Ելիսեյան դաշտեր

Ելիսեյան դաշտեր
ֆր.՝ Avenue des Champs-Élysées[1]
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՇրջանԻլ-դե-ֆրանս
Գտնվում էԵլիսեյան դաշտեր, Ֆոբուր-դյու-Ռուլ, Փարիզ[1] և Փարիզի 8-րդ շրջան
Երկարություն1910 մետր
Լայնություն70 մետր
ՍկիզբՀամերաշխության հրապարակ
ԱվարտՇառլ դե Գոլի հրապարակ
Անվանվել էElysium?[2]
Wikimapia-ում
OpenStreetMap-ում
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Ելիսեյան դաշտեր կամ Շանզ Էլիզե (ֆր.՝ avenue des Champs-Élysées, [ʃɒ̃zeˈliːze], կամ les Champs-Élysées, կամ պարզապես les Champs), Փարիզի կենտրոնական փողոցը, Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ շրջանի գլխավոր պողոտաներից մեկը։ Այն ձգվում է Կոնկորդի հրապարակից մինչև Հաղթական կամարը։ Երկարությունը 1915 մ է, լայնությունը՝ 71 մ։

Անվան ծագում

Անունը ծագում է հին հունական դիցաբանության Էլիզիում անունից։ Ելիսեյան դաշտերը երանելիների չքնաղ դաշտերն են հանդերձյալ կյանքում Օվկիանոսի ափին, ուր երկրային կյանքից հետո հայտնվում են աստվածների սիրելի հերոսները։ «Երանելիների կղզիներում» թագավորում է հավերժական գարունը. այնտեղ չկա հիվանդություն և տառապանք։

Նկարագրություն

Ելիսեյան դաշտերը գտնվում է Փարիզի հյուսիս-արևմուտքում՝ 8-րդ շրջանում։ Այն Փարիզի տեսարժան վայրերից է, ուր օրական այցելում են 100 000-ավոր մարդիկ։ Փողոցն ընկած է քաղաքի պատմական առանցքում, որն իր սկիզբն է առնում Լուվրում Նապոլեոնի պալատից՝ Լյուդովիկոս 15-րդի արձանով, շարունակվում է դեպի արևմուտք Կարուզելի հրապարակի կամարով, հատվում է Թյուիլրիի Արքայական այգուն, Աստղերի հրապարակի Հաղթական կամարին և վերջանում Դեֆանսի Մեծ կամարով։ Ելիսեյան դաշտերը պայմանականորեն կարելի է բաժանել 2 մասի՝ պուրակային և առևտրային։ Համերաշխության հրապարակից մինչև Շրջանաձև հրապարակը պողոտայի երկու կողմերում ձգվում են զբոսայգիները՝ 700 մ երկարությամբ և 300-400 մ լայնությամբ։ Այգիները զբոսուղիներով բաժանվում են քառակուսիների.

  • Հյուսիսային հատված՝ արևմուտքից արևելք։
  • Դեսպանների քառակուսի (անունը ծագում է օտարերկրյա դիվանագետների համար նախատեսված հյուրանոցներից, ճարտարապետ՝ Անժ-Ժակ Գաբրիել)։ Համեմատաբար վերջերս նշանավոր մոդելավորող Պիեռ Կարդենը այնտեղ հիմնադրել է Էսպաս մշակութային կենտրոնը։ Այստեղ է գտնում նաև Մարլի Գիյոմ Կուստուի «Ձիեր» քանդակների շարքը։
  • Ելիսեյան քառակուսի (գտնվում է Ելիսեյան պալատի առաջ)։ Այստեղ է գտնվում Ժան Մուլենի արձանը, ով եղել է Դիմադրության շարժման հերոս, գերեվարվել է հիտլերականների կողմից և սպանվել՝ կտտանքների ենթարկվելով։
    • Ելիսեյան դաշտերի տեսարժան վայրերից է Ֆրանսիայի Հանրապետության նախագահների փարիզյան նստավայրը՝ Ելիսեյան պալատը։ Երրորդ հանրապետությունից սկսած՝ բոլոր նախագահներն ապրել ու աշխատել են այնտեղ։
  • Մարինիայի քառակուսի։ 1855 թվականից այստեղ է գտնվում Մարինիայի թատրոնը, որը մի քանի տարի ղեկավարել է ֆրանսիական օպերետի հիմնադիր Ժակ Օֆենբախը։
  • Գեորամի կամ Լեդուաենի քառակուսի։ Այստեղ է տեղակայված ֆրանսիական հնագույն ռեստորաններից մեկը՝ Լեդուաենը (Pavillon Ledoyen)։ Այն կառուցվել է դեռևս 1848 թվականին Լյուդովիկոս 16-րդի օրոք, ունի մշակութային մեծ ժառանգություն, քանզի այստեղ են եղել այնպիսի նշանավոր անձինք, ինչպիսիք են Ֆլոբերը, Գի դը Մոպասանը, Էմիլ Զոլան, Ժան Կոկտոն։
  • Խաղերի կամ տոների մեծ քառակուսի։ Այս հատվածը, որը երևում է Ելիսեյան պալատի պատուհաններից, ստեղծվել է Մարինիայի իշխանի կողմից Լյուդովիկոս 15-րդի սիրուհի տիկին Պոմպադուրի պատվերով։ Կլեմանսոյի հրապարակի կենտրոնում խոյանում է Ժորժ Կլեմանսոյի բրոնզե արձանը, ում շնորհիվ Ֆրանսիան հաղթանակ տոնեց Առաջին համաշխարհայինի ընթացքում։
Ելիսեյան դաշտերը՝ զարդարված Ֆրանսիայի եռագույնով

Քառակուսիներից յուրաքանչյուրում, բացի վերջինից, 1840-1847 թվականներին ճարտարապետ Ժակ Հիտորֆի ղեկավարությամբ կատարված աշխատանքների արդյունքում տեղադրվեցին շատրվաններ։ Ելիսեյան դաշտերի՝ զբոսանքի համար նախատեսված վայրն ավարտվում է Շրջանաձև հրապարակում, ուր գտնվում է նույնանուն թատրոնը (Theatre de Rond-Point)։ Դրանից հետո Ելիսեյան դաշտերը ձգվում է արևմուտք, ուր առևտրային մասն է. այստեղ են կենտրոնացված բանկերը, ավիաընկերությունների գրասենյակները, մեքենաների ցուցասրահները, Le Figaro և Jour de France թերթերի խմբագրատները։ Այստեղ կան նաև կինոթատրոններ, ռեստորաններ, տարբեր խանութներ՝ հայտնի ողջ աշխարհին, կաբարեներ։ Ելիսեյան դաշտերի կինոթատրոններում հաճախ են լինում կինոֆիլմերի պրեմիերաներ՝ համաշխարհային կինոաստղերի մասնակցությամբ։

Պողոտան ձգվում է մինչև Աստղի հրապարակ, որի կենտրոնում խոյանում է հռչակավոր Հաղթական կամարը։ Կամարի տանիքը տեսահրապարակ է, որից բացվում է Ելիսեյան դաշտերի հոյակապ տեսարան։

Ելիսեյան դաշտերը աշխարհի ոչ միայն ամենագեղեցիկ, այլ նաև ամենաթանկ վայրերից մեկն է. գրասենյակային տարածքի 1քմ 2010 թվականին կազմել է մոտ 10 000$[3]: Քաղաքացիներից քչերն են ապրում այնտեղ. այնտեղ գտնվում են ամբողջ աշխարհին հայտնի ընկերությունների խանութներ ու գրասենյակներ։ Այդ պատճառով այն թանկությամբ առաջինն է Եվրոպայում և Նյու Յորքի Հինգերորդ պողոտայի, Տոկիոյի Գինձայի և Սիդնեյի Pitt Street Mall-ի հետ հինգերորդն է աշխարհում[4]։

Շանզ Էլիզեն Փարիզի ամենագեղեցիկ փողոցներից է, ընդունված կարծրատիպի համաձայն՝ ամենագեղեցիկ մայրուղին ողջ աշխարհում (la plus belle avenue du monde)[5]: Ամեն տարի Ֆրանսիայի ազգային տոնին՝ Հուլիսի 14-ին, զինվորական շքերթն անցնում է Ելիսեյան դաշտերով՝ Հաղթական կամարից մինչև Համերաշխության հրապարակը։ Նշանավոր Տուր դե Ֆրանս (ֆր.՝  Le Tour de France) հեծանվարշավի վերջին փուլը եզրափակվում է Ելիսեյան դաշտերում։

