Թամիլներ(թամիլերեն՝ தமிழர்), ժողովուրդ Հարավային Հնդկաստանում, Թամիլնադ նահանգի հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թիվը՝ մոտ 76 միլիոն։ Ապրում են նաև Շրի Լանկայում, Մալայզիայում, Մյանմայում, Սինգապուրում, Օվկիանիայում։ Լեզուն թամիլերենն է։ Մեծ մասը դավանում է շիվայական հինդուիզմ, որոշ մասը՝ իսլամ։