշրջանում նախամարդիկ սկսել են զբաղվել որսորդությամբ ու կիսաքոչվոր անասնապահությամբ, իսկ որոշ ժամանակ անց հանդես են եկել առաջին նստակյաց երկրագործական մշակույթները։ Կատալոնիայի տարածքում ի հայտ եկած ամենահին անթրոպոգեն գտածոն հայտնաբերվել է Բանիոլես բնակավայրում և ունի 200 հազար տարվա հնություն։ Մ․թ․ա․ 8000-ից 5000 թվականներին Կատալոնիայում տիրապետել է մեզոլիթի կամ այսպես կոչված միջին քարե դարի ժամանակահատվածը։ Այս պարբերափուլից մեզ հասած ամենահայտնի հնագիտական օբյեկտները պեղվել են Պոյանեսի երկրամասից։ Դրանք են Բալմա դել Գայը և Բալմա դել լ'Էսպլուգան։ Նեոլիթը (նոր քարե դար) Պիրենեյան թերակղզում սկսվում է մ․թ․ա․ 5000 թվականին։ Այդ շրջանում բնակչությունը շատ ավելի դանդաղ էր զարգանում, քան այլ վայրերում։ Կատալոնիայում անտառների առատությունը տեղի բնակիչներին թույլ է տվել ինտենստիվորեն զբաղվել որսորդությամբ և հավաքչությամբ։ Նման բնակավայրի օրինակ է Լա Դրագան, որը ստեղծվել է նեոլիթի դարաշրջանում և բնակեցվել միայն մ․թ․ա․ 6-րդ հազարամյակի վերջին։ Էնեոլիթը Կատալոնիայում սկսվել է մ․թ․ա․ 2500 թվականին և շարունակել մինչև մ․թ․ա․ 1800 թվականը։ էնեոլիթում քարե գործիքների կողքին երևան են գալիս առաջին պղնձե գործիքները, որոնք սկզբում պատրաստվում էին զտաբեկորից, այնուհետև՝ հանքային պղնձից։ Մ․թ․ա․ 1800 թվականին Կատալոնիայի մարդկային հասարակությունը թևակոխում է բրոնզիդարյան ժամանակաշրջան։ Այս պարբերափուլը տևում է հազար տարի և շարունակվում մինչև մ․թ․ա․ 1900 թվականը։ Բրոնզե դարի ազդեցությունը Կատալոնիայում այդքան էլ մեծ չէ․ եզակի պահպանված հնագիտական օբյեկտներից են միայն ֆրանս-իսպանական սահմանագլխով հոսող Սեգրե գետի հովտում գտնվող հնագույն բնակավայրերի մնացորդները։ Բրոնզե դարը համընկնում է հնդեվրոպական ցեղերի գաղթի հետ։ Վերջիններս իրենց հետ տարածաշրջան են բերում նոր մշակույթ։ Արևելքից դեպի ներկայիս Կատալոնիայի տարածք հնդեվրոպական ցեղերի միգրացիայի ալիքը սկսվում է մ․թ․ա․ 1200 թվականին և շարունակվում շուրջ կես հազարամյակ։ Հաստատվելով նոր տարածքներում՝ վերջիններս հիմնում են Կատալոնիայի առաջին պրոտոքաղաքային բնակավայրերը։ Մ․թ․ա․ 7-րդ դարի կեսերին հասարակությունն անցում է կատարում երկաթի դարի․ բրոնզե գործիքները փոխարինվում են երկաթյա գործիքներով, քանի որ երկաթե գործիքները արտաքին վտանգների դեմ պայքարելու, արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների զարգացման լայն հնարավորություններ էին ընձեռում։ Երկաթի դարում ձևավորվում են վաղ դասակարգային հարաբերությունները։ Երկաթե դարը նախնադարյան հասարակության կյանքի նախորդ փուլերի՝ քարի դարի և բրոնզի դարի համեմատ, խիստ կարճ է տևե՝ ընդամենը երկու դար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 284)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!