«Լեխ» (լեհ.՝ KKS Lech Poznań), լեհական ֆուտբոլային ակումբ, որը հանդես է գալիս Լեհաստանի ֆուտբոլի առաջին դիվիզիոնում։ Հիմնադրվել է 1992 թվականի մարտի 19-ին։
Լեխը Եվրոպական առաջնություններում իր ամենաբարձր մակարդակին հասել է 2010-2011 թվականներին։ Այդ մրցաշրջանում ակումբը Եվրոպայի լիգայում կարողացավ դուրս գալ խմբային փուլից՝ շրջանցելով իտալական «Յուվենտուսին»։ Միայն թե այս անգամ էլ 1/16 եզրափակիչում չկարողացավ շրջանցել Բրագայի արգելքը։ Տանը հաղթելով նվազագույն հաշվով՝ ակումբը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը հակառակորդի դաշտում՝ պարտվելով երկու գնդակի տարբերությամբ։