Կասպիյսկ (ռուս.՝ Каспийск), քաղաք Ռուսաստանի հարավում՝ Դաղստանի Հանրապետությունում։ Հանրապետական նշանակության քաղաք է[3], կազմում է քաղաք Կասպիյսկ մունիցիպալ կազմավորումը քաղաքային շրջան կարգավիճակով որպես միակ բնակավայրը նրա կազմում[4]։
Բնակավայրը հիմնադրվել է որպես աշխատանքային գյուղ շարժիչների գործարանին կից և ստացել է Двигательстрой անվանումը։ 1947 թվականին վերանվանվել է Կասպիյսկ Կասպից ծովի ափին տեղակայված լինելու պատճառով[5]։
1932 թվականին Դվիգատելստրոյի գյուղական խրհուրդը դիմել է ԴԻԽՍՀ Գերագույն խորհրդին՝ գյուղին քաղաքի կարգավիճակ տալու և այն Ստալինյուրտ վերանվանելու առաջարկով[6], սակայն այդ առաջարկը մերժվել է[7]։
Մինչև 1947 թվականը գյուղը կոչվել է Դիգատելստրոյ։ 1947 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ և վերանվանվել Կասպիյսկ։
ՌԴ Կառավարության 2014 թվականի հուլիսի 29-ի № 1398-р «Մոնոքաղաքների ցանկի հաստատման մասին» որոշմամբ քաղաքն ընդգրկվել է «Ռուսաստանի Դաշնության՝ առավել բարդ սոցիալ-տնտեսական դրություն ունեցող մոնոպրոֆիլ մունիցիպալ կազմավորումների (մոնոքաղաք)» կատեգորիայում[8]։
2017 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշում է ընդունել այն մասին, որ Կասպիյսկում գտնվող բազային կետը պետք է դառնա Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Կասպիյսկի նավակազմի հիմնական բազան։ Սկսվել է ափամերձ ենթակառւցվածքի և բնակարանների շինարարության առաջին փուլը, որն ավարտվել է 2019 թվականին, իսկ շինարարության ավարտը նախատեսվել է 2020 թվականին[9][10][11]։
Քաղաքը տեղակայված է Կասպից ծովի ափին՝ Մախաչկալա երկաթուղային կայարանից 14 կ հեռավորության վրա։ Մախաչկալա քաղաքի արբանյակն է և մտնում է Մախաչկալա-Կասպիյսկի ագլոմերացիայի կազմի մեջ։
Գերակշռում է բարեխառն մայրցամաքային կլիման։ Ձմեռները մեղմ են ու կարճատև։ Ամառները չորային են ու տաք։
Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 385 մմ։
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության կանխատեսման համաձայն՝ Կասպիյսկի քաղաքային շրջանի բնակչության թվաքանակը կազմելու է[32].
Քաղաքը պատկանում է Դաղստանի երիտասարդ և արագ աճող քաղաքների թվին[33]։ Մինչև 20-րդ դարի կեսերը նրա բնակիչների թվում գերակշռել են ռուսները (65,5 %՝ ըստ 1959 թվականի մարդահամարի տվյալների)[34]։ Սակայն հարթավայրերում լեռնային ժողովուրդների ներկայացուցիչների վերաբնակեցման և նրանց ավելի բարձր բնական աճի շնորհիվ բնակիչների շրջանում ռուսների մասնաբաժինը նվազել է մինչև 9,0 %՝ ըստ 2010 թվականի տվյալների։ Ներկայում քաղաքում ապրում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ և ոչ մի ազգ չունի խիստ արտահայտված գերակշռություն։
2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունն ունի հետևյալ ազգային կազմը[35].
Հանրային տրանսպորտը ներկայացված է երթուղային տաքսիներով և մերձքաղաքային № 3 տրոլեյբուսով, որը երթևեկում է Մախաչկալա-Կասպիյսկ երթուղով (երթուղին բացվել է 2017 թվականի փետրվարի 1-ին[37])։ 2017 թվականի մարտի 1-ից մինչև Դագդիզել գործարանը երկարաձգվել է համար 12 տրոլեյբուսային երթուղին։ Երթուղիներն սպասարկում է «ՄԱխաչկալայի տրոլեյբուսային վարչություն» մունիցիպալ միացյալ ձեռնարկությունը։
Մախաչկալայից Կասպիյսկ է մեկնում համար 100 ավտոբուսը, որը գործում է 2015 թվականի փետրվարի 1-ից։ Այդ երթուղին սպասարկում են «НефАЗ» մակնիշի մինչև 40 ավտոբուսներ։
Համանուն երկաթուղային կայարանը քաղաքը կապում է Մախաչկալայի, Կիզիյուրտի, Իզբերբաշի, Դագեստանսկիե Օգնիի, Դերբենդի, Խասավյուրտի հետ։
Կասպիյսկի հավատացյալ բնակիչների մեծ մասը իսլամի սուննի ուղղության հետևորդներ են։ Քաղաքում գործում է շուրջ տասը մզկիթ։
Քաղաքում գործում է Կազանի Սուրբ աստվածամոր եկեղեցին, որը ենթարկվում է Մախաչկալայի եպիսկոպոսությանը։ Կասպիյսկի ծխական համայնքը հիմնադրվել է 1990 թվականին Բարձր սրբազնություն Գեդեոնի օրհնությամբ։ 1993 թվականին հատկացվել է տարածք եկեղեցու շինարարության համար։ Այդ ծխական համայքնը պաշտոնապես գրանցվել է 1994 թվականի փետրվարի 2-ին։ 2000 թվականին ավարտվել է եկեղեցու շինարարությունը։
Քաղաքում գործում է Յոթերորդ օրվա ադվենտիստների աղոթատուն։
Կասպիյսկում ծնվել կամ ապրել են քաղաքական գործիչներ ու գործարարներ Դևլենտխան Ալիխանովը, Լեոնիդ Միխելսոնը, մարզիկներ Վլադիմիր Յումինը, Խաբիբ Ալլախվերդիևը, Մագոմեդ Արիպգաջիևը, Տիմուր Բոգատիրյովը, Բադավի Գուսեյնովը, Իբրահիմ Իբրահիմովը[38], Ալիյար Իսմայիլովը, Զամիրա Ռախմանովան, Ալեքսանդր Ռեշետնյակը, Ալբերտ Սելիմովը, Ռուսլան Խայիրովը, ռազմական գործիչներ Գեորգի Իլյաշենկոն, Ալեքսանդր Նազարովը, Գերման Կիրիլենկոն[39], բանաստեղծուհի Մարինա Կուրսանովան, Սոցիալիստական աշխատանքի հերոս Եվգենի Մյսաոեդովը[40], երգիչ Վիլլի Տոկարևը։
Կասպիյսկի պատվավոր քաղաքացիների գրքում գրանցված են ավելի քան 30 մարդկանց անուններ, որոնք թվում կան մանկավարժներ, ազգային տնտեսության մասնագետներ և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ[41]։