Լիբանանի դրոշ (արաբ․՝ علم لبنان), 2:3 կողմերի հարաբերակցությամբ ուղղանկյուն պաստառ, որը բաղկացած է կարմիր եւ սպիտակ գույների շերտերից.[1]: Դրոշի կենտրոնում սպիտակ շերտի վրա տեղադրված է լիբանանյան մայրու կանաչ պատկերը։ Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար մղված արյունը, սպիտակը՝ մաքրությունն ու խաղաղությունը։ Դրոշն ընդունվել է 1943 թվականին Լիբանանի անկախացումից անմիջապես հետո։ Ավելի ուշ՝ 1967 թվականին այն մի փոքր փոխվել է։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