Մուտոմբոն ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ։ 1997 թվականին ստեղծել է Դիկեմբե Մուտոմբոյի ֆոնդը, որի ամենամեծ ձեռքբերումը համարվում է Կինշասայում ժամանակակից հիվանդանոցի կառուցումը։ Մուտոմբոն իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ այդ թվում նաև Ջ. Ուոլթեր Քենեդիի անվան մրցանակին, President’s Volunteer Service Award, Laureus World Sports Awards։
Վաղ տարիներ
Դիկեմբե Մուտոմբոն ծնվել է 1966 թվականիհունիսի 25-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում։ Նրա հայր Սամուելը եղել է դպրոցի տնօրենը, իսկ մայրը՝ Բյամբա Մարին, զբաղվում էր տասը երեխաների դաստիարակությամբ (8 տղա և 2 աղջիկ), որոնցից յոթերորդը Դիկեմբեն էր[8][9][10]։ Նրա ընտանիքը ուներ միջին եկամուտ, ուստի նա ապրում էր բավականին լավ պայմաններում, հաճախում էր դպրոց, որտեղ աշխատում էր նրա հայրը, իսկ յուրաքանչյուր կիրակի ընտանիքի հետ միասին գնում էր բողոքական եկեղեցի։ Վաղ մանկությունից Դիկեմբեյի հայրը երեխաներին սովորեցում էր ինչպես բիզնեսով զբաղվել և փող աշխատել։ Այդ պատճառով էլ Մուտոմբոն իր քույրերի և եղբայրների հետ միասին փողոցում վաճառում էր հաց, մաստակ և կոնֆետներ։ Դպրոցում նա զբաղվում էր թեթև ատլետիկայով և մենամարտություններով, խաղում էր ֆուտբոլ դարպասապահի դիրքում։ Դպրոցի բակում նաև բասկետբոլային օղակ կար, բայց Մուտոմբոն չէր սիրում բասկետբոլ խաղալ և երբեք չէր մտածի, որ կսկսեր դա խաղալ։ Թեև նրա ընտանիքում բոլորը բարձր հասակ ունեին, Դիկեմբեն հասակով գերազանցեց իր ընտանիքի անդամներին և դպրոցում նրա հասակը կազմում էր ավելի քան 2 մետր։
Ջորջթաունի համալսարան
Մուտոմբոն պլանավորելով դառնալ բժիշկ 1987 թվականին տեղափոխվեց ԱՄՆ, որպեսզի Ջորջթաունի համասլարանում կրթություն ստանար ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կրթաթոշակի համար։ Համալսարանի նախագահը Դիկեմբեին առաջարկեց ընդունվել բասկետբոլային ակումբ, բայց քանի որ Մուտոմբոն տեղափոխման ուսանող էր, նա կարողացավ ընդունվել հաջորդ տարի։ Մուտոմբոն ծանոթացավ ուսանողական «Հոյաս» ակումբի մարզիչ Ջոն Թոմփսոնի հետ և նրան պատմեց, որ լավ բռնում է գնդակը, քանի որ մանկության տարիներին դարպասապահ է եղել։ Մարզիչը Դիկեմբեին առաջարկեց ծանոթանալ ակումբի հետ և նկատեց, որ նա իսկապես լավ է բռնում գնդակը, բարձր ցատկում է, սակայն խնդիրներ ունի ֆիզիկական պատրաստության հետ։ Հաջորդ տարի Մուտոմբոն պաշտոնապես ընդունվեց ակումբ։ Թոմփսոնի հետ նա լավ հարաբերություններ սահմանեց, և Դիկեմբեն վերաբերվում էր նրան, ինչպես հորը։ Տպագրական սխալի պատճառով թեթրթում գրեցին, որ Մուտոմբոն ունի 155 սանտիմետր հասակ, և քանի որ նրան քիչ էին ճանաչում, բոլորը զարմացած էին, թե մարզիչը ում է վերցրել ակումբ։ 1985 թվականին Պատրիկ Յուինգի համալսարանից հեռանալուց հետո «Ջորջթաուն Հոյաս»-ում դժվարություններ առաջացան կենտրոնականի հետ։ Գրեդի Մետինը քիչ էֆեկտիվ էր, իսկ Բեն Գիլերին հարձակման վատ խաղի համար մի քանի րոպեով հաճախ դուրս էր գալիս փոխանակության։ Այդ նույն տարի՝ 1988 