Զուրաբ Ժվանիա (վրաց.՝ ზურაბ ბესარიონის ძე ჟვანია ― Զուրաբ Բեսարիոնիս ձե Ժվանիա, դեկտեմբերի 9, 1963(1963-12-09)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 3, 2005(2005-02-03)[1][2], Թբիլիսի, Վրաստան[1]), վրացի քաղաքական և հասարակական գործիչ։
Կենսագրություն
Զուրաբ Ժվանիան ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 9-ին Թբիլիսիում` զինվորականի ընտանիքում։ Մայրը՝ Ռեմա Անտոնովան, հոր կողմից հայ[3] է, մոր կողմից՝ հրեա[4]։
1985 թ. ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, որից հետո՝ մինչև 1992 թվականը, աշխատել է նույն ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում։
1989 թ. Վրաստանում ստեղծել է «Կանաչների» շարժումը, այնուհետև «Կանաչների» կուսակցությունը՝ դառնալով նրա առաջին նախագահը։ Երկու տարի շարունակ եղել է Եվրոպայի «Կանաչների» շարժման համանախագահ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Deutsche Nationalbibliothek Record #143423584 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Find A Grave — 1996.
- ↑ Զուրաբ Ժվանիա. Իմ մայրն ազգությամբ հայուհի է, և ես միշտ հպարտությամբ եմ խոսելու այդ մասին:
- ↑ Մի քանի տարի առաջ` որպես վարչապետ այցելելով Իսրայել` Զուրաբ ժվանիան ասել է, որ իր մայրը հրեա է։ Արխիվացված 2012-02-03 Wayback Machine(ռուս.)