Եվրո արժույթի նշանն ստեղծվել է նախկինում գոյություն ունեցած Եվրոպական միասնական արժույթի ₠ նշանի նմանությամբ։ Եվրահանձնաժողովի հայտարարած մրցույթին ներկայացված տասն աշխատանքներից հաղթող է ճանաչվել բելգիացի պատկերաստեղծ Ալեն Բիլյեի առաջարկած նշանը[1]։
Նշանն իրենից ներկայացնում է բառի առաջին տառի ոճային ձևափոխված տեսքը` արժույթի նշաններին բնորոշ երկու հորիզոնական գծիկներով։
Ի տարբերություն դոլարի նշանի, եվրոյի նշանը դրվում է գինն արտահայտող թվից հետո, առանց արանք թողնելու, օրինակ՝ 6.27€։ Սակայն, բացառություն կազմող որոշ երկրներում՝ Գերմանիայում, Իրլանդիայում, Մալթայում, Նիդերլանդներում և Ուելսում հակառակն է՝ նշանը դրվում է թվից առաջ՝ €6.27։