թվականին, համալսարանի ակումբում հայտնվեց ևս մեկ կենտրոնական, որը նախկին տարվա ուսանողների միջև լավագույն բասկետբոլիստ և հետագայում 1992 թվականի NBA դրաֆթի երկրորդ ընտրություն Ալոնզո Մոուրնինգն էր։ Առաջին մրցաշրջանում Մուտոմբոն դեռևս լավ չէր կարողանում բասկետբոլ խաղալ, ուստի հիմնականում դուրս էր գալիս փոխանակության և հարթակի վրա միջինում անցկացում էր 11 րոպե՝ հավաքելով 3,9 միավոր և կատարելով 3,3 անդրադարձ։ Բացի դրանից նա իր
դեբյուտային մրցաշրջանի ընթացքում կարողացավ կատարել 75 բլոկշոտ՝ ներառելով NCAA-ի ռեկորդային 12 բլոկշոտը խաղի ընթացքում, որը նա իրականացրել էր Սենթ Ջոնսի համալսարանի դեմ խաղում[11]։
1989/90 մրցաշրջանի ընթացքում Մուտոմբոն լավացրեց իր ցուցանիշները։ Դիկեմբեն շատ էր աշխատում, և նրա առաջադիմությունը դժվար էր չնկատել։ Թոմփսոնը երկու կենտրոնականներից դուետ կազմեց, որոնց երկրպագուները անվանում էինRejection row[12]։ Դիկեմբեն մրցաշրջանի ընթացքում մեկնարկային հնգյակի կազմում հանդես եկավ 31-ից 24 խաղում, իսկ հարթակի վրա նրա ժամանակը ավելացավ մինչև 26 րոպե, որը նրան թույլ տվեց խաղի ընթացքում միջինում հավաքել 10,7 միավոր և կատարել 10,5 անդրադարձ։ Չնայած Դիկեմբեի օգնությանը, ակումբը դուրս թռավ NCAA մրցույթի երկրորդ ռաունդում։ Ըստ մրցաշրջանի արդյունքների նա ընդգրկվեց կոնֆերենցիայի բոլոր աստղերի առաջին հավաքականի մեջ։
1990/91 մրցաշրջանի առաջին խաղում Մուտոմբոն համալսարանի պատմության ընթացքում իրագործեց երրորդ տրիպլ-դաբլը։ Հավայի Լոայի դեմ խաղում նա հավաքեց 32 միավոր, կատարեց 21 անդրադարձ և 11 բլոկշոտ։ Դիկեմբեն Ջեյսոնի պետական համալսարանի դեմ խաղում սահմանեց իր սեփական արդյունավետության ռեկորդը՝ հավաքելով 34 միավոր։ Մուտոմբոն 16 խաղ շարունակ եղել է ակումբի անդրադարձերի առաջնորդը, իսկ կոնֆերենցիայի եզրափակչային շարքի 3 խաղերի ընթացքում հավաքել է 34 միավոր և կատարել է 44 անդրադարձ։ Ըստ մրցաշրջանի արդյունքների Դիկեմբեն ընդգրկվեց կոնֆերենցիայի բոլոր աստղերի և համաամերիկյան հավաքականների մեջ։ «Ջորջթաուն Հոյաս»-ի կազմում ելույթների ժամանակ նա խաղի ընթացքում միջինում հավաքել է 9,9 միավոր, կատարել 8,6 անդրադարձ և 3,7 բլոկշոտ[11][13] և դարձավ համալարանի պատմության բլոկշոտերի կատարման քանակով երրորդը և անդրադարձերի քանակով ութերորդը[14]։
Մուտոմբոն ուսման ժամանակ մեկ անգամ եղել է ԱՄՆ Կոնգրեսի և Միջազգային բանկի ամառային ինտերն։ 1991 թվականին Մուտոմբոն ձեռք է բերում դիվանագիտության և լեզվաբանության բակալավրի աստիճան[15]։
Կարիերան NBA-ում
Դենվեր Նագեթս
1991 թվականիհունիսի 26-ին NBA դրաֆթի ժամանակ Մուտոմբոն ընտրվել է «Դենվեր Նագեթս» ակումբի կողմից՝ առաջին ռաունդի չորրորդ համարի ներքո՝ Լարի Ջոնսոնից («Շառլոթ Հորնեթս»), Քենդի Անդերսոնից («Նյու Ջերսի Նեթս») և Բիլի Օուենսից («Սակրամենտո Քինգս») հետո։ Իր պայմանագրին և ֆինանսներին կառավարելու համար Դիկեմբեն վարձեց Դևիդ Ֆալքին և ProServ կազմակերպությանը։ Այն փողերը, որոնք նա վաստակում էր պայմանագրով, Դիկեմբեն չէր պլանավոլորում ծախսել թանկ գնումների վրա, այլ գցում էր իր բանկային հաշվի վրա[16]։ NBA-ում Մուտոմբոյի նորամուտը կայացավ նոյեմբերի մեկին՝ «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ի դեմ խաղում։ Այդ խաղում բասկետբոլիստը հանդես եկավ մեկնարկային հնգյակում, և ակումբում դարձավ արդյունավետությամբ երկրորդը՝ հավաքելով 18 միավոր, կատարելով 16 անդրադարձ և 3 բլոկշոտ, սակայն նրա ակումբը պարտվեց 105-108 հաշվով[17]։ Իր դեբյուտային մրցաշրջանի ընթացքում Դիկեմբեն խաղի ընթացքում միջինում հավաքում էր 16,6 միավոր, կատարում էր 12,3 անդրադարձ և 3 բլոկշոտ։ Իր հաջողությունների շնորհիվ նա հրավիրվեց մասնակցելու NBA բոլոր աստղերի խաղին, ինչպես նաև ընդգրկվեց NBA սկսնակների հավաքականի մեջ և «NBA տարվա սկսնակ» մրցանակի քվեարկության ժամանակ գրավեց երկրորդ տեղը[18]։
1992/93 մրցաշրջանը «Նագեթս»-ը սկսեցին նոր Դեն Իսլ մարզչի հետ։ Նրա ղեկավարության ներքո ակումբը մրցաշրջանի ընթացքում 12 հաղթանակ ավելի հավաքեց, քան նախորդ մրցաշրջանում, և ակումբին մի քիչ չբավարարեց փլեյ օֆ դուրս գալու համար։ 1993/94 մրցաշրջանին ակումբին հաջողվեց Արևմտյան կոնֆերենցիայում դառնալ ութերորդը և դուրս գալ փլեյ օֆ։ «Նագեթս»-ը առաջին ռաունդի ժամանակ հանդիպեց առաջնության ամենահզոր ակումբի՝ «Սիեթլ Սուպերսոնիքս»-ի հետ։ Պարտվելով առաջին երկու խաղերը, Դենվեր քաղաքի ակումբին հաջողվեց հավաքվել և հաղթանակ տանել հաջորդ երկու խաղերում։ Երրորդ խաղում Մուտոմբոն կարողացավ կատարել 15 անդրադարձ և 8 բլոկշոտ։ Դիկեմբեն լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին կարողացավ կատարել որոշիչ անդրադարձը։ Այդ հաղթանակը շարքում դարձավ NBA-ի պատմության առաջին խաղը, երբ այն ակումբը, որը կոնֆերենցիայում զբաղեցրել է ութերորդ տեղը և կարողացել է հաղթանակ տանել պարբերական առաջնության առաջնորդի նկատմամբ։ Մուտոմբոն 5 խաղի ընթացքում կարողացավ կատարել 31 բլոկշոտ, որով սահմանեց հինգ խաղից կազմված շարքի ռեկորդը[19]։ Երկրորդ ռաունդում «Նագեթս»-ը հանդիպեց «Յութա Ջազ»-ի հետ։ Պարտվելով ռաունդի երեք մեկնարկային խաղերը, ակումբը կարողացավ հավասարեցնել հաշիվը, բայց այնուամենայիվ զիջեց որոշից յոթերորդ խաղում։ Կոնգոյեցին փլեյ օֆի խաղերում միջինում հավաքում էր 13,3 միավոր, կատարում 12 անդրադարձ և 5,8 բլոկշոտ[12]։
1994/95 մրցաշրջանին ակումբի գլխավոր խաղացողներից ԼաՖոնսո Էլիսը վնասվածք ստացավ, և ակումբի ղեկավարությունը ստիպված եղավ փոխել երեք գլխավոր մարզիչներին։ Մուտոմբոն երեք մրցաշրջան շարունակ հանդես էր գալիս առաջնության բոլոր 82 խաղերի մեկնարկային հնգյակի կազմում և խաղի ընթացքում միջինում հավաքում էր 11,5 միավոր, կատարում 12,5 անդրադարձ և 3,9 բլոկշոտտ։ Պաշտպանությունում իր խաղի համար նա ստացավ իր առաջին լավագույն պաշտպանողական խաղացողի տիտղոսը, ընդգրկվեց բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի կազմում և մասնակցեց բոլոր աստղերի խաղին։
