Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար:
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։
Էդվարդ Վարդանի Չուբարյանը ծնվել է 1936 թ. Սպիտակ քաղաքում, ընտանիքի 3-րդ երեխան էր։ Ունի երեք քույր՝ Անահիտ (1928-2002), Ֆլորա (1931-2009) և Սիրվարդ (1937)։ Հայրը Վարդան Չուբարյան Ծառուկի, ծնված Ռոստովի մարզիՂրիմ (Թոպտի) գյուղում։ Աշխատել է որպես Սևան-Հրազդան կասկադի ինժեներ։
Մայրը Սիրանույշ Չուբարյան Մովսեսի (օրիորդ Ղալումյան), ծնված ՎրաստանիԹիֆլիս քաղաքում։ Կրթությամբ ռուսաց լեզվիուսուցչուհի, սակայն երբևէ մասնագիտությամբ չի աշխատել և եղել է ընտանիքին նվիրված տնային տնտեսուհի, չորս երեխայի մայր։
Մորաքույր Արուսյակ Ղալումյանը, ծնված 1912 թ. ՎրաստանիԹիֆլիս քաղաքում, 1941-1946 թ.թ. ապրել է քրոջ, Չուբարյանների ընտանիքում։ Նա էական դեր է ունեցել մանուկ Էդվարդի դաստիարակման, մարդկային կերպի ձևավորման և զարգացման գործում։
Հայրենական պատերազմի տարիներին, աղքատության և սովի պայմաններում, Էդվարդի մանկական երազանքը 10 ռուբլի (~$1) փող ունենալն էր, որպեսզի կարողանա ձեռքում գեթ մի փուչիկ բռնել և կուշտ ուտել փռում բուրացող մի ամբողջական լավաշ։
Մանկությունից սկսած սիրում էր գրքեր գնել։ Հայրը, գնահատելով որդու ձգտումները, խստիվ պատվիրել էր մորը գրքերի գնումների համար մշտապես փող հայթայթել՝ թեկուզև հարևաններից պարտք վերցնելով։
Դպրոց սկսել է հաճախել երկու ամիս ուշացումով։ Սկզբում, հիվանդության պատճառով, ծնողները մտադրվել էին Էդվարդին մեկ տարի ավելի ուշ դպրոց ուղարկել։ Սակայն, քանի որ նա արդեն տառաճանաչ էր և կարդում էր սկսած հինգ տարեկանից, Արուսյակ մորաքույրը ստիպել է ծնողներին, թեկուզ և երկու ամիս ուշացումով, տղային անպայման դպրոց տանել։
Պատանեկություն
Ցածր դասարաններում սերը դեպի ընթերցանություն ներարկել է լեզվի ուսուցչուհին՝ Սոֆյա Իվանովնա Մարկարովան (նկարում), իսկ սերը դեպի մաթեմատիկան՝ 4-10 դասարաններում մաթեմատիկայիուսուցիչ Իգնատիոս Արևշատյանը (նկարում)։
Պատանի Էդվարդի մեծ սերը դեպի ֆիզիկան սերմանել է 6-10 դասարաններում ֆիզիկայիուսուցիչ Թորգոմ Պիվազյանը։
Վերևում աջից՝ ապագա ֆիզիկոս Ստեփան Մնացականյան, ապագա հաշվիչ տեխնիկայի հայտնի մասնագետ, ՀՀ ԳԱԱակադեմիկոսՌոբերտ Աթոյան,
ներքևում՝ ապագա ֆիզիկոսներ ձախից Էրիկ Մամիջանյան և աջից Էդվարդ Չուբարյան
1953 թ. Ընդունվել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան։ Հանրակացարանում տեղ չտրամադրելու պատճառով, գործերը ետ է վերցրել։ Գործերն ուղարկել է Երևան, ծնողներին, որպեսզի տան կա՜մ ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժին, կա՜մ էլ Պոլիտեխնիկական ինստիտուտի որևէ ֆակուլտետ։ Մոր երազանքն էր, որ տղան ինժեներ դառնա, իսկ հոր երազանքն էլ այն, որ որդին ֆիզիկոս դառնա։ Ի վերջո գործերը ներկայացվել են ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ֆիզիկայի բաժին։
Մաթեմատիկական անալիզի դասախոսություններ կարդում էր Սաղաթելյանը, որը շատ պարզ ձևով էր մատուցում և առաջին երկու կիսամյակների դասախոսությունները շատ հասկանալի և ընկալելի էին։ Սակայն նրա 3-րդ կիսամյակում նույն ոճի դասախոսություններն արդեն ձանձրալի էին։
Տպավորիչ էին մաթեմատիկայից Գոհար Համբարձումյանի հավանականությունների տեսության և բարձրագույն հանրանրահաշվի դասախոսությունները։ Հատկապես մաթեմատիկական մտածելակերպ և մակարդակ ապահովելու առումով հատկանշական էին Հրաչյա Մարտիրոսյանի կոպլեքս թվերի անալիզի դասախոսությունները։
Տեսական ֆիզիկայի դասընթացը գրավիչ, հետաքրքիր և բարձր մակարդակով էր կարդում այդ պահին դեռ ֆիզ¬մաթ գիտությունների թեկնածու, հետագայում ակադեմիկոս Գրիգոր Մարգարի Ղարիբյանը։
Առարկան մասնագիտական շատ մեծ խորությամբ էր մատուցում Գուրգեն Սերոբի Սահակյանը, սակայն հիմնական հասկացությունները ոչ մի կերպ չէր կարողանում մատչելի ներկայացնել և ասածը չէր ըմբռնվում։
Գուցե և դա էր պատճառը, որ Էդվարդ Չուբարյանն ու Բաբկեն Խաչատրյանը ժամանակակից շուտ հանձնեցին քվանտային մեխանիկայի քննությունը։ Հասկանալով, որ իր աշակերտները լիարժեք չեն յուրացրել առարկան, Գուրգեն Սահակյանն ասել է, «Տղանե՜ր, ես ձեզ գերազանց եմ նշանակում, բայց գնացե՜ք և քվանտային մեխանիկան սովորե՜ք»։
1958 թ. համալսարանն ավարտելուց հետո հասկացվեց, որ իսկական տեսաբան ֆիզիկոս դառնալու համար անհրաժեշտ է էապես լրացնել գիտելիքները ինքնակրրթությամբ։ Հետագայում, 1958-1961 թ.թ. ասպիրանտուրայի ընթացքում, հիմնականում զբաղվել են տեսական խնդիրներ լուծելով և որոշակի ուղղվածության գիտական հոդվածներ կարդալով։
1960 թ. նոյեմբեր ամսին հայտնի դարձավ, որ հայրը ծանր հիվանդ է։ Էդվարդը ստիպված էր ընդհատել ասպիրանտուրան և ընտանիքի համար անհրաժեշտ գումար վասատակելու նպատակով աշխատել Երևանի հեռակա դպրոցներից մեկում։ Հոր մահից հետո, 1962 թ. հունվարին, ստիպված էր փոխել ատենախոսության թեման և խնդրել Գուրգեն Սահակյանին, որ հանձնարարի ատենախոսության նոր թեմա։
Գիտական գործունեությունը
Առաջին գիտական աշխատանքը, որը նաև դիպլոմային աշխատանքն էր, նվիրված էր 1950-ական թվականների վերջում խիստ արդիական β-տրոհման պրոցեսներում զույգության պահպանման հարցերին։ Համալսարանն ավարտելուց հետո Էդվարդ Չուբարյանը ուսումը շարունակել է ասպիրանտուրայում, այնուհետև 1961-1965 թթ. աշխատել է ՀԽՍՀ կենտրոնական գիտահետազոտական ֆիզիկատեխնիկական լաբորատորիայում։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1964 թ., իսկ 1965-ից նա աշխատանքի է անցել ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում՝ սկզբում որպես ավագ դասախոս, 1967 թվականից՝ որպես դոցենտ և 1975 թվականից, դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո (1972 թ.)` որպես ամբիոնի պրոֆեսոր։
Դահլիճում հնչած «Իսկ այդ ի՞ նչ է հագել Բաբկենը …» հարցին տեղից պատասխանեց անձամբ ինքը՝ պրոֆեսոր Բաբկեն Խաչատրյանը. - «Էդվարդ Չուբարյանի հիվանդանոցային շորը… Մենք նրան «բերման էինք ենթարկել» անմիջապես հիվանդանոցից հենց հիվանդի շորերով։ Եվ քանի որ նա այդ տեսքով ոչ մի կերպ չուզեց նկարվել, ստիպված նրան զիջեցի իմ վերնաշապիկը, իսկ ես նկարվեցի Էդվարդի հիվանդանոցային շորերով»։
1972 թ. դոկտորականի ընդդիմախոսներից Սերգեյ Հայկի Մատինյանի մի դիտողության հետ չի համաձայնվել և նա էլ իր վերջնական դիտողություններում այն նորից նշել էր։ Դա երևի թե էդվարդի երիտասարդական տաքարյունության և անփորձության պատճառով կոպիտ հնչած պատասխանի հետևանք էր։ Այդ առիթով Գրիգոր Ղարիբյանը, առանձնանալով խրատեց, որ «դիսերտանտը չպետք է օպոնենտին այդ չափ կոպիտ պատասխանի»։
2011 թ. Մայիսի 5-ին տեղի է ունեցել գիտաժողով նվիրված ՀՀ ԳԱԱակադեմիկոս Էդվարդ Չուբարյանի ծննդյան 75-ամյակին[3], որի ընթացքում նաև հանգամանալի ներկայացվեցին նրա անցած կյանքի ուղին և գիտական ձեռքբերումները[4]։
1963 թ. նշանվել է սրտաբան հետազոտող Մամյան Գայանեի հետ։ Մեկ ամսից ամուսնացել են։ 1964 թ. ծնվել է առաջնեկը, որին կոչել են Աստղիկ ի պատիվ հորաքույր Աստղիկ Չուբարյանի։ 1976 թ. ծնվեց Սիրանույշը՝ անունը ի պատիվ էդվարդ Չուբարյանի մոր։
Հետագա տարիներին Էդվարդ Չուբարյանը և Տեսական ֆիզիկայի ամբիոնի մի խումբ աշխատակիցներ համատեղ իրականացնում են աշխատանքների մի ամբողջական շարք՝ նվիրված բաբախող աստղերի (պուլսարների) մագնիսասֆերայի տեսությանը։
ԱկադեմիկոսՎիկտոր Համբարձումյանիկոսմոգոնիական սկզբունքը, որը հիմնված է դիտողական տվյալների վրա, թույլ էր տալիս եզրակացնել, որ չափազանց ուժեղ գրավիտացիոն դաշտերի դեպքում Այնշտայնի ձգողականության տեսությունը վերանայման կարիք ունի։ Այդ հանգամանքը խթան հանդիսացավ, որ տեսական ֆիզիկայի ամբիոնի աշխատակիցները գրավիտացիայի տեսության նոր տարբերակներ մշակեն։ Այդ առնչությամբ հատուկ ուշադրության է արժանի պրոֆեսոր Չուբարյանի ջանքերը երկմետրիկական ֆորմալիզմի շրջանակներում գրավիտացիայի ռելյատիվիստիկ տեսության զարգացման ուղղությամբ։ Նա կապ է գտնում կորացած մետրիկայի ու հարթ տարածության «հենքային մետրիկայի» միջև և առաջարկում նրանց միարժեք ընտրության չափանիշը։
Պրոֆեսոր Չուբարյանը ձգողականության երկմետրիկական տեսության շրջանակներում մշակում է կայուն սֆերիկ-սիմետրիայով գերխիտ կոնֆիգուրացիաների մոդելներ, հաշվում է նրանց զանգվածը, շառավիղները և ներքին կառուցվածքը, ցույց է տալիս, որ այդպիսի կոնֆիգուրացիաների զանգվածը կարող է մի կարգով մեծ լինել, քան Այնշտայնի տեսության մեջ։
