Թոմաս Սանգստերը ծնվել է 1990 թվականին Լոնդոնի հարավային ծայրամասում, որտեղ և հիմա ապրում է քրոջ և ծնողների՝ Թաշա և Մարկ Սանգստերների հետ[3]։ Մայրը դերասան է, նկարահանվել է BBC-ի մի քանի ֆիլմերում այն ժամանակ, երբ հայրը՝ երաժիշտ լինելով նկարահանվել է The Lion King մյուզիքլում[3]։ Նա նաև Հյու Գրանտի հեռավոր զարմիկն է․ նրա մեծ տատ Բարբարա Բերտրամը[4] և Գրանտի տատը քույրեր էին[3]։ Թոմասը հետաքրքրվում է նկարչությամբ, թենիսով և սկեյթբորդինգով։
Կարիերա
Թոմասի առաջին դերը խաղացել է BBC-ի «The Adventures of Station Jim» հեռուստատեսային ֆիլմում։ Ավելի ուշ խաղացել է մի շարք հեռուստատեսային ֆիլմերում, ինչպիսիք են «Բոբիի ընկերուհուն» (գլխավոր դեր), «Բացիկներ հրաշքի համար» (Քլեյգ Շերոլդի պատմության հիման վրա) և «Stig of the Dump» ֆիլմերը։
Թոմասը 2003 թվականի Մոնտեկառլոյի կինոփառատոնին ստացել է «Best Actor in a mini-series» մրցանակ՝ «Երաշխավորը» ֆիլմում խաղացած դերի համար։ Խաղացել է նաև BBC-ի 2004 թվականի «Փետրավոր տղան» մինի-հեռուստասերիալում։
«Իրական սերը» ֆիլմում խաղացած Լիամ Նիսոնի խորթ որդու կերպարը մեծ կինոյի նրա առաջին դերն էր։ Այս դերի համար նա հոր հետ թմբուկի վրա նվագել է սովորել։ Թոմասը առաջադրվել է «Golden Satellite Award», «Phoenix Film Critics Society Awards» և «Young Artist Award» մրցանակաբաշխություններին այս դերի համար։
Փոքր-ինչ ուշ Սանգստերը հայտնվեց Feather Boy նովելի ադապտացիայում, ինչպես նաև «Տրիստիան և Իզոլդա» ֆիլմում խաղաց երիտասարդ Տրիստիանի դերը։ 2005 թվականին Թոմասը նկարահանվեց «Իմ սարսափելի դայակը» կոմերցիոն հաջողված ֆիլմում[3]։ Հաջորդ տարի ստացավ «British Teen Choice Award» մրցանակը[5]։
2007 թվականին Թոմասը հայտնվեց «Բժիշկ Ով» սերիալի երրորդ եթերաշրջանի երկու դրվագում («Նարդկային բնություն» և «Արյան ընտանիք»)[6]։ Նույն տարում նա հնչյունավորել է Ուոլթ Դիսնեյի «Ֆինեսը և Ֆերբը» մուլտսերիալի Ֆերբ Ֆլետչերին և նկարահանվել է «Վերջին Լեգեոնը» ֆիլմում։ 2008 թվականին Բոբ Հոսկինսի հետ մասնակցել է «Պինոկիո» ֆիլմի նկարահանումներին։ Մոտավորապես այդ ժամանակ էլ Սթիվեն Սփիլբերգը Թոմասին ընտրեց «Տինտին»-ի դերի համար, սակայն ֆիլմի հետաձգման պատճառով Սանգստերը չկարողացավ մասնակցել նկարահանումներին[7]։
2009 թվականին նա մասնակցեց «Պայծառ Աստղ» ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմը հիմքում ընկած էր բանաստեղծ Ջոն Քիստի և իր սիրելիի հարաբերությունները[8]։ Այնուհետև Թոմասին հաստատեցին գեղարվեստական կենսագրական «Դառնալ Ջոն Լենոն» դրամայում երիտասարդ Փոլ Մաքքարթնիի դերի համար։ Այս դերի համար նա ստիպված էր գրեթե նորից սովորել կիթառի վրա նվագել, որովհետև Սանգստերը ձախլիկ է, իսկ Մաքարթնին աջլիկ էր։ Ֆիլմը էկրան բարձրացավ 2010 թվականին[9]։
Brodie Films և Winnet music
2006 թվականին Թոմասը և նրա մայրը՝ Թաշա Բերտրամը ստեղծեցին «Brodie Films» ընկերությունը, որի նպատակը նոր բրիտանացի տաղանդավոր սցենարիստների, դերասանների և ռեժիսորների համար կինոարտադրության մեջ հնարավորությունների ստեղծումն է։
Մենք ցանկանում ենք արտադրել կյանքի հետաքրքրական ոլորտների վրա կենտրոնացող բրիտանական ֆիլմեր, որոնք հեռուստադիտողների վրա թողնում են երկարատև տպավորություն։
Մեր առաջին 20-րոպեանոց «A Hat for the Camel» ֆիլմը ցուցադրում է դա[10]։
2010 թվականի հունվարին Թոմասը սկսեց նվագել «Winnet» խմբում։ Հատկանշանական է, որ այս խմբի վոկալիստը նրա մայրն է[11]։