Share to: share facebook share twitter share wa share telegram print page

Դիսկանտ

Դիսկանտ (լատին․՝ discantus` բաժանված երգեցողություն), տերմինն առաջացել է 12-րդ դարում ծագող բազմաձայնության մեջ՝ բնորոշելով Գրիգորիանական խորալի ձայնին հակառակ ուղղությամբ շարժվող՝ ուղեկցող ձայնը։ 16-րդ դարում վերևում շարժվող այդ ձայնը հանձնարարվում է նաև կաստրատներին, որոնք անվանվում էին սոպրանոներ, ինչի հետևանքով այդ ձայնը ստանում է նաև սոպրանո անվանումը։ Հետագայում դիսկանտ անվանումը հիմնովին ամրապնդվում է տղայական բարձր՝ (մինչև մուտացիան) ձայների համար։ Կարող է օգտագործվել նաև մինչև 14-15 տարեկան աղջիկների ձայնը որոշելու համար։ Դիապազոնը՝ առաջին օկտավայի c (դո)-ից մինչև երկրորդ օկտավայի c։ Ունի առանձնահատուկ մաքուր տեմբր, լուսավոր հնչողություն, հնչեղ է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 398
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya