«ԼՕԼ» (անգլ.՝ LOL [laughing out lout ինտերնետային եզրույթից]), 2011 թվականի ամերիկյան մելոդրամա ժանրի ֆիլմ։ Ֆիլմը 2008 թվականին նկարահանված «ԼՕԼ» ֆիլմի ռիմեյքն է։
Լոլան կամ Լոլը, ինչպես ընկերներն են ասում, ապրում է Չիկագոյի արվարձանում, ինչպես բոլորը, նա էլ խուսափում է դասերից, շփվում է ընկերների հետ, կազմակերպում երեկույթներ և երազում իրական սիրո մասին։ Ճանապարհորդությունը դեպի Փարիզ, Լոլայի և նրա դասընկերների համար լիակատար ազատություն է։ Անվերահսկելի գիշերներ, շոփինգ, առաջին ժամադրություն, այս բոլորը վտանգավոր են։ Իսկ Լոլայի մայրն այդքան էլ գոհ չէ աղջկա գնահատականներից։