Գրավիտացիայի տեսության այդ տարբերակի շրջանակներում մշակված է պտտվող գերխիտ աստղերի տեսությունը։ Նյութի առանցքասիմետրիկ բաշխման համար երկմետրիկական տեսության հավասարումների Էդվարդ Չուբարյանի գտած վակուումային լուծումը միակ անալիտիկ լուծումն է երկմետրիկական տեսության լուծումների մեջ։ Էդվարդ Չուբարյանը հեղինակ է շուրջ 140 գիտական աշխատանքների, որոնք զեկուցվել են նախկին միութենական ու միջազգային կոնֆերասներում և լայն ճանաչում են գտել ինչպես նախկին միության, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակներում։
Էդվարդ Չուբարյանի «Քվանտային մեխանիկա» դասագրքի հեղինակներից է (գիրքը գրվել է ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի հետ), այն հրատարակվել է հայերեն և ռուսերեն լեզուներով։ 2009 թ. հրատարակվեց այդ գրքի լրամշակված տարբերակը։ Այս տարի հայերեն լեզվով հրատարակվեց նաև «Քվանտային մեխանիկայի խնդիրներ» ձեռնարկը։ Նա կազմել է նաև «Ֆիզիկայի խնդիրների ժողովածու ԲՈՒՀ ընդունվողների համար», որը լույս է տեսել հայերեն։
Մեծ են Էդվարդ Չուբարյանի ծառայությունները ֆիզիկոսների բարձրորակ կադրերի պատրաստման գործում։ Նա ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների համար կարդում է «Քվանտային մեխանիկա» դասընթացը, ինչպես նաև «Տեսական ֆիզիկայի հատուկ դասընթացներ»։ Գիտնականի ղեկավարությամբ պաշտպանվել են 6 թեկնածուական ատենախոսություն։ Սկսած 1991 թվականից մինչև 2006 թ. պրոֆեսոր Չուբարյանը, լինելով Երևանի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետների գծով պրոռեկտոր, մեծ ուշադրություն է դարձնում ուսումնական պրոցեսի կազմակերպմանը, ակտիվ մասնակցում է համալսարանական ուսուցման ռեֆորմի իրականացման գործին։
Դպրոցական կրթության ասպարեզը նույնպես աչքաթող չի արվել Էդվարդ Չուբարյանի կողմից։ Նա եղել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության ֆիզիկայի ուսումնամեթոդական խորհրդի նախագահ, դպրոցականների ֆիզիկայի հանրապետական, իսկ 1984 թ.՝ համամիութենական օլիմպիդաների ժյուրիի նախագահ։ Նրա նախաձեռնությամբ հանրապետական դպրոցներում, հատկապես ԵՊՀ-ին կից ֆիզմաթ դպրոցում, մեծ աշխատանք է կատարվում շնորհալի աշակերտների հայտնաբերման և բարձր մակարդակով ֆիզիկայի դասավանդման գործում։
Բեղուն գիտամանկավարժական գործունեության հետ մեկտեղ Էդվարդ Չուբարյանն ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Նա հանդիսանում ՀՀ ԳԱԱֆիզիկայի պրոբլեմային խորհրդի անդամ, դոկտորական ատենախոսությունների պաշտպանության երկու մասնագիտացված խորհուրդների անդամ (տեսական ֆիզիկայի 046 մասնագիտական խորհրդի նախագահ), ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտական խորհուրդների անդամ[5]։