Ներկա ժամանակում Իրանի բնակչության (ավելի քան 60 %[1]) մեծամասնությունը խոսում է պարսկերեն (իրանական լեզուներ)։
Ընդհանուր տեղեկություններ
Պայմանավորված նրանով, որ Իրանում ապրում են բազմաթիվ ազգեր, երկրում լայն տարածում ունեն այլ լեզուներ ևս, որոնցից շատերը ամրագրված են որպես պետական՝ համարվելով երկրում ապրող ազգերի բնիկ լեզուն։ Բացի պարսկերենից, բազմաթիվ հրապարակումներ և հեռարձակումներ ցուցադրվում են իրանական լեզվաընտանիքի Իրանում տարածված այլ լեզուներով ևս, որոնցից են՝ քրդերենը, ադրբեջաներենը, և նույնիսկ ոչ պակաս հայտնի արաբերենով և հայերենով։
Տարբեր հրապարակումներում և վիճակագրական հաշվարկներում ներկայացվում են տարբեր թվեր այդ կամ այլ լեզուների տարածումով, տվյլաները շատ տարբեր են։ Այսպես, բազմաթիվ հետազոտողներ պասկերենով խոսողներին գնահատում են 55-65 %, իսկ պաշտոնական մարդահամարը, որը գրագիտությունն է սահմանում, որպես Ֆարսիի պարզ տեքստեր կարդալու և գրելու ունակություն, տալիս է 84,75% ցուցանիշ[2]։
Լեզվի քաղաքականության հիմքը ամրագրված է երկրի սահմանադրության մեջ, 15-րդ հոդված, որում ասվում է՝
Իրանցիների համար պաշտոնական և՛ ընդհանուր լեզու, և՛ այբուբեն է համարվում պարսկերենը և պարսկերեն այբուբենը։ Պաշտոնական փաստաթղթերը և տեքստերը, պաշտոնական գրությունը և դասագրքերը պետք է գրված լինեն այդ լեզվով և այդ այբուբենով, միայն թե տեղական ազգային լեզուները կարող են ազատորեն օգտագործվեն պարսկերենի հետ հավասար մամուլում և այլ լրատվամիջոցներում, ինչպես նաև դպրոցներում ազգային գրականություն դասավանդելու համար[3]։
Լեզուները ըստ քանակի
Տվյալ աղյուսակում[1] հավաքված են Իրանի լեզուները՝ ըստ քանակի։
Անվանում |
Քանակ |
Ամսաթիվ
|
Պարսկերեն |
45,000,000 |
2011
|
Ադրբեջաներեն |
15,500,500 |
2010
|
Քրդերեն |
3,250,000 |
2000
|
Լոռերեն |
2,375,000 |
2001
|
Թուրքմեներեն |
2,000,000 |
1997
|
Գիլակի |
3,270,000 |
1993
|
Արաբերեն |
1,400,000 |
1993
|
Բախտիարերեն |
1,000,000 |
2010
|
Լաքերեն |
1,000,000 |
2000
|
Բելուջերեն |
856,000 |
1986
|
Խորասանի թուրքերեն |
400,000 |
1977
|
Դարի |
350,000 |
1999
|
Հայերեն |
171,000 |
1993
|
Փաշթո |
113,000 |
1993
|
Թալիշերեն |
112,000 |
1993
|
Լարի |
80,000 |
|
Վրացերեն |
60,000 |
|
Սեմնանի |
60,000 |
2007
|
Հալաջերեն |
42,100 |
2000
|
Անհետացման վտանգի տակ
Ներկա պահին Իրանում երկու լեզու անհետացման վտանգի տակ են։ Դրանք են՝ նորարամական (մոտ 15,000 բնակչություն 1994 թվականին) և բրաուի (մոտ 20,000 բնակչություն 2007 թվականին) լեզուները[5]։
Տես նաև
Ծանոթագրություններ