* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ նոյեմբերի 24-ի, 2019:
Էդի Նկետիա (անգլ.՝ Eddie Nketiah, մայիսի 30, 1999(1999-05-30)[1][2], Լյուիշեմ, Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Արսենալից վարձավճարով հանդես է գալիս Լիդս Յունայթեդի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։
Նկետիան իր կարիերան սկսել է Չելսիում, սակայն ակումբից հեռացվել է 2015 թվականին՝ 16 տարեկան հասակում ցածր հասակի պատճառով[4][5]։ Դրանից հետո նա միացավ Արսենալի ակադեմիային[6][7]։ 2016-17 մրցաշրջանում Արսենալի մինչև 18 տարեկանների թիմի կազմում Նկետիան դարձավ 15 գոլի հեղինակ 16 խաղերում և խփեց 12 գնդակ Արսենալի մինչև 23 տարեկանների կազմում՝ անցկացրած 26 խաղերում[8][9]։ Այս մրցաշրջանից հետո Արսեն Վենգերը հայտավորեց անգլիացուն Արսենալի մինչմրցաշրջանային ընկերական խաղերին Ավստրալիայում և Չինաստանում[10]։
Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Նկետիան նշեց 2017 թվականի սեպտեմբերի 28-ին՝ փոխարինելով Ջո Ուիլոկին Եվրոպայի Լիգայի ԲԱՏԷ Բորիսովի դեմ խաղում[11][12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 24-ին՝ դուբլ ձևակերպելով Անգլիայի լիգայի գավաթի Նորվիչ Սիթիի դեմ խաղում[13] և 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Արսենալին հանդիպման ավելացված ժամանակում[14][15]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անգլիացին անցկացրեց 2018 թվականի մարտի 4-ին՝ փոխարինելով Հենրիխ Մխիթարյանին Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[16][17]։ 2017-18 մրցաշրջանում Նկետիան անցկացրեց 10 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[18]։
Արսենալի մեկնարկային կազմում իր առաջին հանդիպումը Նկետիան առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի նոյեմբերի 29-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Վորսկլա Պոլտավայի դեմ խաղում[19][20]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում խփեց 2019 թվականի մայիսի 12-ին՝ Բարնլիի դեմ խաղում[21][22]։ Մայիսի 29-ին անգլիացին մնաց պահեստայինների նստարանին ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Չելսիի դեմ խաղում[23], իսկ Արսենալը պարտվեց 4-1 հաշվով[24][25]։ 2018-19 մրցաշրջանում Նկետիան անցկացրեց 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[26]։
2019 թվականի օգոստոսի 8-ին Նկետիան 1 տարվա վարձավճարով միացավ Լիդս Յունայթեդին[27][28][29][30]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 13-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի լիգայի գավաթի Սոլֆորդ Սիթիի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[31][32]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Բրենտֆորդի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ և 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[33][34]։ Սեպտեմբերի 15-ին Նկետիան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բարնսլիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[35]։ Հոկտեմբերի 22-ին անգլիացին գոլ խփեց Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղի 87-րդ րոպեին՝ փրկելով Լիդսին պարտությունից[36][37]։
Նկետիան իրավասու է ներկայացնել Անգլիան ու Գանան միջազգային ասպարեզում[38][39], և հանդես է եկել Անգլիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2018 թվականի մայիսին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում հաղթեց Տուլոնի առաջնությունը[40][41]։ Ամռանը Նկետիան, մի շարք այլ աստղերի հետ միասին, հրաժարվեց մասնակցել Եվրոպայի Մ19 առաջնությանը, քանի որ այն խանգարում էր ակումբային ֆուտբոլին[42]։ 2019 թվականի հունվարին նա մերժեց Գանայի հավաքական հրավերը, քանի որ ցանկանում էր հանդես գալ Անգլիայի կազմում[43][44][45]։
2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[46]
Արսենալ
Անգլիա Մ21