- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
էլեոնորա Սերգեյի Ոսկանյան (սեպտեմբերի 6, 1921(1921-09-06), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ - սեպտեմբերի 24, 1999(1999-09-24), Երևան, Հայաստան), դաշնակահարուհի, մանկավարժ։ Պրոֆեսոր (1982)։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1964)։
Կենսագրություն
Էլեոնորա Ոսկանյանը ծնվել է Ուկրաինայի Խարկով քաղաքում։ 1938-1941 թվականներին սովորել է Խարկովի կոնսերվատորիայում, 1945 թվականին ավարտել Երևանի կոնսերվատորիան։ 1945 թվականին եղել է Հայֆիլհարմոնիայի դաշնակահար, 1946-1948 թվականներին՝ ԵԵԿԹ կոնցերտմայստեր, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դասատու։ 1945-1999 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ Որպես մենակատար և նվագակցող՝ համագործակցել է Ավետ Գաբրիելյանի, Գոհար Գասպարյանի և այլոց հետ[1][2][3]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