Դավիդ դե Խեան մադրիդյան Ատլետիկոյի ֆուտբոլային երիտասարդական ակադեմիայի՝ կանտերայի սանը է։ 2009 թ. սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ երիտասարդ դարպասապահի դեբյուտը ակումբի հիմնական կազմում (դե Խեան այդ ժամանակ 18 տարեկան էր)։ Նրա դեբյուտը կայացավ պորտուգալական «Պորտուի» դեմ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում։ «Ատլետիկո Մադրիդ»ի երկրորդ դարպասապահ Ռոբերտոն, սկսելով խաղը որպես հիմնական դարպասապահ, վնասվածք ստացավ և այլևս չկարողացավ շարունակել խաղը (ակումբի հիմնական դարպասապահ Սերխիո Ասենխոն այդ ընթացքում ազգային հավաքականի հետ մասնակցում էր աշխարհի երիտասարդական առաջնությանը)։ Չնայած որ «Ատլետիկոն» պարտվեց 0-2 հաշվով, երիտասարդ դարպասապահի խաղն ամենալավ տպավորությունը թողեց, որը դե Խեան կարողացավ ամրապնդել Պրիմերայում իր դեբյուտից հետո, երբ «Ատլետիկոն» հաղթեց «Սարագոսային» 2-1 հաշվով, հիմնականում շնորհիվ Դե Խեայի խաղի, որը 1-0-ի ժամանակ հետ մղեց իր դարպասից տասնմեկ մետրանոցը։ Դե Խեայի գործողությունները բարձր գնահատականի արժանացան ակումբի այդ ժամանակվա մարզիչ Աբել Ռեսինոյի կողմից, ով հատուկ նշեց երիտասարդ դարպասապահի սառնասրտությունն ու հաստատակամությունը[5]։. Հաջողված դեբյուտից հետո դե Խեան, սկսելով մրցաշրջանը որպես «Ատլետիկո Մադրիդի» 3-րդ դարպասապահ, ամրապնդվեց թիմում որպես հիմնական դարպասապահ։
Դարպասապահի վստահ խաղը հիմնականում կանխորոշեց 2009/10 մրցաշրջանում «Ատլետիկոյի» հաջողությունները, երբ նրա թիմը հասավ մինչև Թագավորական գավաթի եզրափակիչ և դարձավ Եվրոպայի Լիգայի առաջին խաղարկության հաղթող՝ նվաճելով իր առաջին եվրոպական ավարը 48 տարվա ընթացքում։ Զարմանալի չէ, որ դե Խեայով սկսեցին հետաքրքրվել եվրոպական ֆուտբոլի գերակումբները[6]։
Որպեսզի դարպասապահը մնա ակումբում, «Ատլետիկո Մադրիդի» ղեկավարությունը շտապեց դե Խեայի հետ կնքել նոր պայմանագիր մինչև 2013 թվականը[7][8]։
Մանչեսթեր Յունայթեդում իր առաջին խաղը դե Խեան անցկացրեց 2011 թ. հուլիսի 23-ին «Չիկագո Ֆայրի» դեմ մինչմրցաշարային ընկերական խաղում, որտեղ անգլիական թիմը հաղթեց 3-1 հաշվով։ Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ նրա առաջին պաշտոնական խաղը Անգլիայի Սուպերգավաթում ընդդեմ «Մանչեսթեր Սիթիի»։ Առաջին խաղակեսում դե Խեան բաց թողեց 2 գնդակ. սկզբում Ջոլեոն ԼեսքոթըԴավիդ Սիլվայի փոխանցումից հետո գլխով ուղարկեց գնդակը իսպանացու պաշտպանած դարպասը, ապա հեռահար հարվածով նպատակին հասավ Էդին Ջեկոն։ Ընդմիջումից հետո ՅունայթեդըՔրիս Սմոլինգի գոլի և Նանիի «դուբլի» շնորհիվ կարողացավ հաղթել «Մանչեսթեր Սիթիին» 3։ 2 հաշվով և հաղթեց Անգլիայի Սուպերգավաթում[12]։
2012 թ. հունվարին հայտնի դարձավ, որ դե Խեան տառապում է աչքերի հեռատեսությամբ, միայն թե դա նշանակալից ազդեցություն չի թողնում նրա խաղի վրա։ Դեկտեմբերի 31-ին Բլեքբեռնի դեմ խաղում դե Խեան կատարեց մի շարք սխալներ, որոնցից 2-ը պատճառ դարձան գոլերի, սրա հետևանքով Յունայթեդը տանուլ տվեց խաղը 2։ 3 հաշվով[20]։
Այս հանդիպումից հետո դե Խեան կորցրեց տեղը մեկնարկային կազմում, իսկ նրա տեղը դարպասի մոտ զբաղեցրեց դանիացի Անդերս Լինդեգորը։ Սակայն Լինդեգորի վնասվածքի հետևանքով դե Խեան նորից վերադարձավ հիմնական կազմ։ 2012 թ. մարտի 8-ին դե Խեան անցկացրեց մրցաշրջանում իր լավագույն հանդիպումներից մեկը՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում կատարելով մի շարք առաջնակարգ սեյվեր. Յունայթեդը պարտվեց 2։ 3 հաշվով[21]։
2011/12 մրցաշրջանը դե Խեան լավագույնս ավարտեց Պրեմիեր Լիգայի դարպասապահների շարքում՝ հաշվի առնելով դարպասին կատարված նպատակային հարվածների որսման ցուցանիշը՝ 77, 9%[22]։
Դավիդ դե Խեան հանդես է եկել Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում, իսկ մինչև 17 տարեկանների Եվրոպայի մրցաշարջանում դարձավ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի արծաթե մրցանակակիր։ Երիտասարդ դարպասապահի վստահ ելույթները սեփական թիմի հիմնական կազմում բնականաբար գրավեցին ազգային հավաքականի մարզչի ուշադրությունը. «կարմիր ուժերի» գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ընդգրկեց դե Խեային ՀԱՀ-ում տեղի ունեցող ֆուտբոլի աշխարհի առաջնություն մեկնողների թեկնածուների ընդլայնված ցանկում[31]։ Միայն թե հավաքականի վերջնական ցուցակում դե Խեան չհայտնվեց[32]։
2013 թ. երկրորդ անգամ հաղթեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Իսպանիայի ազգային երիտասարդական հավաքականում ընդհանուր առմամբ անցկացրել է 27 հանդիպում, որ ռեկորդային է (նույնչափ անցկացրած խաղեր ունի նաև Սանտի Դենյան)։
↑Magowan, Alistair (2013 թ․ փետրվարի 23). «ՔՊՌ 0-2 Մանչեսթեր Յունայթեդ» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.