Ելիսեյան դաշտերը նախատիպ է հանդիսացել Ֆիլադելֆիայի Բենջամին Ֆրանկլին (1917 թվական) և Մեխիկոյի Պասեո դե լա Ռեֆորմի (1960 թվական) պողոտաների կառուցման համար։

Ելիսեյան դաշտերի տեսարան

Պատմություն

XVI-XVII դարեր

Այս շրջանի գրավոր առաջին տեղեկությունները վերաբերում են 16-րդ դարին։ Այդ ժամանակ ֆրանսիացի թագավորները գալիս էին ճահճոտ այս վայրերը՝ բադ որսալու։ 1616 թվականին Մարիա Մեդիչիի հրամանով այստեղ ստեղծվում է Թագուհու զբոսայգին[6]։ Ճանապարհի երկու կողմերը չորացվեցին և ծառեր տնկվեցին։ Այնուհետև կառքերի համար ճանապարհն կառուցվեց։

XVIII դար

Նապոլեոնի արձանը Ելիսեյան դաշտերում

Ճանապարհն սկզբում ձգվում էր մինչև այսօրվա Շրջանաձև հրապարակը, սակայն 18-րդ դարում պալատական այգիների տնօրեն հերցոգ դը Անտենը որոշեց այն շարունակել մինչև Շայո բլուրը (այսօր՝ Շառլ դը Գոլի հրապարակ1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունից հետո ճանապարհն ստացավ իր այսօրվա անվանումը՝ Ելիսեյան դաշտեր[6]։ Լյուդովիկոս 16-րդի օրոք տարածքն ամայի էր և ոչ անվտանգ։ Այդ պատճառով 1777 թվականին այստեղ տեղակայվեց գվարդիական զորամասը։ 1791 թվականի հունիսի 25-ին ուժեղացված պահակախմբով այստեղով անցավ թագավորական ընտանիքի շքախումբը, որը փորձում էր անցնել սահմանը, բայց ձերբակալվեց Վարենայում։ Գվարդիականները ողջունեցին թագավորական շքախումբը՝ միաժամանակ հասարակությանը կոչ անելով պահպանել հասարակական կարգը։ Դիրեկտորիատի շրջանում Ելիսեյան դաշտերը նորաձև էր փարիզցիների շրջանում, օրեցօր ավելանում էին կրպակներն ու խանութները։

XIX դար

1810 թվականի ապրիլի 2-ին նոր կայսրուհ Մարիա - Լուիզան թմբուկների և շեփորների ձայնի ներքո Փարիզ է մտնում Ելիսեյան դաշտերով։ 1814 թվականի մարտի 29-ին նույն ճանապարհով էլ լքում է այն, քանի որ հակաֆրանսիական կոալիցիան գրավել էր այն։ Ռուս կայսր Ալեքսանդր I-ի կազակները հենց այստեղ էին իրենց ճամբարները հիմնել։ Նրանցից հետո մի քանի տարի պահանջվեց տարածքը կարգի բերելու համար։ 1828 թվականին ֆրանսիական կառավարությունը Ելիսեյան դաշտերը հանձնեց Փարիզի քաղաքապետարանին պայմանով, որ նա պետք է բարեկարգի տարածքը։ Սա Ելիսեյան դաշտերի թափ առնող շինարարության սկիզբն էր։ 1836 թվականին կառուցվում է Հաղթական կամարը, որը Նապոլեոնի՝ Աուստեռլիցի ճակատամարտի հաղթանակն էր նշանավորում։ 1838 թվականից այստեղ հիմնվում են այգիներ, որոնք մինչև դարավերջ գրեթե չեն փոխվում։ 2-րդ կայսրության շրջանում Ելիսեյան դաշտերում հայտնվում են շքեղ առանձնատներ, ասֆալտապատ մայթեր, փողոցային լուսավորություն։ Ելիսեյան դաշտերը ստանում է ավելի ու ավելի մեծ հեղինակություն։ Այստեղ են անցկացվում 1844, 1855, 1867, 1900 թվականների համաշխարհային ցուցահանդեսները։ Փարիզի օկուպացման շրջանում՝ ինչպես 1870, այնպես էլ 1940 թվականներին պրուսական և գերմանական զորքերը այստեղ ամենօրյա զինվորական շքերթներ էին անցկացնում՝ ընդգծելով իրենց ներկայությունը ֆրանսիական հողում[6]։

XX դար

Ֆրանսիացի ազգայնականները 1944 թվականի օգոստոսի 26-ին անցնում են Ելիսեյան դաշտերով՝ տոնելու Ֆրանսիայի ազատագրումը

20-րդ դարում Ելիսեյան դաշտերը դառնում է «ազգային խրախճանքների» վայր, ուր փարիզցիների մեծ հոսք է կուտակվում ազգային նշանավոր տոների ու իրադարձությունների առթիվ, ինչպես օրինակ՝

  • 1944 թվականի օգոստոսի 26, ազատագրման երթ։
  • 1989 թվականի հուլիսի 14, երբ երկիրը տոնում էր Ֆրանսիական մեծ հեղափոխության 200-ամյակը։
  • 1998 թվականի հուլիսի 12, Ֆրանսիան առաջին անգամ դարձավ ֆուտբոլի՝ աշխարհի չեմպիոն. Ելիսեյան դաշտեր եկավ մոտ 3 միլիոն մարդ։
  • Երկու տարին մեկ այստեղ է եզրափակվում Տուր դե Ֆրանս հեծանվարշավը։
  • Ելիսեյան դաշտերն այն տեղն է, ուր ավանդաբար անցկացվում են զինվորական շքերթներ Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ին, և նոյեմբերի 11-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի առթիվ։

Արվեստում

Ելիսեյան դաշտերին է նվիրված Ջո Դասենի «Champs-Élysées» երգը.

Արև լինի, թե անձրև, կեսօր լինի, թե կեսգիշեր, ինչ որ ուզեք, միշտ կգտնեք Ելիսեյան դաշտերում։

Նշանավոր բնակիչներ

Ելիսեյան դաշտերում տարբեր ժամանակներում ապրել են ԱՄՆ-ի նախագահ Թոմաս Ջեֆերսոնը, Ֆրանսիայի նախագահ Ռայմոն Պուանկարեն, դերասանուհի Սառա Բեռնարը և այլք։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելիսեյան դաշտեր» հոդվածին։

Read other articles:

Не следует путать с судопроизводством — юридическим процессом.У этого термина существуют и другие значения, см. Судостроение (значения). Запрос «Судостроитель» перенаправляется сюда; см. также другие значения. «Бремен» на верфи Судострое́ние (кораблестрое́ние) ...

 

Not to be confused with The Railroad Man, a 1956 Italian film. 2013 filmThe Railway ManTheatrical release posterDirected byJonathan TeplitzkyScreenplay by Frank Cottrell Boyce Andy Paterson Based onThe Railway Manby Eric LomaxProduced by Chris Brown Bill Curbishley Andy Paterson Starring Colin Firth Nicole Kidman Jeremy Irvine Stellan Skarsgård Hiroyuki Sanada CinematographyGarry PhillipsEdited byMartin ConnorMusic byDavid HirschfelderProductioncompanies Screen Queensland Screen Australia Si...

 

شتاتبروتسلتن    شعار   الإحداثيات 49°47′07″N 9°24′44″E / 49.785277777778°N 9.4122222222222°E / 49.785277777778; 9.4122222222222  [1] تقسيم إداري  البلد ألمانيا[2]  خصائص جغرافية  المساحة 10.87 كيلومتر مربع (31 ديسمبر 2017)[3]  ارتفاع 134 متر  عدد السكان  عدد السكان 1555 (31 ...

Sekolah Penerbang TNI Angkatan LautPusat Pendidikan KhususDibentuk14 Februari 1969NegaraIndonesiaCabang TNI Angkatan LautTipe unitKomando PendidikanBagian dariPusdiksusMarkasJuanda, SidoarjoJulukanSenerbalMotoGladi Cendekia JalakacaMaskotSayap, Trisula dan JangkarUlang tahun14 FebruariSitus webwww.kodikopsla.blogspot.co.id Sekolah Penerbangan TNI Angkatan Laut Pusat Pendidikan Khusus (Senerbal) atau Pendidikan Brevet TNI AL adalah Kawah Candradimuka Calon Pengawak Penerbangan TNI Angkatan Lau...

