«Երիտասարդություն» (կորեերեն՝ 유스, անգլ.՝ Youth), սպասվող հարավկորեականհեռուստասերիալ, որը հիմնված է BTS-ի աշխարհի վրա։ Գլխավոր դերերում են՝ Սո Ջի Հունը, Նո Չոն Հյունը, Ան Ջի Հոն, Սո Յոն Ջոն, Քիմ Յուն Վուն, Չոն Ու Ջինը և Չոն Ջին Սոն։ Թողարկումը նախատեսվում է 2021 թվականին։
Սինոփսիս
«Հեռուստասերիալը ծավալելու է սյուժետային գիծը, որը երկրպագուները տեսել են BTS-ի երաժշտական տեսահոլովակներում և «Փրկիր ինձ» վեբտունում։ Պատմությունը սկսվում է Սոկ Ջինի և այլ վեց տղաների հանդիպումից։ Նա իմանում է, որ նրանցից յուրաքանչյուրը իր անձնական խնդիրներն ունի և նրանք միասին սովորում են հաղթահարել դրանք»[1]։
2019 թվականի օգոստոսի 21-ին Big Hit Entertainment-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Բան Շի Հյոկը հայտարարել է, որ BTS-ի դեբյուտային օրերի վրա հիմնված դրաման գտնվում է արտադրության սկզբնական փուլում և թողարկվելու է 2020 թվականի երկրորդ մասում՝ որպես BTS-ի աշխարհի մի մաս[2]։ Հեռուստասերիալի համատեղ պրոդյուսերն է Chorokbaem Media-ն[3]։ Սկբում հեռուստասերիալն անվանվել է «Կապույտ երկինք» (կորեերեն՝ 푸른 하늘, անգլ.՝ Blue Sky), սակայն հետագայում սերիալի անվանումը փոխվել է «Երիտասարդություն»-ով[4]։
Քասթինգ
2020 թվականի հունիսի 17-ին հաղորդվել է, որ պրոդյուսերական ընկերությունները գտնվում էին գլխավոր և երկրորդական դերասանների քասթինգի գործընթացում և որ հիմնական կազմը բաղկացած է լինելու նորեկ դերասաններով[5]։ Հոկտեմբերի 19-ին հայտարարվել է, որ Սո Ջի Հունը, Նո Չոն Հյունը, Ան Ջի Հոն, Սո Յոն Ջոն, Քիմ Յուն Վուն, Չոն Ու Ջինը և Չոն Ջին Սոն նկարահանվելու են հեռուստասերիալում[6][7]։
Թողարկում
Հեռուստասերիալը նախատեսվում է թողարկել 2021 թվականին[8]։