Ծնոտներ (անգլ.՝ Jaws), 1975 թ. ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի նկարահանված ամերիկյան ֆիլմ, հիմքում Փիթեր Բենչլիի համանուն գրվածքն է։ Ֆիլմը ստացել է 3 Օսկար, ֆիլմը համարվում է առաջիններից մեկը, որին տրվել է բլոքբասթեր անվանումը[15]։ Սպիտակ շնաձուկը որպես մարդակեր-գիշատիչ ներկայացնող ֆիլմերից լավագույններից է, և չնայած որ ֆիլմում այն ներկայացվում է որպես ուղղորդված մարդակեր, սակայն իրականում շատ ուսումնասիրողների կարծիքով մարդը չի համարվում այդ տեսակի շնաձկան համար նախընտրելի կերակուր[16]։ Ֆիլմի շահույթը ամբողջ աշխարհում կազմել է 470,653,000 ԱՄՆ դոլար։
Սյուժե
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 5 օրվա մեջ, Էմիտի անվանումով կղզու վրա, որտեղ գտնվում է մի առողջարանային քաղաք։ Քաղաքում սկսվում են տեղի ունենալ սարսափելի իրադարձություններ, երբ ափին մոտ հայտնված մեծ սպիտակ շնաձկան զոհ են սկսում դառնալ մի քանի մարդիկ։
Առաջին զոհը մի աղջիկ էր, ում մարմնի մասերը առավոտյան ափին հայտնաբերում են տեղի ոստիկանության շեֆ Մարտին Բրոուդին և նրա օգնականը։ Զոհերի թիվը օրեցօր ավելանում է։
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, խիզախ շնաձկնորս Քվինտը որոշում է իր նավով բռնել և սպանել արյունարբու մարդակեր-շնաձկանը։ Նրա հետ միասին օվկիանոս են դուրս գալիս Մարտին Բրոուդին և կղզի ժամանած օվկիանոսագետ Մեթ Հուփերը ...։
Դերերում
Դերակատար
Դեր
Ռոյ Շայդեր
Մարտին Բրոուդի Մարտին Բրոուդի ոստիկանության շեֆ
Ռոբերտ Շոու
Քվինտ Քվինտ
Ռիչարդ Դրեյֆուս
Մեթ Հուփեր Մեթ Հուփեր
Լորեյն Գերի
Էլեն Էլեն
Մյուրեյ Հեմելթոն
Լերիի Վոուն Լերիի Վոուն
Կառլ Գոտլիբ
Բեն Բեն
Ջեֆրի Կրամեր
Հենդրիքս Հենդրիքս
Սյուզեն Բեքլայնի
Քրիսի Քրիսի
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր
Ֆիլմը ներկայացված է եղել մի շարք կինոմրցանակների։ Ստացել է ընդհանուր թվով 13 տարբեր մրցանակ, ներկայացված է եղել ևս 14-ի) որոնց թվում՝