Դենվերում իր վերջին մրցաշրջանի ժամանակ Մուտոմբոն խաղի ընթացքում միջինում հավաքում էր 11 միավոր, կատարում 11,8 անդրադարձ և 4,5 բլոկշոտ։ Դիկեմբեն մրցաշրջանի կեսին ստացավ ձառ ափի վնասվածք և 1996 թվականի փետրվարի 17-ին չկարողացավ մասնակցել «Շառլոթ Հորնեթս»-ի դեմ խաղին՝ այդպիսով խզելով իր 295 ելույթների շարքը, որը համարվում է NBA-ի պատմության երրորդ ցուցանիշը[20]։ Մրցաշրջանի ավարտից Մուտոմբոն սկսեց ասել, որ ամենայն հավանականությամբ պայմանագրի ավարտից հետո նա կլքի ակումբը՝ որպես ազատ գործակալ։ Գլխավոր մարզչի և գլխավոր մենեջերի գործողությունների անբավարարվածությունը, ինչպես նաև ակումբի տարակուսելի հեռանկար բերեց նրան, որ Մուտոմբոն մրցաշրջանի ավարտից պայմանագիր կնքեց «Ատլանտա Հոքս» ակումբի հետ։ Ատլանտա քաղաքի ակումբը կենտրոնականին առաջարկեց հնգամյա 55 միլիոն դոլարանոց պայամանգիր[21]։
Ատլանտա Հոքս
Ի տարբերություն «Նագեթսի», «Հոքս» եղել էր Արևելյան կոնֆերենցիայի հզորագույն ակումբներից մեկը,․ որը նախկին մրցաշրջանին կարողացել էր հասնել կոնֆերենցիայի կիսաեզրափակչին։ Ակումբում Մուտոմբոյին խաղընկերները դարձան հարձակվող պաշտպանՍթիվ Սմիթը, հարձակվողներ Քրիստիան Լեթները և Թայրոն Կորբինը, ինչպես նաև առաջնության լավագույն պաշտպաններից մեկը՝ Մուկի Բլեյլոքը։ Մուտոմբոն նոր ակումբի դեբյուտային մրցաշրջանում արժանացավ լավագույն պաշտպանողական խաղացողի երկրորդ տիտղոսին՝ դառանլով
առաջնության անդրադարձերի և բլոկշոտերի կատարմամբ երկրորդը։ Պաշտպանության նրա խաղընկեր Բլեյլոքը դարձավ առաջնության անդրադարձերի առաջնորդը։ Պաշտպանությունում երկու խաղացողների հաջող գործողությունները ակումբին թույլ տվեցին այդ մրցաշրջանում դառնալ NBA-ի ամենապինդ ակումբներից մեկը[12]։ «Հոքս»-ը դարձավ կոնֆերենցիայի չորրորդը և կարողացավ դուրս գալ մինչև փլեյ օֆի երկրորդ ռաունդը, որտեղ նրանք պարտվեցին ապագա չեմպիոն «Չիկագո Բուլս»-ին[22]։
1997/98 թվականների մրցաշրջանի ժամանակ Մուտոմբոն երրորդ անգամ արժանացավ լավագույն պաշտպանողական խաղացողի տիտղոսին, ընդգրկվեց NBA լավագույն խաղացողների հավաքականների մեջ և նորից մասնակցեց բոլոր աստղերի խաղին։ Մրցաշրջանի ընթացքում ելույթ ունեցավ բոլոր 82 խաղերում՝ խաղի ընթացքում հարթակի վրա անցկացնելով ավելի քան 35 րոպե, հավաքելով 13,4 միավոր, կատարելով 11,4 անդրադարձ և 3,4 բլոկշոտ։ Ակումբը նորից հաղթահարեց 50 հաղթանակի շեմը և դուրս եկավ փլեյ օֆ, բայց պարտվեց առաջին ռաունդում[12][22]։
1998/99 մրցաշրջանին Մուտոմբոն պաշտպանությունում շարունակեց լավ խաղ ցուցաբերել և ընդգրկվեց բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի կազմում։ Նա դարձավ տարվա խաղացողի մրցանակի՝ IBM Award-ի, հաղթողը։
Nigerian footballer Peter Etebo Etebo lining up for Nigeria at the 2016 Summer OlympicsPersonal informationFull name Oghenekaro Peter Etebo[1]Date of birth (1995-11-09) 9 November 1995 (age 28)Place of birth Warri, NigeriaHeight 1.76 m (5 ft 9 in)[2]Position(s) Central midfielderYouth career2011 Lord Honour FC2012 Warri WolvesSenior career*Years Team Apps (Gls)2013–2015 Warri Wolves 64 (23)2016–2018 Feirense 52 (9)2018 → Las Palmas (loan) 14 (0)2018...
