Share to: share facebook share twitter share wa share telegram print page

Դարանդա


Դարանդա, քաղաք (գյուղ, ավան, գյուղաքաղաք, բերդաքաղաք) պատմական Փոքր Հայքում, Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Դարանդայի գավառակում։ Գտնվում է Եփրատի աջ կողմում, Մալաթիա քաղաքից հյուսիս-արևմուտք, Թոխմախսու գետի ափին, բլրի վրա։

Պատմություն

Քաղաքի մասին հիշատակել են բյուղանդական և հայ պատմիչները։ Եղել է պավլիկյան շարժման հայնտի կենտրոններից։

1316 թվականին եգիտպացիները գրավում են քաղաքը և կոտորվում նրա հազարավոր բնակիչներին։ XVII-XVIII դարերում բնակություն են հաստատում թուրքերը, սակայն բնակիչների մի մասը դարձյալ հայեր էին։

Բնակչություն

XX դարի սկզբին թուրքերից բացի քաղաքն ուներ 500 տուն՝ 4500 հայ բնակչով։

Տնտեսություն

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և առևտրով։ Բարեկարգ ճաևապարհով կապված էր Սեբաստիայի հետ։

Պատմամշակութային կառույցներ

Հայերն ունեին 3 եկեղեցի և մի վանք։ Քաղաքը հայտնի է եղել իր անառիկ բերդով։

Անվանի մարդիկ

Դարանդայում է ծնվել բանաստեղծ Գ. Գասպարյանը (1923-?)[1]:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 53

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարանդա» հոդվածին։
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya