Երկրի դրոշի ստեղծման գաղափարն է, դրոշը, որը ներկայացնում է ամբողջ Երկիր մոլորակը։ Այն մինչև օրս չի ստացել աջակցություն միջազգային կազմակերպությունների կամ ազգային պետությունների կառավարությունների մակարդակով։ Այնուամենայնիվ մի շարք հասարակական, մշակութային և արվեստի գործիչներ առաջարկել են օգտագործել ՄԱԿ-ի նմանօրինակ դրոշ և այլ զանազան տարբերակներ, որոնցից մի քանիսը ներկայացված են ստորև։
1946 թվականի դեկտեմբերի 7-ին հաստատած ՄԱԿ-ի դրոշը իրենից ներկայացնում է ՄԱԿ-ի պաշտոնական խորհրդանիշները, որոնք տեղակայված են երկնագույն պաստառի կենտրոնում։ ՄԱԿ-ի դրոշը օգտագործվել է համաշխարհային հանրության միասնության ցուցադրման համար, թեև տեխնիկապես ներկայացնում է միայն ՄԱԿ-ը։ Այս դրոշի հանրաճանաչությունը բավականին ներկայացնում է մոլորակի շահերն ընդհանուր առմամբ։ Ընդ որում, չնայած ՄԱԿ-ի դրոշը կարող է ազատորեն ցուցադրվել ՄԱԿ-ի և նրա աշխատանքի համար աջակցություն ցուցաբերելու համար, ՄԱԿ-ի խորհրդանշանի օգտագործումը, նրա անունը կամ նշումները կոմերցիոն նպատակներով սահմանափակվում են Գլխավոր ասամբլեայի 92 (I) բանաձևի դրույթներով, որը ընդունվել են 1946 թվականին։ Այդ բանձևում ասամբլեան սահմանեց, որ ՄԱԿ-ի լոգոյի և կնիքի չարաշահումը կանխելու համար նրանք չեն կարող օգտագործվել առանց գլխավոր քարտուղարի թույլտվության։
Քահանա Յանգսթաունից՝ Ջեյմս Ուիլյամ վան Կիրկն եղել է առաջիններից մեկը, ով մշակել է երկրի դրոշը 1913 թվականին և այդ դրոշով երկու անգամ անց է կացրել խաղաղության երթ Եվրոպայով[1]։ Խաղաղության համաշխարհային կոնգրեսսը ընդունել է այդ տարբերակը, որպես Խաղաղության միջազգային դրոշ[2]։
1914 թվականին Պյեր դե Կուբերթենի կողմից մտածված և 1920 թվականին Օլիմպիական խաղերում ընդունած դրոշն է[3]։ Օլիմպիական դրոշը ներկայացնում է ամբողջ մարդկությունը և ունի սպիտակ մետաքսյա պաստառ, հինգ գույնի հյուսված 5 օղակներով։ Հակառակ տարածված տարբերակի, ամեն մի օղակ չի խորհրդանշում բնակեցված մայրցամաքներից մեկը[4]։ Վեց գույները զետեղված են այնպես, որ ներկայացնում են իրենցից երկրի բոլոր պետությունների ազգային գույները[5]։
Կան այսպես կոչված սոցիալական շարժումներ՝ աշխարհի քաղաքացիներ, որոնք պաշտպանում են համաշխարհային քաղաքացիությունը և համաշխարհային կառավարությունը։ Այդ ակտիվիստներից մեկը Հարրի Դեվիսն է, ով 1953 թվականի հիմնադրել է Երկրի քաղաքացիների համաշխարհային կառավարությունը, որը թողարկում է Երկրի քաղաքացու անձնագիրը (որը ճանաչված է որպես անձնագիր միայն մի քանի երկրների կողմից) առաջարկած երկրի դրոշի հետ։
2006 թվականին Փոլ Քերոլը առաաջարկեց դրոշի տարբերակ, որը նա կոչել է «World Flag»՝ խորհրդանշելով ժամանակակից աշխարհի գլոբալիզացիան։ Փոլ Քերոլի դրոշը իրենից ներկայացնում է ուղղանկյունաձև պաստառ, որի մեջտեղում զետեղված է աշխարհի քարտեզը և շրջապատված է 216 պետությունների, տարածքների դրոշները, ինչպես նաև ՄԱԿ-ի դրոշը[7]։
2015 թվականին շվեդ նկարիչ Օսկար Պերնֆելդը[8] առաջարկեց Երկիր մոլորակի միջազգային դրոշի իր տարբերակը (անգլ.՝ The International Flag of the Planet Earth)[9]: Պերնեֆելդի մտահղացմամբ, այս դրոշը պետք է օգտագործվի ապագա տիեզերական արշավանքներում (մասնավորապես, դեպի Մարս թռիչքի) և նախատեսված է այս երկու հիմնական նպատակների համար՝
Դրոշը իրենից ներկայացնում է 7 օղակից բաղկացած պատկեր, որոնք հատում են իրար մուգ կապույտ ետնաշերտի վրա։ Հատվող օղակների մեջտեղում կա ծաղիկ, որը խորհրդանշում է կյանքը Երկիր մոլորակի վրա, իսկ հատումը խորհրդանշում է այն, որ Երկրի վրա ցանկացած գոյություն ունեցողը բան կապված են իրար հետ ուղղակիորեն և անուղղակիորեն։ Մուգ կապույտ ետնաշերտը խորհրդանշում է օվկիանոսը և Երկրի վրա կյանքի համար ջրի կարևորությունը։