Լիբիայի դրոշ, Լիբիայի պետական խորհրդանիշներից։ Այն սահմանված է Լիբիայի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կանաչ, սև, սպիտակ և կարմիր գույներից՝ լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։ Ընդունվել է 1951 թվականին։
Դրոշի կառուցվածք
Պատմական դրոշներ
1918-1923
Արևմտյան Լիբիայում կարճ ժամանակ գոյություն ունեցած Տրիպոլիտանիա պետությունը որպես պետկան դրոշ օգտագործել է երկնագույն դրոշ, որի կենտրոնում պատկերված էր կանաչ արմավենի, իսկ նրա վերևում՝ սպիտակ աստղ[1]։
1951-1969 (2011 — այժմ)
Ժամանակակից Լիբիայի առաջին պետական դրոշն ընդունվել է 1951 թվականին, երբ այն անկախացել է Մեծ Բրիտանիայից։ Այն ուղղանկյուն պաստառ է՝ կազմված երեք հորիզոնական շերտերից՝ կարմիր, սև և կանաչ (վերևից ներքև)։ Սև շերտի (որի լայնությունը երկու անգամ ավելի մեծ է վերին ու ստորին շերտերի լայնություններից) կենտրոնում պատկերված են սպիտակ կիսալուսին և հնգաթև աստղ։ Դրոշի դիզայնը հիմնվել է Սենուսիա սուֆիական միաբանության դրոշի վրա, որը սև պաստառ է կիսալուսնով ու աստղով։
Դրոշի հավանական մեկնաբանությունների թվում կա հետևյալը․ կարմիրը արյունն է, որը թափվել է Լիբիայի անկախության համար մղված պայքարում, սևը այն օրերի հիշատակն է, երբ լիբիացիներն ապրել են պկւպացիայում, իսկ կանաչը խորհրդանշում է երկրի պայծառ ապագան, ինչպես նաև գյուղատնտեսությունն ու բնության տարբեր հարստությունները։ Կիսալուսինն ու աստղը իսլամի խորհրդանիշն են, որը երկրի գլխավոր կրոնն է[2]։
Հեղափոխությունից հետո Լիբիայում նորից հայտարարվել է պետական դրոշ և ներկայում շարունակում է մնալ այդպիսին։
1969-1971
1969 թվականի հեղափոխության արդյունքում Լիբիայի պաշտոնական անվանումը դարձվել է «Լիբիայի արաբական հանրապետություն», իսկ դրոշը փոխարինվել է պանարաբական եռաշերտ (կարմիր, սպիտակ, սև) դրոշով։
1972-1977
1972 թվականի հունվարի 1-ին Լիբիան ընդգրկվել է Արաբական Հանրապետությունների Ֆեդերացիայի կազմում։ Ֆեդերացիայի դրոշը Լիբիայի՝ 1969 թվականին ընդունված դրոշից տարբերվել է համամասնությամբ, կարմիր շերտի ավելի ինտենսիվ գույնով, ինչպես նաև սպիտակ շերտի վրա պատկերված ոսկեգույն ճուռակով, որը ճանկերով բռնել է ժապավեն, որի վրա գրված է պետության անունն արաբերենով[3]։
1977-2011
1977 թվականի մարտի 8-ին Լիբիան դուրս է եկել ֆեդերացիայի կազմից, պետության պաշտոնական անունը դարձել է Սոցիալիստական ժողովրդական արաբական լիբիական Ջամահիրիա։ 1977 թվականի նոյեմբերի 11-ին Լիբիայի դրոշը փոխվել է միագույն կանաչով (ինչը եղել է արձագանք Անվար Սադաթի՝ Իսրայել կատարած այցին, ինչը Լիբիայում համարվել է դավաճանություն արաբական ու իսլամական արժեքների հանդեպ)։
Դրոշի կանաչ գույնը խորհրդանշում է իսլամը՝ երկրի պետական կրոնը, ինչպես նաև Մուամմար ալ-Կադդաֆիի «Կանաչ հեղափոխությունը»[4]։
Պատկերասրահ
-
-
Իտալական Լիբիա (1911-1943)
-
Լիբիայի միացյալ թագավորություն
24 դեկտեմբերի, 1951 – 7 նոյեմբերի, 1969
-
Լիբիայի արաբական հանրապետություն
7 նոյեմբերի, 1969 – 31 դեկտեմբերի, 1971
-
Արաբական հանրապետությունների ֆեդերացիա] <br1 հունվարի, 1972 – 11 նոյեմբերի, 1977
-
Սոցիալիստական ժողովրդական արաբական լիբիական Ջամահիրիա
11 նոյեմբերի, 1977 – 22 հոկտեմբերի, 2011
-
Լիբիայի ՌԾՈՒ դրոշը
11 նոյեմբերի, 1977 – 22 հոկտեմբերի, 2011
Պատմական տարածաշրջանային դրոշներ
-
Տրիպոլիտանիայի հանրապետություն, 1918-1923
-
Տրիպոլիտանիա վիլայեթ, 1864-1911
-
Կիրենաիկա էմիրաթ, 1949-1951
-
Ֆեցցան ֆրանսիական օկուպացման ժամանակ 1943-1951
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|