1979-1984 թվականներին եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-1995 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985-1988 թվականներին Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980-1995 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։
Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով՝ Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թվական), Ռոստոմ («Տերը», 1968 թվական), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թվական), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թվական), Մյասնիկյան («Երկունք», 1977 թվական), Տեր Ավետիս («Հուսո աստղ», 1978 թվական), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թվական) և այլն։ Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»[5][6]։
Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը։ Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ։ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ. Շեքսպիրի «Ջոն արքա», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին» Ա. Քալանթարյանի «Թիկունք», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», և այլ ստեղծագործություններ։ 2000 թվականին բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 43)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!