Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ
BAFTA Academy Fellowship Award
AFI կյանքի նվաճումներ մրցանակ
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն ֆիլմի համար
Critics' Circle Award for Distinguished Service to the Arts?
Դևիդ Լին (անգլ.՝ David Lean, մարտի 25, 1908(1908-03-25)[1][2][3][…], Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 16, 1991(1991-04-16)[1][2][3][…], Լայմհաուս, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի կինոռեժիսոր, համաշխարհային կինոյի երևելի դեմքերից մեկը[8][9], առավել հայտնի է իր նկարահանած էպիկական ֆիլմերով[10]։ Բրիտանական կինոակադեմիայի կողմից անցկացված հարցումներով դասվել է համաշխարհային կինոյի 10 լավագույն ռեժիսորների շարքում[11]։
Ստացել է Սըր կոչումը, իսկ 1984 թ. նաև Մեծ Բրիտանիայի Ասպետ պատվավոր կոչումը։
Ծնվել է 1908 թվականի մարտի 25-ին Լոնդոնի հարակից Կրոյդոն ավանում։ Ծնողները մանուկ ժամանակ արգելել էին նրան այցելել կինոթատրոններ[12]։
1927 թ. աշխատանքի է անցնում կինոստուդիաներից մեկում, սկզբում՝ որպես ռեժիսորի օգնական, ապա՝ մոնտաժող։ Առաջին լիամետրաժ մոնտաժի աշխատանքը կատարել է 1934 թ.։ Մինչև ռեժիսոր աշխատելը նա արդեն համարվում էր իր ժամանակի լավագույն մոնտաժողներից մեկը։
Առաջին ռեժիսորական գործը 1942 թ. Նոել Քաուորդի հետ համատեղ նկարահանած «Որի մեջ մենք ծառայում ենք» ֆիլմն էր։ 1944-45 թթ. Լինը էկրանավորել է Քաուորդի ևս 3 պիես։ Այնուհետ Չառլզ Դիքենսի գրվածքների հիման վրա նկարահանել է «Մեծ հույսեր» (1946) և «Օլիվեր Թվիստ» (1948) ֆիլմերը։ 1947 թ. դառնում է BAFTA կինոմրցանակի շնորհողներից մեկն ու ընտրվում նաև նրա ներկայացուցիչ։
1955 թ. էկրան է բարձրանում նրա առաջին գունավոր ֆիլմը՝ «Ամառ»-ը, որը նկարահանվել էր Վենետիկում ամերիկացի պրոդյուսերների միջոցների հաշվին։ Դրանից հետո նկարահանում է իր ամենահայտնի ֆիլմը՝ «Կամուրջ Քվայ գետի վրայով» (1957), որի համար նա ստանում է իր առաջին Օսկարը Օսկար լավագույն ռեժիսորի համար անվանակարգում։ Նույն մրցանակը ստանում է նաև 1962 թ. «Լոուրենս Արաբացի» պատմական մասշտաբային ֆիլմի համար։ Մյուս ամենահայտնի ֆիլմը Բորիս Պաստեռնակի համանուն վեպի էկրանացումն է՝ «Դոկտոր Ժիվագոն»։
Այս վերջին 3 ֆիլմերը ընդգրկված են Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում, ռեժիսորը ստացել է Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար մրցանակը, իսկ «Լոուրենս Արաբացի» ֆիլմը Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գլխավորում է էպիկական ֆիլմերի ցուցակը։
«Ռայանի աղջիկը» (1970) քիչ հաջողություն ունեցած ֆիլմից հետո դադարում է աշխատել որպես ռեժիսոր, հաջորդ ֆիլմը՝ «Ուղևորություն դեպի Հնդկաստան» նկարահանում է 1984 թ., այն դառնում է ռեժիսորի վերջին աշխատանքը։ Ընդհանուր թվով ստացել է 23 տարբեր կինոմրցանակներ, ներկայացված է եղել ևս 21-ի։
6 անգամ ամուսնացած է եղել
29 ֆիլմերի մոնտաժող է, 19 ֆիլմի ռեժիսոր։ 3-ական ֆիլմերի պրոդյուսեր և դերասան է նաև։ Առավել նշանավոր ռեժիսորական աշխատանքներն են.
{{cite book}}