Sierra Leone op de Olympische Spelen Land Sierra Leone IOC-landcode SLE Olympische Zomerspelen 1984 in Los Angeles Vlaggendrager David Sawyerr Aantal deelnemers 7 Aantal disciplines 2 Medailles goud0 zilver0 brons0 totaal0 Sierra Leone op de Zomerspelen 1968 · 1972 · 1976 · 1980 · 1984 · 1988 · 1992 · 1996 · 2000 · 2004 · 2008 · 2012 · 2016 Portaal Olympische Spelen Sierra Leone nam deel aan de Olympische Zomerspelen 1984 in Los Angeles, Verenigde Staten. Het wa...
Mid-Atlantic Christian UniversityMottoSet for the Defense of the GospelTypePrivate universityEstablished1948Religious affiliationChristian churches and churches of ChristPresidentJohn W. MauriceAcademic staff9Administrative staff6Students172 (fall 2023)[1]LocationElizabeth City, North Carolina, U.S.36°18′15″N 76°13′00″W / 36.3041°N 76.2168°W / 36.3041; -76.2168NicknameMustangsSporting affiliationsUSCAA – EMACWebsitewww.macuniversity.edu Mid-Atlant...
Pangururan beralih ke halaman ini. Untuk desa yang bernama sama di Kabupaten Toba, lihat Pangururan (disambiguasi). PangururanKecamatanKantor Kecamatan PangururanPeta lokasi Kecamatan PangururanKoordinat: 2°36′31″N 98°42′28″E / 2.608597°N 98.707809°E / 2.608597; 98.707809Negara IndonesiaProvinsiSumatera UtaraKabupatenSamosirPemerintahan • CamatMangihut Situmeang[1]Populasi (2020)[2] • Total34.209 jiwa ...
Film Titel La Llorona Produktionsland Guatemala, Frankreich Originalsprache Spanisch Erscheinungsjahr 2019 Länge 97 Minuten Stab Regie Jayro Bustamante Drehbuch Jayro Bustamante,Lisandro Sanchez Produktion Jayro Bustamante,Gustavo Matheu Musik Pascual Reyes Kamera Nicolás Wong Schnitt Jayro Bustamante,Gustavo Matheu Besetzung Julio Díaz: Enrique Monteverde Margarita Kenéfic: Carmen Monteverde María Mercedes Coroy: Alma Sabrina De La Hoz: Natalia Juan Pablo Olyslager: Letona María Tel
Entrance gate of Wai Loi Tsuen. Sheung Shui Wai (Chinese: 上水圍), also known as Sheung Shui Heung (上水鄉) is an area in Sheung Shui, in the northern part of the New Territories of Hong Kong. Its population is around 6,000 people.[1] Administration For electoral purposes, Sheung Shui Wai is part of the Fung Tsui constituency of the North District Council. It was formerly represented by Chiang Man-ching, who was elected in the local elections until July 2021.[2][...
State park in Oregon, United States Cape Lookout State ParkCape Lookout as seen from Camp Meriwether Boy Scout Camp.Show map of OregonShow map of the United StatesTypePublic, stateLocationTillamook County, OregonNearest cityPacific CityCoordinates45°21′09″N 123°58′20″W / 45.3526027°N 123.9723461°W / 45.3526027; -123.9723461[1]Operated byOregon Parks and Recreation Department Cape Lookout State Park is a state park on Cape Lookout in the U....
1941 film by Harold S. Bucquet KathleenFilm posterDirected byHarold S. BucquetWritten byMary C. McCall Jr.Kay Van RiperProduced byGeorge HaightStarringShirley TempleHerbert MarshallLaraine DayGail PatrickCinematographySidney WagnerEdited byConrad A. NervigMusic byFranz WaxmanProductioncompanyMetro-Goldwyn-MayerDistributed byLoew's, Inc.Release date December 18, 1941 (1941-12-18) Running time88 min.CountryUnited StatesLanguageEnglish Kathleen is a 1941 American comedy-drama film...
يفتقر محتوى هذه المقالة إلى الاستشهاد بمصادر. فضلاً، ساهم في تطوير هذه المقالة من خلال إضافة مصادر موثوق بها. أي معلومات غير موثقة يمكن التشكيك بها وإزالتها. (يوليو 2016) أنهار كازاخستان تضم ما يلي: نهر أجاغوز نهر أكان-بورلوك نهر أرايس نهر أشياغار نهر أيات نهر بادام نهر بولشوي ...
artikel ini perlu dirapikan agar memenuhi standar Wikipedia. Tidak ada alasan yang diberikan. Silakan kembangkan artikel ini semampu Anda. Merapikan artikel dapat dilakukan dengan wikifikasi atau membagi artikel ke paragraf-paragraf. Jika sudah dirapikan, silakan hapus templat ini. (Pelajari cara dan kapan saatnya untuk menghapus pesan templat ini) Anarki beralih ke halaman ini. Untuk peristiwa abad ke-12, lihat Anarki (Inggris). Artikel ini bukan mengenai Arkeologi atau Arsitektur. Bagian da...
The Zero Game First editionAuthorBrad MeltzerCountryUnited StatesLanguageEnglishGenreNovelPublisherWarner BooksPublication dateJanuary 20, 2004Media typePrint (hardback & paperback)Pages496 ppISBN0446530980OCLC52575732 The Zero Game is a 2004 novel written by Brad Meltzer which follows two senior Congressional staffers who become involved in the clandestine Zero Game. They discover the game has a more sinister underpinning when someone close to them is murdered. According to WorldCat...
Mountain in Washington (state), United States Chikamin PeakThe southwest aspect of Chikamin Peak seen from Interstate 90 at HyakHighest pointElevation7,000 ft (2,100 m)[1]Prominence1,080 ft (330 m)[1]Parent peakLemah Mountain (7,500 ft)[2]Isolation1.36 mi (2.19 km)[2]Coordinates47°28′32″N 121°18′40″W / 47.47543°N 121.311006°W / 47.47543; -121.311006[1]GeographyChikamin PeakLocation i...
مملكة الحيوانAnimal Kingdom (بالإنجليزية) ملصق الفيلممعلومات عامةالصنف الفني جريمة، دراماالمواضيع جريمة منظمة — crime family (en) [2] — Pettingill family (en) [2] تاريخ الصدور 2010مدة العرض 113 دقيقةاللغة الأصلية الإنجليزيةالبلد أسترالياموقع التصوير أستراليا الجوائز القائمة ... AACTA Award...
Сатирическое описание «промывания мозгов» Управле́ние созна́нием (англ. mind control), промыва́ние мозго́в[1][2] (англ. brainwashing, из китайского xǐ năo 洗脑), наси́льственное убежде́ние (англ. coercive persuasion), идеологи́ческая обрабо́тка[1][2] — применение манипул...
Artist's restoration of a school of Grendelius This timeline of ichthyosaur research is a chronological listing of events in the history of paleontology focused on the ichthyosauromorphs, a group of secondarily aquatic marine reptiles whose later members superficially resembled dolphins, sharks, or swordfish. Scientists have documented ichthyosaur fossils at least as far back as the late 17th century. At that time, a scholar named Edward Lhuyd published a book on British fossils that misattr...