Թատերական համաշխարհային մրցանակ
Քրիստալ մրցանակ
Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում
Էմմի մրցանակ Կատակերգայկան հեռուստասերիալի լավագույն հրավիրված դերասանուհի անվանակարգում
Drama Desk Award for Outstanding Actress in a Play?
Լորա Լինի (անգլ.՝ Laura Linney, փետրվարի 5, 1964(1964-02-05)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։ «Էմմի», «Ոսկե Գլոբուս» և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակների դափնեկիր։ «Օսկար» և «Տոնի» մրցանակների եռակի անվանակարգված։
Իր կինոկարիերան Լորա Լինին սկսել է 1992 թվականին, նկարահանվելով «Լորենցոյի յուղ» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն են եղել Նիկ Նոլթին և Սյուզան Սարանդոնը։ Շուտով հետևում են երկրորդական դերեր Ռիչարդ Գիրի, Քլինթ Իսթվուդի և Ջիմ Քերրիի հետ միասին։
2001 թվականին դերասանուհին առաջին անգամ անվանակարգվում է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների, «Կարող ես հույս դնել ինձ վրա» ընտանեկան դրամայում դերի համար։ չորս տարի անց կրկին առաջադրվում է այդ նույն մրցանակների սեքսուալության հետազոտող Ալֆրեդ Կինսիի մասին պատմող «Կինսի» կենսագրական ֆիլմում դերի համար։ «Ոսկե Գլոբուս»-ի հաջորդ անվանակարգումը Լինիին սպասում էր «Կաղամար և կետ» երիտասարդական ֆիլմում մասնակցության համար։ Տարիներ առաջ Լինին արդեն երկու անգամ արժանացել էր «Էմմի» մրցանակի, մասնավորապես, «Ֆրեյզեր» ֆիլմում էպիզոդիկ դերի համար։
2008 թվականին Լիրա Լինին երրորդ անգամ անվանակարգման է արժանանում «Օսկար» մրցանակին, Թամարա Ջենքինսի «Վայրենիները» անկախ ֆիլմում գլխավոր դերի համար։
«Այդ ահավոր «P» տառը» սերիալում դերի համար Լինին արժանանում է «Ոսկե Գլոբուս» և «Էմմի» մրցանակների։
1995-2000 թվականներին Լորա Լինին ամուսնացած է եղել դերասան Դեյվիդ Էդկինսի հետ[6][7]։
2009 թվականի մայիսի 2-ին Լիրան ամուսնանում է երկրորդ անգամ՝ անշարժ գույքի գործակալ Մարկ Շաուերի (ծնվել է 1968 թվականին) հետ, ում հետ նա 5 տարի հանդիպում էր ամուսնությունից առաջ։ Ամուսիններն ունեն որդի՝ Բենեթ Արմիստիդ Շաուեր (ծնվել է 2014 թվականի հունվարի 8-ին)[8]։