 

Ця стаття не містить посилань на джерела. Ви можете допомогти поліпшити цю статтю, додавши посилання на надійні (авторитетні) джерела. Матеріал без джерел може бути піддано сумніву та вилучено. (липень 2011) Одна любовСтудійний альбомВиконавець Місто 44Дата випуску 25 червн

 

Los beneficiarios (del lat. beneficiarius del lat. beneficium) fueron legionarios romanos con la categoría de milites Principales (suboficiales) que, bajo el Alto imperio romano, realizaron labores de tipo policial. Eran miembros de una legión concreta, pero normalmente estaban adscritos directamente a su legado, a uno de sus tribunos y, con mucha más frecuencia, a las órdenes de los gobernadores provinciales, o bien estaban destinados en destacamentos temporales dentro de una provincia. ...

1995 Indian Kannada film by Upendra For the 2003 Bollywood film directed by Ashok Honda, see Om (2003 film). OmTheatrical re-release posterDirected byUpendraWritten byS. Muralimohan (dialogues)Screenplay byUpendraStory byUpendraProduced byParvathamma RajkumarStarringShiva RajkumarPremaCinematographyB. C. GowrishankarEdited byT. ShashikumarMusic byHamsalekhaProductioncompanyPoornima EnterprisesDistributed bySri Vajreshwari CombinesRelease date 19 May 1995 (1995-05-19) Running ti...

 

Indian politician Manubhai PancholiBorn(1914-10-15)15 October 1914Panchashiya, Morbi district, Gujarat, IndiaDied29 August 2001(2001-08-29) (aged 86)Sanosara, Bhavnagar, GujaratPen nameDarshakOccupationNovelist, author, educationist and politicianLanguageGujaratiNotable awards Ranjitram Suvarna Chandrak (1964) Sahitya Akademi Award to Gujarati Writers (1975) Moortidevi Award (1987) Padma Bhusan (1991) Jamnalal Bajaj Award (1996) Saraswati Samman (1997) Spouse Vijayaben Patel ​&...

 

Pablo Zibespantomim Pablo ZibesLahir1971Buenos Aires, ArgentinaGenreSlapstick, mime, komedi visual Pablo Zibes (* 1971, Buenos Aires, Argentina)[1] adalah aktot dan pemeran pantomin yang tinggal di jerman sejak tahun 1995 Sejak masa remaja zibes dididik di sebuah teater. pendidikan aktor yang dimilikinya antara lain: Sekolah seni drama buenos aires, EMAD[2] Raúl Serrano, Buenos Aires, Pantomim di Makal City Theater, Stuttgart, jerman Mimo en la Scuola di teatro Dimitri, swiss...

Fishing down the food web Greenhouse gas emissions (kg / kg edible weight) of wild-caught and farmed seafood products The environmental impact of fishing includes issues such as the availability of fish, overfishing, fisheries, and fisheries management; as well as the impact of industrial fishing on other elements of the environment, such as bycatch.[1] These issues are part of marine conservation, and are addressed in fisheries science programs. According to a 2019 FAO report, global...

 

U.S. television series The Danny Thomas HourRichard Kiley in The Measure of a Man, 1968GenreAnthologyDirected byJack Arnold (director)Paul BogartLamont JohnsonSheldon LeonardBoris SagalPeter TewksburyDanny ThomasStarringDanny ThomasCountry of originUnited StatesOriginal languageEnglishNo. of seasons1No. of episodes22ProductionExecutive producerDanny ThomasProducerAaron SpellingRunning time25 minutesProduction companiesThomas-Spelling ProductionsCBS Television Distribution (syndication)Origina...

 

National park in Gujarat, India This article uses bare URLs, which are uninformative and vulnerable to link rot. Please consider converting them to full citations to ensure the article remains verifiable and maintains a consistent citation style. Several templates and tools are available to assist in formatting, such as reFill (documentation) and Citation bot (documentation). (August 2022) (Learn how and when to remove this template message) Vansda National ParkIUCN category II (national park...

1998 studio album by Air This article is about the Air album. For the band of the same name, see Moon Safari (band). Moon SafariStudio album by AirReleased16 January 1998 (1998-01-16)RecordedApril–June 1997Studio Around the Golf (Paris) Gang (Paris) Abbey Road (London)[a] Genre Space pop[1][2] electronica[3] lounge[4] chill-out[5] downtempo[6] dream pop[7] psychedelia[8] Length43:35Label Source Virgin...

 

This article may require cleanup to meet Wikipedia's quality standards. The specific problem is: the plot is garbled. Please help improve this article if you can. (November 2022) (Learn how and when to remove this template message) 1980 Indian filmTakkarTheateral release posterDirected byK. BapayyaWritten byChandandas Shokh (dialogues)Screenplay byG. Hanumantha RaoStory byG. Hanumantha RaoBased onDevudu Chesina Manushulu (1973)Produced byG. A. Seshagiri Rao Krishna (Presents)StarringAshok Kum...

 

Brahim Ghaliإبراهيم غاليGhali pada tahun 2019Presiden Republik Demokratik Arab Sahrawi ke-3PetahanaMulai menjabat 12 Juli 2016Perdana MenteriAbdelkader Taleb Omar (2003 – 2018)Mohamed Wali Akeik (2018 – 2020)Bouchraya Hammoudi Bayoun (2020 – sekaranag)PendahuluKhatri Addouh (interim)Duta Besar Sahrawi untuk AljazairMasa jabatan5 Juni 2010 – 12 Juli 2016Perdana MenteriAbdelkader Taleb OmarPendahuluMohamed Yeslem BeissatPenggantiAbdelkader Taleb OmarDuta Besar Sa...

Road running competition in Japan Sapporo Half MarathonThe streets of the city of SapporoDateJulyLocationSapporo, Japan Event typeRoadDistanceHalf marathonEstablished1958Course recordsMen's: 59:54 (2007) Mekubo MogusuWomen's: 1:08:14 (2006) Mizuki Noguchi The Sapporo International Half Marathon (札幌国際ハーフマラソン大会, Sapporo Kokusai hāfumarason taikai) was an annual road running competition over the half marathon distance 21.0975 kilometres (13.1094 mi) which took pla...

 

This article does not cite any sources. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Give Me Your Future – news · newspapers · books · scholar · JSTOR (August 2021) (Learn how and when to remove this template message) 2017 studio album by SpaceGive Me Your FutureStudio album by SpaceReleased22 December 2017RecordedFebruary–June 2016StudioSteve Levine R...

 

SpaceX CRS-2, juga dikenal sebagai SPX-2, adalah sebuah penerbangan keempat untuk pesawat ruang angkasa uncrewed kargo SpaceX, penerbangan kelima dan terakhir untuk kendaraan peluncuran dua-tahap perusahaan Falcon 9 v1.0, dan misi operasional kedua SpaceX dikontrak untuk NASA di bawah kontrak Commercial Resupply Services. Peluncuran ini terjadi pada tanggal 1 Maret 2013. Referensi Wikimedia Commons memiliki media mengenai SpaceX CRS-2. NASA's SpaceX mission page SpaceX CRS-2 Mission Press Kit...

Historic cathedral in Ganghwa, South KoreaChurch in South KoreaGanghwa Anglican Church37°44′55″N 126°29′10″E / 37.7485°N 126.4862°E / 37.7485; 126.4862Address10, Gwancheong-gil 27beon-gil, Ganghwa County, Incheon, South KoreaCountrySouth Korea Ganghwa Anglican Cathedral (Korean: 대한성공회 강화성당) is a historic cathedral of the Anglican Church's Diocese of Seoul, located in Ganghwa-eup [ko], Ganghwa County, Incheon, South Ko...

 

Irish sprinter Christopher O'DonnellChris O'Donnell at the 2019 European Athletics Team Championships First LeaguePersonal informationNationalityIrishBorn (1998-05-17) 17 May 1998 (age 25)Sligo, IrelandEducationBsc(Hons) Sport and Exercise Science, Loughborough UniversityHeight183 cm (6 ft 0 in)Weight71 kg (157 lb)SportCountryIrelandSportTrack and fieldEvent400 mClubNorth Sligo ACCoached byStewart Marshall Christopher O'Donnell (born 17 May 1998) is an Irish ...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!